Մարաթուկ լեռը, որի վրա կառուցված է ս. Աստվածածին վանքը, ըստ Սրվանձտյանի «սուրբ և բարեպաշտ» է: Մարաթուկը սասունցիների համար եղել է ամենահավաստի երդումը. «Հընը Մարաթուկ վկա. տհընը սուրբ Մարաթուկ գինա»:
Մարութան Սասունի շրջանում ընդունված է որպես սուրբ լեռ: Նույնիսկ «Մարաթթու» բառն օգտագործվում է երդման փոխարեն, իսկ լեռան գագաթին գտնվող եկեղեցու մոտակայքի հողը որպես հակաթույն է օգտագործվում կարիճի խայթոցի դեմ: 2973 մ բարձրությամբ Մարութա լեռան գագաթին է գտնվում Մարութայի Բարձր Աստվածածինը: Ժողովրդի մեջ որպես Մարութայի եկեղեցի հայտնի սույն կառույցը սուրբ է համարվում նաև մուսուլմանների կողմից:
«Սասունցի Դավիթ» էպոսում պատմվում է, որ վանքը կառուցել է տվել Մհերը և ինքն էլ դրել է վանքի անունը` Մարութա Բարձր Աստվածածին: Ընդունված է այն տեսակետը, թե Մարութա անվանումը գալիս է արամեերեն Մարութա բառից, որը նշանակում է` իմ աշխարհի տերը: Հայերի կողմից որպես Մարաթթու հնչվող Մարութա լեռան անվանումը, փոխվել է որպես Այդընլըք լեռ, բայց և այնպես` շրջանի բնակչությունը շարունակում է օգտագործել Մարութա անվանումը:
Լուսանկարում՝ Մարաթուկ լեռան Սուրբ Աստվածածին
Սասնա բերդ, Ծովասար
Ըստ «Սասունցի Դավիթ» էպոսի` բերդն ու քաղաքը արաբական ժամանակաշրջանի այն ժամանակվա թագավորի թույլտվությամբ կառուցել են Սանասար ու Բաղդասար եղբայրները: Բերդը անվանակոչել է սպիտակամորուս մի ծերունի, ով նրա բարձր պարիսպները տեսնելով` զարմացել է և այդ վայրին տվել Սասուն անունը, որը «սյուն» իմաստն է կրում: Իսկ հայ պատմաբանները առաջ են քաշել այն տեսակետը, թե Սասուն անունը ծագել է Սանասարից:
Սասնա շրջանը 19-րդ և 20-րդ դարի վերջին դարձել է հայ ազատագրական շարժման կենտրոն: 1904 թ. ապստամբության ճնշումից հետո Սասունի ճակատագիրը փոխվել է: 1904 թ. օգոստոսի 3-ին Սասնա բերդը վերջնականապես փլվել է: Որոշ ժամանակ անց էլ Օսմանյան պետությունը 1910 թ. ապրիլի 30-ին կայացրած որոշմամբ Սասուն անունը փոխել է Սասոնի:
Ծովասարը գտնվում է Տալվորիկ գավառի արևելյան մասում։ Լեռը Ծովասար է կոչվել գագաթին եղած ծովակի (լճակ) պատճառով։ Սասուն, Արևմտյան Հայաստան։
Աղբյուրը՝ ԷԹՆՈՍ / Ethnos ֆեյսբուքյան էջ
Կարող եք ծանոթանալ նաև՝ Մհերի դուռ կամ Ագռավու քար
Уведомление: Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Մարութա Բարձր Աստվածածին | Blog.mskh «Մխիթար Սեբաստացի»
Уведомление: «Սասնա ծռեր» էպոսը, մեդիափաթեթ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: «Սասնա ծռեր», հարցաշար | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Մայիս ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)