(Աստված ծիծաղից թուլացավ):
-Ինչո՞ւ ես ծիծաղում:
-Որովհետև ես գիտե՛մ, որ դու ծրագիր ունես:
-Լո՞ւրջ:
-Իհարկե՛, քո կարծիքով ես որտեղի՞ց իմացա այդ մասին:
-Դո՞ւ ես կանգնած այդ մտքի ետևում:
-Հա՛, ես կանգնած եմ ամեն ինչի ետևում:
-Ամեն ինչի՞:
-Ամե՛ն ինչի:
-Ես մտածում էի, որ ազատ կամք ունեմ…
-Ես գիտե՛մ:
-Գիտե՞ս:
-Հա՛, քո կարծիքով քեզ որտեղի՞ց այդ միտքը:
-Նշանակում է, դա՞ էլ…
-Հա՛, ամեն ինչ:
-Բայց սպասի՛ր, ես կարող եմ ազատ ընտրություն կատարել: Օրինակ՝ ես կարող եմ ընտրել հավատալ քեզ, թե ոչ:
-Գիտե՛մ, դա ե՛ս եմ խորամանկորեն մտածել, էդպես ինձ դուր է գալիս: Հատկապես սիրում եմ էն պահը, երբ դու քո համոզմուքներն ամբողջովին փոխում ես:
-Ինձ սկսում է թվալ, որ դու սադիստ ես:
-Հնարավո՛ր է, ի վերջո, ես քո ստեղծածն եմ:
-Իմ ստեղծա՞ծը: Ես մտածում էի, որ ե՛ս եմ քո ստեղծածը:
-Ես գիտեմ…
Աղբյուր՝ Рам Цзы «Путь бессилия»
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Уведомление: Ռամ Ցզի, «Կյանքը պար է» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
լավն էր :)
НравитсяНравится
— Բայց, բաներ կա, որ դու չգիտես
— իհարկե, դա էլ գիտեմ
— բա հիմա ինչ էնք անելու
НравитсяНравится