Ալբերտ Էյնշտեյն «Իմ հավատամքը»

190px-einstein_1921_portrait2Հատուկ պատիվ է այն մարդկանց թվին պատկանելը, ովքեր իրենց բոլոր ուժերը նվիրում են ոչ անցողիկ նշանակություն ունեցող օբյեկտիվ փաստերի քննարկմանը և հետազոտմանը: Շատ ուրախ եմ, որ ես էլ ինչ-որ չափով արժանացել եմ այդ պատվին, ինչը մարդուն հնարավորություն է տալիս բավականին անկախ լինելու սեփական ճակատագրից և շրջապատողների արարքներից:
Բայց այդ անկախությունը ձեռք բերելով՝ պետք է չմոռանանք այն պարտականությունները, որոնք մեզ անքակտելիորեն կապում են անցած, այժմ ապրող և ապագա մարդկային սերունդների հետ:

Ինձ հաճախ ճնշում է այն միտքը, թե իմ կյանքում բավականին շատ բան կառուցվում է ինձ շրջապատող մարդկանց աշխատանքի վրա, և ես գիտակցում եմ, թե ինչքան շատ եմ նրանց պարտական:

Ես երբեք բարեկեցության կամ շքեղության չեմ ձգտել և նույնիսկ ինչ-որ չափով արհամարհում եմ դրանք: Սոցիալական արդարության իմ ձգտումը, ինչպես նաև իմ բացասական վերաբերմունքը բոլոր տեսակի կապերի և կախվածությունների նկատմամբ, որոնք ես չեմ համարում բացարձակ անհրաժեշտ, հաճախ ինձ ստիպել են մարդկանց հետ հակամարտության մեջ մտնել: Ես միշտ հարգանքով եմ վերաբերվում անհատականությանը և բռնության ու անդեմության նկատմամբ անհաղթահարելի զզվանք եմ զգում:

Այս ամենն ինձ դարձրել է ցանկացած ազգայնամոլություն (եթե նույնիսկ հանդես է գալիս հայրենասիրության տեսքով) մերժող կրքոտ պացիֆիստ և հակամիլիտարիստ:

Հասարակության մեջ ունեցած դիրքով կամ հարստությամբ պայմանավորված առավելություններն ինձ միշտ թվում են անարդարացի և կործանարար, ինչպես և անհատի չափից դուրս պաշտամունքը: Իդեալ համարում եմ ժողովրդավարությունը: Չնայած պետության ժողովրդավարական կարգի թերություններն ինձ քաջ հայտնի են: Սոցիալական իրավահավասարությունը և առանձին անհատի տնտեսական բարեկեցությունն եմ միշտ համարել պետությունը ղեկավարող հասարակության առջև դրված կարևոր նպատակ։

Չնայած ամենօրյա կյանքում ես անհատապաշտ եմ, բայց ճշմարտության, գեղեցկության և արդարության ձգտող մարդկանց հետ անտեսանելի ընդհանրության գիտակցումը թույլ չի տալիս, որ միայնակության զգացումը տիրի ինձ:

Մարդուն բաժին ընկած ամենխորը և ամենագեղեցիկ ապրումը խորհրդավորության զգացումն է: Դա է արվեստի ու գիտության ամենխորը ուղղությունների և կրոնի հիմքում: Նա, ով չի ապրել այդ զգացումը, ինձ թվում է եթե ոչ մահացած, ապա գոնե կույր: Հավատացյալությունը հենց մեր գիտակցության համար այն անհասանելիի ընկալման կարողությունն է, որը սքողված է անմիջական ապրումներով, որի կատարելությունն ու գեղեցկությունը մեզ հասնում են միայն կողմնակի թույլ արձագանքի ձևով: Այդ իմաստով ես հավատացյալ եմ։ Ես բավարարվում եմ նրանով, որ զարմանքով կռահումներ եմ կատարում այդ գաղտնիքների մասին և մտովի խոնարհաբար փորձում ամբողջ բնության կատարյալ կառույցի ոչ լրիվ պատկերն ստեղծել:

Թարգմանությունը`  Գևորգ Հակոբյանի

Աղբյուր`  Դպիր

Կարող եք ծանոթանալ նաև՝  Էյնշտեյնի և Թագորի զրույցը

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

5 отзывов на “Ալբերտ Էյնշտեյն «Իմ հավատամքը»

  1. Уведомление: Էյնշտեյնի և Ռաբինդրանաթ Թագորի զրույցը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Ծիսական օրացույց | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Ալբերտ Էյնշտեյն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Ալբերտ Էյնշտեյնի գաղտնի նամակը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s