Քեզ ոչ մեկը ոչինչ պարտավոր չէ

papaverՆամակի հեղինակ՝ վերլուծաբան Հարրի Բրաուն

25 դեկտեմբերի, 1966թ.

«Նամակ սիրելի հայրիկից աղջկան՝ Սուրբ Ծննդյան առթիվ

Շուտով Սուրբ  Ծնունդն է, և ես կրկին կանգնած եմ խնդրի առաջ. ես չգիտեմ՝ քեզ ինչ նվիրել:

Ես գիտեմ՝ դու շատ հետաքրքրություններ ունես. գրքեր, խաղեր, շորեր:

Ես ուզում եմ քեզ նվիրել այնպիսի մի բան, որ քեզ մոտ մնա երկար ժամանակ, շատ ավելի երկար, քան սովորաբար լինում է: Այնպիսի մի բան, որ ամեն Սուրբ Ծննդյան գալու հետ ինձ հիշեցնի:

Եվ ես, կարծես, գիտեմ՝ քեզ ինչ պիտի տամ: Մի շատ պարզ ճշմարտություն, որն ինձ տրվել է ոչ միանգամից: Ու, եթե դու հիմա հասկանաս, այն քո կյանքը կհեշտացնի շատ անգամներ: Դու ստիպված չես լինի բախվել խնդիրների հետ, որոնք ունենում են այն մարդիկ, ովքեր երբեք չեն լսել այս ճշմարտության մասին:

Իսկ ճշմարտությունն այդ պարզ է՝ քեզ ոչ մեկը ոչինչ պարտավոր չէ:

Ի՞նչ է սա նշանակում:

Եվ, ընդհանրապես, ինչպե՞ս կարող է նման պարզունակ արտահայտությունը լինել այդքան կարևոր: Շատ հնարավոր է, որ այն քեզ առայժմ այդ աստիճան կարևոր չթվա, սակայն այդ ճշմարտությունը բառացիորեն կարող է փրկել քո կյանքը: Ոչ մեկը չի ապրում հանուն քեզ, ի՛մ բալիկ: Որովհետև դու՝ դու ես, և ոչ ավելին: Յուրաքանչյուրն ապրում է իր համար, հանուն յուր երջանկության: Եվ, որքան շուտ դու սա հասկանաս, այնքան արագ կազատագրվես սպասելիքներից, թե ինչ-որ մեկը քեզ երջանիկ կդարձնի:

Սա նշանակում է, որ ոչ մեկն էլ պարտավոր չէ քեզ սիրել: Իսկ, եթե որևէ մեկը քեզ սիրում է, ապա, որովհետև քո մեջ ինչ-որ յուրահատուկ բան կա, որն այդ մեկին երջանիկ է դարձնում: Փորձի՛ր հասկանալ՝ որն է քո մեջ առանձնահատուկը և ուժեղացրու այն, որպեսզի քեզ էլ ավելի շատ սիրեն:

Իսկ, եթե մարդիկ քեզ համար ինչ-որ բան են անո՞ւմ, դե՛, որովհետև նրանք այդպես են ուզում: Նշանակում է՝ դու ինչ-որ բանի համար թանկ ես նրանց համար, և նրանք ուզում են քեզ պետք գալ: Բայց ոչ այն պատճառով, որ քեզ ինչ-որ մեկը հենց էնպես ինչ-որ բան է պարտավոր:

Սա նշանակում է, որ քեզ ոչ մեկը պարտավոր չէ հարգել: Իսկ մի քանիսն էլ բարյացկամ չեն լինի քո հանդեպ: Բայց հենց որ դու հասկանաս, որ մարդիկ պարտավոր չեն քո նկատմամբ բարի կամք դրսևորել, դու կսովորես խույս տալ այն մադկանցից, ովքեր քեզ ցավ են պատճառում: Հա՛, դու էլ քո հերթին ոչինչ նրանց պարտավոր չես:

Եվ կրկին՝ քեզ ոչ մեկը ոչինչ պարտավոր չէ:

Դու պետք է լավը դառնաս միայն քեզ համար: Այդ դեպքում ուրիշները կձգվեն դեպի քեզ, կուզենան աջակցել քեզ, կկիսեն քեզ հետ անհրաժեշտ ինչ-ինչ բաներ:

