Հունվարի 24-ին ծնվել է Պարույր Սևակը:
«Հիշի՛ր, որ դու չե՜ս վերջանում,
Հայտարարում եմ
Ես կարծում եմ. երբ խոր վերքից
Մարդ ժպտում է համառությամբ,
Այդ ժպիտը վերջ ի վերջո
Փոխարկվում է ծամածռության…
Ես կարծում եմ. երբ որ ջուրը
Վարարում է, ելնում ափից,
Թույլտըվություն չի վերցընում
Իրեն հսկող նեղ քարափից…
Ես կարծում եմ. պաղն ավելի
Լավ ես զգում ամռան շոգին,
Դողն ավելի լավ ես զգում
Ձմռան բքին…
Հողն ավելի լավ ես զգում
Այն ժամանակ,
Երբ նա հանկարծ տատանվում է
Քո ոտքի տակ…
Խոստովանում եմ
Աղբյուր՝ Պարույր Սևակ, «Մարդը ափի մեջ»
Կարող եք ծանոթանալ նաև՝ Պարույր Սևակ, «Ազգային սնապարծություն և ազգային արժանապատվություն»
Уведомление: Ծիսական օրացույց | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Պարույր Սևակ «Սուրբ Գիրքը»` Ամենամատյան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Պարույր Սևակ «Սուրբ Գիրքը` Ամենամատյան» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)