Միտքը՝  հիվանդության պատճառ

Haykakan kakachԿյանքում տեղի ունեցող  իրադարձությունները մենք ձևավորում ենք մեր մտքերով: Հենց դրանց հետ էլ շատ հաճախ կապված են հիվանդությունները, որովհետև վատ մտքերը՝ վախեր, զգացմունքներ և հույզեր (չարություն, ատելություն, հպարտություն, խանդ, մեղավորության զգացողություն, հուսահատություն և հիասթափություն) կենտրոնացված բնույթ ունեն, այդ իսկ պատճառով շատ վտանգավոր են: Ընդամենը միայն «Ինձ չեն սիրում» միտքը կարող է պատճառ դառնալ լուրջ հիվանդությունների, որովհետև այդ վախը արգելափակում է կյանքի էներգիայի աղբյուր հանդիսացող համապատասխան չակրան:

Երբ մարդը սեր չի զգում, նրա իմունիտետը մեծապես թուլանում է, առաջանում են սեռական խնդիրներ, կոնֆլիկտներ մարդկանց հետ: «Ինձ չեն սիրում» վախը սկզբնավորվում է դեռևս մանկության շրջանում: Այսպես, օրինակ՝  եթե կինը հղի է, բայց կասկածներ ունի՝ բերել երեխային, թե ոչ, միտքը անդրադառնում է լույս աշխարհ եկող երեխայի վրա: Ինչպես կարծում են որոշ հոգեբաններ, եթե կինը հղիության առաջին ամսում մտքում մերժել է նորածնին, երեխան մեծանում է՝ դառնալով ծխող: Հղիության երկրորդ ամսում աբորտի ցանկության դեպքում՝ դառնում են հարբեցող, երրորդ ամսում՝ հոգեկան հիվանդ, չորրորդում՝ թմրամոլ, վեցերորդում՝ ինքնասպանության հանդեպ հակումներ են ունենում: Հանցագործներ և մոլագարներ ծնվում են, երբ մայրերը ցանկություն են ունենում հղիությունը ընդհատել հինգերորդ ամսում:

Մտքով կամ բառերով արտահայտված մայրը իր մեղքը կարող է քավել երեխայից՝ ներողություն հայցելով ունեցած վախի, ինչպես նաև այն բանի համար, որ չի կարողացել փոքրիկ արարածին լույս աշխարհ բերել սիրով:

Մտածե՞լ եք արդյոք՝ ինչու համաճարակների ժամանակ մեկը վայրկենապես հիվանդանում է, իսկ մյուսը՝ չի վարակվում: Կամ՝ ինչո՞ւ են հիվանդությունները, հատկապես խրոնիկ, վերադառնում նորից ու նորից, թեև մարդիկ շարունակաբար դեղահաբեր են կուլ տալիս հերիք չէ, ընթացքում էլ նոր հիվանդություններ են ձեռք բերում: Ժողովրդական իմաստությունը հուշում է՝ բոլոր հիվանդությունները ներվերից են: Բայց կարմայական բժշկությունը կարծում է, որ մարդիկ հիվանդանում են իրենց սեփական վախերից, չէ՞ որ վախեցած մարդը ամբողջ կյանքում կենտրոնացնում է իր վախերը՝ փոքր վիրավորանքը վերածելով կործանանար զայրույթի:

Չարորակ և այլ բնույթի ուռուցքները առաջանում են խիստ բացասական էմոցիաների կենտրոնացումից: Ընդ որում, սեռական օրգանների քացկեղը առաջանում է միայն այն մարդկանց մոտ, ովքեր ատելություն, չարություն կամ արհամարհանք են տածում հակառակ սեռի մարդկանց հանդեպ: Կանանց մոտ արգանդի հիվանդության առաջացման պատճառը վատ մայր լինելու վախի մեջ է թաքնված կամ «ինձ չեն սիրում»-ի տարբերակն է:

Որովայնի հիվանդությունները, ստամոքսը կապ ունի իշխանության և դրա բացակայության հետ ունեցած դժգոհության հետ:

Կույր աղիքի բորբոքումը առաջանում է, երբ մարդը իրեն նվաստացած է զգում և շարունակաբար տխրում է:

Մենք գիրանում ենք, երբ ունենում ենք անհասանելի ու անիրականանալի նպատակներ ու մեզ անօգնական ենք զգում: Կանացի գիրությունը շատ հաճախ կապված է ինքնախղճահարության զգացողություն հետ, որ ոչ մեկ ձեզ չի սիրում և դուք ոչ մեկին պետք չեք, բացի ինքներդ ձեզնից:

