Իմ Մայրը ինձ միշտ ասում էր. «Սա էլ կանցնի»:
Ձեր մտքերով դուք ստեղծում եք ձեր իրականությունը
Ձեր մտքերով դուք ստեղծում եք ձեր իրականությունը: Ձեր միտքը շատ ավելի հզոր է, քան դուք կարծում եք:
Դուք հիմա անհանգի՞ստ եք մի բանից: Ինչ-որ բան ձեզ մտահոգո՞ւմ է այս օրերին: Աստված ձեզ ուղերձ է ուղարկել, որպեսզի դուք փոխեք ձեր մտածելակերպը: Հրաշքներ հազվադեպ են պատահում նրանց հետ, ովքեր չեն հավատում դրանց:
Շատ հնարավոր է՝ հենց այս պահին ձեզ հրաշք է սպասվում:
Խնդրում եմ՝ տարածություն բացեք ձեր մտքերի համար:
Շնորհակալություն:
Այն, որ ձեր գործերը այս պահին վատ են, ոչինչ չի նշանակում
Այն, որ ձեր գործերը այս պահին վատ են, ոչինչ չի նշանակում:
Կարևորն այն է՝ որքան դրանք լավ կլինեն, եթե հաշվի առնեք Աստծո օգնությունը:
Կյանքը սովորություն ունի կտրուկ փոխվելու 24 ժամվա ընթացքում: Երբեմն՝ նույնիսկ 24 րոպեի ընթացքում:
Դուք հո չեք կարող Վաղվանից հրաժարվել այն բանի համար, ինչ է թե Այսօր ձեր գործերը այն չեն:
Անգամ չմտածեք այդ մասին…
Կյանքը դավադիր մեկն է, ով խաղում է ձեր օգտին
Կյանքը դավադիր մեկն է, ով խաղում է ձեր օգտին: Այն ոչ միշտ կարող է երևալ այդպիսին, բայց դա այդպես է, հավատացնում եմ ձեզ: Ամենը, ինչ տեղի է ունենում, պատահում է, որպեսզի դուք հնարավորություն ստանաք ունենալու սեփական փորձ:
Այդ ամենը կատարվում է, որպեսզի առիթ ունենաք ինքներդ ձեզ հետ մենակ մնալու և հասկանալու համար՝ ով եք Դուք իրականում:
Դա Աստծո նախախնամություն է, որը ծրագրել է Քո և ինձ համար:
Խնդիրների լուծման մասին
Դուք չեք կարող խնդիրը լուծել նույն այն էներգիայի միջոցով, որը արդեն ստեղծել եք:
Եվ նշանակություն չունի՝ դրանք աշխարհի անվերջ պատերազմներ են, թե՞ վեճեր սեփական տան մեջ: Խնդիրները միշտ էլ նույնն են՝ հակամարտող էներգիաներ: Եթե դուք ուզում եք փոխել արդյունքը, ապա փոխեք ձեր էներգիան:
Այս որոշման անսովոր կողմն այն է, որ ինչ-որ մեկից չես սպասում ինչ-որ բան, որպեսզի անես դա:
Այնպես որ, մի հանձնվեք:
Նույնիսկ սա կանցնի
Ավելի վատ բաներ կան կյանքում, որ այս պահին կարող էր կատարվել և քեզ հետ: Եթե դու այդպես չես մտածում՝ կարդա թերթերը, միացրու TV-ին կամ խոսիր ըկերներիդ հետ:
Սա աշխարհի վերջը չէ:
Իմ Մայրը ինձ միշտ ասում էր. «Սա էլ կանցնի»:
Աղբյուր՝ 5 посланий Нила Доналда Уолша
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք կարդալ նաև՝ Նիլ Դոնալդ Ուոլշ, «Սովորեցրեք ձեր երեխաներին, որ», «Լույս դարձիր»
Уведомление: Լույս դարձիր | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)