Նիլ Դոնալդ Ուոլշը ամերիկացի գրող է: Աշխարհին հայտնի են նրա «Զրույցներ Աստծո հետ», «Բարեկամությունը Աստծո հետ», «Աստծո հետ միասին» գրքերը:
Լույս դարձիր
Լույս եղի՛ր այս աշխարհում և մի՛ վնասիր աշխարհին: Ձգտի՛ր կառուցել, ոչ թե քանդել: Ձգտի՛ր միայն Աստվածայինին:
Գործի՛ր միայն սիրով: Տուր ամենը՝ չպահանջելով ոչինչ:
Թող քո կյանքի յուրաքանչյուր պահ սիրո դրսևորում լինի, յուրաքանչյուր պահ օգտագործիր վեհ մտքեր ունենալու, ազնիվ բառեր ասելու, արժանավոր գործեր կատարելու համար:
Ընդունի՛ր ցանկացած իրադրություն, ուրախացի՛ր մարդկանց ուրախություններով, քեզ դիր ցանակացած մարդու տեղը և ներիր ցանկացած վիրավորանք (ներառյալ քո սեփականը), ամոքի՛ր ցանկացած սիրտ, պատվի՛ր ցանկացած մեկի ճշմարտությունը, սիրի՛ր բոլորի Աստվածներին, ում մարդիկ երկրպագում են, բացահայտի՛ր ցանկացած մարդու մեծագույն շնորհները:
Բարձրագույն Ճշմարտությունը, որն ապրում է քո ներսում, կենդանի շնչառության օրինակ դարձրո՛ւ:
Քո մասին արտահայտվելիս եղի՛ր համեստ, որպեսզի ինչ-որ մեկը քո Բարձրագույն Ճշմարտությունը սխալմամբ պարծենկոտություն չհամարի:
Խոսի՛ր կամաց, որպեսզի ամեն մեկը զգա Սեր: Խոսի՛ր բաց, որպեսզի ոչ մեկը չմտածի, թե ինչ-որ բան ես թաքցնում: Խոսի՛ր անկեղծ և դու չես սխալվի: Խոսի՛ր սիրով, որպեսզի քո ձայնը բուժի:
Քո կյանքը պարգև դարձրու: Միշտ հիշի՛ր՝ դու պարգև ես: Պարգև եղիր յուրաքանչյուրի համար, ով քո կյանքում տեղ ունի: Պարգև եղիր յուրաքանչյուրի համար, ում կյանքում դու տեղ ունես:
Աղբյուր՝ Нил Доналд Уолш, «Беседы с Богом»
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև՝ 5 ուղերձ Նիլ Դոնալդ Ուոլշից

Уведомление: 5 ուղերձ Նիլ Դոնալդ Ուոլշից | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Նիլ Դոնալդ Ուոլշ, «Լույս դարձիր» – Բարի գալուստ Լիլի Ավագյանի բլոգ