Իսկ, եթե ինչ-որ մեկը չի ուզում քեզ հետ լինել, խնդիրը քո մեջ չէ: Եվ, եթե այդպես պատահի, ուղղակի փնտրիր այնպիսի հարաբերություններ, որոնք դո՛ւ ես ուզում: Թող որ ուրիշի խնդիրը քոնը չդառնա:

Հենց հասկանաս, որ շրջապատողների հարգանքն ու սերը պետք է վաստակել, էլ երբեք չես սպասի անհնարինին և չես հիասթափվի: Ուրիշները պարտավոր չեն քեզ հետ կիսել ոչ իրենց զգացմունքները, ոչ էլ՝ մտքերը: Իսկ, եթե նրանք դա անում են, նշանակում է, դու արժանի ես: Այդ դեպքում տեղ ունես հպարտանալու ստացածդ սիրով, ընկերներիդ հարգանքով, և այն ամենով, ինչը դու ես վաստակել:

Բայց դա մի՛ ընդունիր որպես տուրք, որովհետև այդ դեպքում դու այն կարող ես հեշտությամբ կորցնել:

Դրանք օրենքով քոնը չեն, այդ բոլորը հարկավոր է վաստակել:

Իմ փորձը

Իմ ուսերից կարծես քար ընկավ, երբ ես հասկացա, որ ոչ մեկ ինձ ոչինչ պարտավոր չէ: Մինչ այդ ( երբ ես մտածում էի, որ դա այդպես չէ), ես չափից շատ ջանքեր էի վատնում, երբ իմ ուզածը չէր լինում:

Ոչ մեկ պարտավոր չէ հենց այնպես ինձ հարգել, ընկերանալ ինձ հետ, սիրել, սովորեցնել ինձ: Արդյունքում՝ իմ հարաբերությունները շահեցին դրանից. Ես սովորեցի լինել մարդկանց հետ, ում հետ որ ե՛ս եմ ուզում, և անել միայն այն, ինչը ե՛ս եմ ուզում անել:

Այս ամենի գիտակցումը ինձ տվեց բարեկամություն, բիզնեսում՝ գործընկերներ, սիրելի, հավանական հաճախորդներ: Այն ինձ միշտ հիշեցնում է, որ ցանկալիին ես կարող եմ հասնել, եթե միայն ինձ հաջողվի  հասնել ուրիշ մեկին. ես պարտավոր եմ հասկանալ՝ ի՞նչ է նա զգում, նրա համար ի՞նչն է կարևոր, ի՞նչ է նա ցանկանում: Եվ, միայն այդ ժամանակ ես ինքս կհասկանամ՝ արդյո՞ք ուզում եմ գործ ունենալ այդ մարդու հետ:

Էնքան էլ հեշտ գործ չէ երկու բառով բացատրել այն, ինչը ես սովորել եմ տարիներ շարունակ:

Բայց, կարող է պատահել՝ դու իմ այս գրառումը կարդաս ամեն Սուրբ Ծննդյան օր, ու գրածի միտքն էլ ավելի պարզ կդառնա:

Հույս ունեմ, որ այդպես էլ կլինի, որովետև սա այն է, ինչը քեզ հարկավոր է որքան հնարավոր է շուտ հասկանալ. քեզ ոչ մեկը ոչինչ պարտավոր չէ»:

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

6 комментариев на «Քեզ ոչ մեկը ոչինչ պարտավոր չէ»

  1. Уведомление: «Բլոգավարությունը՝ թերապիայի միջոց» նախագի՞ծ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: «Բլոգավարությունը՝ թերապիայի միջոց» նախագի՞ծ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: «Բլոգավարությունը՝ թերապիայի միջոց» նախագի՞ծ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: «Հայկական կակաչի»՝ 2014թ.-ի 10 նյութերը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Նունե Մովսիսյան:

    Շնորհակալություն, Ասյա Սարգսյան, արդեն ուղղեցի:

  6. Уведомление: Քեզ ոչ մեկ ոչինչ պարտավոր չէ | ԱՆՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s