«Ես ուզում եմ, որ ինձ սիրեն, բայց չբռնանան: Ես ուզում եմ, որ ինձ գնահատեն առանց հիմնավորման: Ես ուզում եմ, որ ինձ միանան, բայց չնվաճեն: Ես ուզում եմ, որ ինձ խնդրեն, բայց չպահանջեն: Ես ուզում եմ օգնել, բայց չմեղադրվել անկարողության համար: Եթե երկուսս էլ սա ենք ուզում, ուրեմն մենք կարող ենք հանդիպել»: Վիրջինյա Սատիր
Վիրջինյա Սատիրը աշխարհում հայտնի ամերիկացի հոգեթերապևտ է:
Նրա հայացքները մեծ ազդեցություն են թողել հոգեբանության, մասնավորապես՝ ընտանեկան հոգեբանության զարգացման վրա: Սատիրին իրավամբ համարում են «ընտանեկան հոգեբանության մայրիկ»:
Զբաղվել է նաև միջազգային դիվանագիտական գործունեությամբ՝ արդյունավետ կերպով գտնելով ազգային և քաղաքական կոնֆլիկտների լուծման ուղիներ:
Ստորև ներկայացնում ենք Վիրջինյա Սատիրի՝ ազատության մասին 5 նշանավոր հիմնադրույթները, որոնք, ըստ էության, ընկած են բոլոր տիպի խնդիրների հիմքում:
5 ազատություն
1. Ազատություն` տեսնելու և լսելու այն, ինչ գոյություն ունի հիմա՝ եղել է կամ կլինի-ի փոխարեն:
2. Ազատություն` ասելու այն, ինչ իրականում զգում և մտածում եմ, ոչ թե այն, ինչ ինձնից սպասում են:
3. Ազատություն՝ զգացմունքներ ունենալու, ոչ թե ձևացնելու համար:
4. Ազատություն խնդրելու այն, ինչ ինձ պետք է` թույլտվություն ստանալ սպասելու փոխարեն:
5. Ազատություն ռիսկի համար պատասխանատվություն կրելու՝ միայն հին, փորձված միջոցներով գործելու և նորով տարվելու փոխարեն:
Աղբյուր՝ Вирджиния Сатир. Концепция «5 свобод»
Институт семейной психологии и консультирования
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Уведомление: «Բլոգավարությունը՝ թերապիայի միջոց» նախագի՞ծ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: «Հայկական կակաչի»՝ 2014թ.-ի 10 նյութերը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Վիրջինիա Սատիր, «Իմ ինքնագնահատականի հռչակագիրը» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Վիրջինիա Սատիր, «Իմ ինքնահարգանքի հռչակագիրը» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Վիրջինիա Սատիր «Իմ ինքնահարգանքի հռչակագիրը» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)