Վլադիմիր Վիսոցկի

VisockiՀունվարի 25-ին ծնվել է ռուս նշանավոր երգիչ-կատարող, պոետ, երգահան և դերասան Վլադիմիր Վիսոցկին:

Ձեր ի՞նչն է պակաս, մարդիկ

Այժմ էլ խոսենք տխրահռչակ պակասող օղակի մասին: Մարդիկ: Ձեր ի՞նչն է պակաս, մարդիկ, ո՞վ է ձեզ պակաս: Ձեզ պիթեկանտրոպներն են պակաս: Դուք վիթխարի հետազոտություններ եք գրում ու խճճվում ենթադրությունների մեջ:

Մինչդեռ… Պատասխա՞նը: Ահա: Դե լսեք ու հանգստացեք և մեկընդմիշտ մոռացեք օղակը:

Ժուկով- ժամանակով ապրում էին պիթեկանտրոպները` ցեղերով թե հոտերով, զույգերով թե մեկուսի, միակին թե բազմակին կամ չգիտես ինչակին, բայց նրանք ունեին իրենց սերերն ու թախիծները, իրենց վշտերն ու ուրախությունները և այս ամենը, համոզված եղեք, հավասար կիսում էին իրար մեջ:

Եվ մի անգամ էլ նրանք նայեցին իրենց շուրջը. չորս կողմը խավար էր, խավարչտին խավար. հենց նոր ավարտվել էր մեզոզոյան դարաշրջանն ու դեռևս չէր սկսվել երրորդայինը, և առջևում ոչ մի լույսի շող չկար, ինչ-որ միջիշխանություն էր: Կանգնեցին նրանք երկու վերջույթների վրա և գոռացին. «Ա-Ա~»: Ցավոք, ավելին չէին կարող ասել և վերջ: Գոռացին իրենց դառնակսկիծ «Ա-Ու»-ն ու հեռացան լեռները: Ծանոթ գործելակերպ է. Մաո Ցզե Դունը քաշվեց լեռները և Կաստրոն` նույնպես, բայց նրանք վերադարձան, իսկ պիթեկանտրոպները` ոչ: Հետո ձիարշավներ եղան և թավշե հեղափոխություններ, Ռաուլի հետ, Բելովեժյան թավուտում` անձնվեր ցուլերի և անձնվեր փասիանների որս, բայց պիթեկանտրոպների մոտ էդպիսի բան չկար, ինչպես որ դեռ չկային ժողովուրդների բարեկամությունն ու չինական մեծ հակամարտությունը: Պիթեկանտրոպները գնացին լեռները և պինդ նստեցին այնտեղ, այնքան պինդ, որ իրենք էլ լեռներ դարձան, սերտաճեցին նրանց: Հետո ծնվեցին նոր կապիկներ և նոր պիթեկանտրոպներ` նախնյաց կոչին հավատարիմ, թնդացրին իրենց «ԱՈՒ-Ա»-ն և գնացին լեռներն ու սերտաճեցին նրանց, հետո` նորերը և այլն, և այլն: Այնպես որ, մարդկության պատմությունը պիթեկանտրոպներից այն կողմ չի անցել: Ամեն ինչ մնացել է նույնը, և լեռները, ավելի շուտ` Հիմալայները, վկայում են այդ ու աճում օր-օրի, որովհետև պիթեկանտրոպները սերտաճում են նրանց: Իսկ մե՞նք: Որտեղի՞ց ենք եկել: Իսկ մենք մարսեցիներ ենք իհարկե, ու պետք չէ երկչոտ վարկածներ հորինել և թաքուն փորել Դարվինի տակը: Հիմար է Դարվինը: Բայց նա մեղավոր չէ: Այն ժամանակ կապիտալիզմ էր:

Էլ ձեր ինչի՞ն է պետք, մարդիկ, այդ պակասող օղակը, հերիք է հասնել անհասին. ավելի լավ է ձեր սիրեցյալների համար աստղեր ձեռք գցել ու հոլանդական պանիր: Ասում են` պանիր չկա. մենք էստեղ չգիտենք: Կա՞, թե՞ չկա: Այս է խնդիրը:

Աղբյուր՝   Հովիկ Չարխչյանի բլոգ

Կարող եք ծանոթանալ նաև՝  Վլադիմիր Վիսոցկի, «Առագաստ»

Արթուն՝  կանխագուշակ երազ եմ ես տեսնում։
Հաբեր եմ ընդունում՝ հույսով, թե կքնեմ:
Չեմ վարժվի բնավ ես դաոը թուք կլլել.
Ինչ-որ անձինք, ինչ-որ օրգան ու ատյաններ
Բացահայտ կռիվ են իմ դեմ հայտարարել՝
Ինչ է թե ընդունված անդորրը խախտել եմ,
Ողջ երկրով մեկ խռպոտ իմ էս ձենը գցել,
Որ ապացուցեմ՝ ես հետին մի մարդուկ չեմ.
Ինչ է թե՝ իմ տեղը հանգիստ վեր չեմ ընկնում,
Ինչ է՝«դրսի» ինչ - որ ռադիոկայաններում
Երբեմն իմ լոթի երգերն են հաղորդում,
Միշտ հարկ համարելով ներողություն խնդրել.
- Ինքներս մեր կամքով-իրավունք չենք վերցրել...
էլ ինչո՞ւ: Հա՛, գուցե կնոջս պատճառով.
Իբր՝ չէի՞ կարող տեղացի կին աոնել.
Իրր շատ եմ ուզում ես կապերկիր ճղել
Եվ հեչ մտադիր չեմ ասպարեզից չքվել։
Իրր շատ երգեր եմ հորինել այն մասին,
Թե ոնց էինք մարտում զարկում մենք Ֆրիցին,
Այն զինվորի մասին, որ նետվում էր դօտին,
Բայց ինքն ամբողջ հոգով խորթ էր պատերազմին։
Գոռում են, թե իրենց լուսինն եմ գողացել
Ու պահը չեմ կորցնի դեռ մի բան էլ թոցնել։
Հաջորդում են իրար այսպես նո՜ր հեքիաթներ,
Ու չե՜մ կարող քնել, ո՞նց, էլ ո՜նց չխմել։
Բայց, ո՛չ, ես չե՛մ հարբի։ Ես ձեռքս կպարզեմ
Ու մի խաչով ողջ այդ կտակր կջնշեմ։
Կհասցնեմ նաև ինքս խաչակնքել,
Ու դեռ էլի երգեր, շա՜տ երգեր կգրեմ,
Երգերիս մեջ ոմանց միայն կնզովեմ,
Չե՛մ մոռանա, սակայն, օրհնել բոլոր նրանց,
Ովքեր գրում են ինձ՝ ծնկի չգա՛ս հանկարծ։
Հեշտ չէ, բայց հուսախաբ չե՛մ անի ես նրանց:
Թարգմանությունը՝ Լևոն Բլբուլյանի

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

3 отзыва на “Վլադիմիր Վիսոցկի

  1. Уведомление: Վլադիմիր Վիսոցկի, «Առագաստ» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Ծիսական օրացույց | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: ԾԻՍԱԿԱՆ ՏՈՆԱՑՈՒՅՑ | «ԼԻՍԻՑՅԱՆ» ԾԵՍԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s