Երբեմն գիրությունը կարող է կապ ունենալ ծնողների հանդեպ ունեցած բացասական մտքերի հետ: Այս զգացողությունը կարող է սխալ նյութափոխանակության պատճառ դառնալ: Քարերի առաջացումը երիկամներում, լեղապարկում և միզապարկում, ինչպես նաև՝ լյարդի հիվանդությունները առաջանում են ատելությունից:

Սրտի հիվանդությունները ամենից հաճախ ծագում են մեղքի գիտակցումից, ճնշված, բայց և՝ անքակտելի սիրուց, կյանքի հանդեպ անպաշտպան լինելու վախից, որ դու արժանի չես սիրուն կամ քո սերը չեն ընդունում:

Ինֆարկտները և ինսուլտը՝ կյանքի դեմ  կռվի ելած պայքարողների հիվանդություն է: Դրանից հիմնականում մահանում են այն տղամարդիկ, ովքեր ամբողջ կյանքում առաջ են գնում ցանակացած միջոցներով: Շատ հաճախ նրանք իրենց թույլ չեն տալիս լաց լինել կամ թուլության ու վշտի պահին որևէ կերպ արտահայտել իրենց հույզերը:

Կոկորդի հիվանդությունները, մասնավորապես՝ բրոնխիտը և ասթման, առաջանում են մարդկանց հանդեպ ունեցած կամ հանգամանքներից բխող մեծ վիրավորանքից:

Այն երեխաների մոտ է կոկորդը շատ հաճախ ցավում, որոնց ընտանիքներում ծնողները գոռում են կամ վիճում, իսկ երեխան ի զորու չէ իրադրությունը շտկել:

Բանականության և զգացմունքների հակամարտությունը ծնում է ուղեղի հիվանդություններ, այդ թվում՝ հոգեկան հիվանդություններ: Մարդիկ նպատակների բացակայության պարագայում փնտրում են վերերկրային ինչ-որ մի բան՝ խճճվելով սեփական հալուցինացիաների մեջ և խելագարվելով:

Այն մարդկանց ոտքերն են ցավում, ովքեր ունեն նյութական ոչ բավարար միջոցներ: Ինչպես նաև նրանց, ովքեր չեն կարողանում գտնել սեփական կյանքի ուղին, օրինակ՝ ովքեր դժգոհ են իրենց ունեցած ներկայիս աշխատանքով:

Ոտքերի այտուցվածությունը աղքատների և ժլատների հիվանդությունն է: Այդ մարդիկ սովորաբար չեն հավատում սեփական կենսունակությանը՝ դառնալով անհաջողակներ:

Ողնաշարի հիվանդությունները սկիզբ են առնում, երբ մարդկանց կյանքում բացակայում է ապրելու համար կարևոր հարթակ կամ էլ այն ժամանակ, երբ այդ հարթակը սխալ է լինում: Ողնաշարի նկատելի թեքություն առաջանում է այն երեխաների մոտ, որոնց ընտանիքներում հայրը թուլակամ է ու խեղճ:

Մարմնի աջ կողմի ցավերը կապված են կանացի էներգիայի հետ. ձերբազատվեք կնոջ հանդեպ ունեցած վիրավորանքից: Իսկ եթե մզզում է ինչ-որ տեղ՝ ձախ կողմում, ուրեմն այն կապված է տղամարդու հետ. ձերբազատվեք տղամարդու հետ ունեցած հարաբերությունների բացասական հույզերից, և ցավը կանհետանա:

Հոգեկան վիճակը ազդում է հիվանդությունների ու մեր կյանքի վրա: Մտածեք լավ բաների մասին, կենտրոնացեք լավատեսական տրամադրության վրա և դուք կտեսնեք՝ ինչպես է կյանքը փոխվում դեպի լավը:

Աղբյուր՝  Мысль как причина болезни

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

10 отзывов на “Միտքը՝  հիվանդության պատճառ

  1. Уведомление: Առողջ եղեք | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Բառերը մեր մտքերի հանդերձանքն են | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Բառը մեր մտքի հանդերձանքն է | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Առողջությունը` մեր մտածողության հետևանք | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Sose:

    Բարև Ձեզ, նախ շնորհակալություն նյութի համար: Երեկ ես թրեյնինգի էի, նյութը կանացի էներգիայի մասն էր, որը պայմանավորված է համապատասխան չակրաներով: Այն ինձ մեծ ոգևորություն պատճառեց, շատ բացահայտումներ արեցի: Ու հիմա էս նյութն եմ կարդում, ու ոգևորությունս հասնումա ամպերին:

    Нравится

  6. Уведомление: Նոսրատ Պեզեշկիան «Բառը մեր մտքի հանդերձանքն է» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  7. Уведомление: Բառ և միտք. հիվանդություններ և փսիխոսոմատիկ ցավեր | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  8. Уведомление: Բառ և միտք. հիվանդություններ և փսիխոսոմատիկ ցավեր | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s