Կարող ենք նույնիսկ մենք Աստված լինել
Շնորհներով ու ձիրքերով ընտիր:
Գրիգոր Նարեկացի
Ի՛նչ է նշանակում առողջություն, ի՞նչ արժեք է դա:
Մարդու առողջությունը աստուածային պարգև է: Մարդը հոգու և մարմնի հանգույց է, ուստի առողջությունը վերաբերում է թե հոգուն և, թե մարմնին: Հիվանդությունը, ընդ որում, եթե դիտենք իբրև քաոս, աններդաշնակություն և տարրերի համամասնության, կշռույթի խախտում, ապա առողջությունը կընկալվի իբրև ներդսւշնակություն, տարրերի համակշռույթի վերականգնում, գեղեցիկ և բնական համադրություն, մարմնական տարրերի ներդաշնակ փոխազդեցություն և լիարժեք կյանք:
Հոգևոր առողջությունը առնչակից է ողջախոհությանը, առողջ բանականությանը:
Հոգեպես առողջ է այն մարդը, որի ճանաչելու, զգալու և կամենալու կարողությունները պատշաճ մակարդակի վրա են, ում միտքը պայծառ է, զգացմունքները՝ մաքուր և կամքը ազատաբաղձ:
Հոգեպես առողջները կարողանում են տարբերել ճշմարտությունը կեղծիքից, ճշմարիտ արժեքները կեղծ արժեքներից, այսինքն՝ ողջամիտ են:
Հոգեպես առողջները կարեկցում և գործնական օգնություն են ցուցաբերում իրենց այն եղբայրներին, որոնք կարոտ են օգնության:
Նրանց հավատքը զորավոր է:
Հոգին առողջացնել նշանակում է նախ և առաջ հոգին ազատագրել ստոր կրքերից: Հոգևոր առողջությունը նույնանշանակ է մարդկային կատարելությանը և ձեռք է բերվում ապաշխարության, սրբության, հավատի, հույսի, սիրո և այլ առաքինություններով:
Հոգով առողջ լինել նշանակում է լինել խաղաղ, իսկ խաղաղությունը աստվածային պարգևների և առաքինությանց վախճանը կամ լրումն է, նույնակարգ՝ երանությանը: Միայն հոգով առողջ մարդն է արժանի աստվածային արքայության:
Աղբյուր՝ «Նարեկացու հետ», Հանրագիտակ, Երևան 2011, էջ 157
Լուսանկարը՝ Հայ մատենագրութեան թուանշային գրադարանի ֆեյսբուքյան էջից
Կարող եք ծանոթանալ նաև՝ «Նարեկացու խոսքի գիտական հիմնավորումը» հոդվածին
Уведомление: «Բլոգավարությունը՝ թերապիայի միջոց» նախագի՞ծ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Գրիգոր Նարեկացի, «Մատյան Ողբերգության» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Գրիգոր Նարեկացի, «Մատյան Ողբերգության» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Գրիգոր Նարեկացի, «Մատյան Ողբերգության» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Գրիգոր Նարեկացի, «Մատյան Ողբերգության» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Առողջ եղեք | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Նարեկացու խոսքի գիտական հիմնավորումը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Նարեկացու խոսքի գիտական հիմնավորումը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Գրիգոր Նարեկացի «Տաղ Վարդավառի» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)