Վահան Տերյանը՝ հասարակական-քաղաքական գործիչ

Vahan Teryan3«Լեզուն մշակույթի ամենանախնական նշանացույցն է, լեզուն ազգի հոգին է. կենդանի է այդ հոգին, կենդանի է և ազգը, կենսունակ է առաջինը, կենսունակ է և երկրորդը. լեզուն է գրականության առաջին պայմանը, ինչպես և ազգային մշակույթի ամենախոշոր և ամենազորեղ գործոնը»: Վահան Տերյան

1914-1915 թթ. ընթացքում Վահան Տերյանի՝ Նվարդ Թումանյանին ուղղված նամակները բացառապես հայրենիքի ցավով տառապող բանստեղծի հոգու արձագանքներն են: Այդ նամակներից մեկում գրում է.  «Դուք երևակայել չէք կարող, թե ինչպես է անցնում իմ կյանքը, ոչ թե անցնում է, այլ այրվում է մի ներքին կրակով, և ես անզոր եմ այդ կրակի դեմ և անօգնական: Հայրենիքի ցավը մեզ այնպես է ջլատում, կեղեքում, որ մենք դառնում ենք անընդունակ ուրիշ բան հասկանալու կամ անելու: Դա մի հիվանդագին սեր է, դա մի անհաղթահարելի մոլություն է, դրա պրիզմայով է բացվում մեր առջև աշխարհը»:

1918 թվականին Տերյանն իր անմիջական մասնակցությունը ցուցաբերեց Հյուսիսային Կովկասում և Աստրախանում քաղաքացիական պատերազմի թոհուբոհում հայտնված հազարավոր հայ փախստականների փրկության գործին: Օգտագործելով խորհրդային կառավարության կողմից տրամադրված ավելի քան 6 միլիոն ռուբլի գումարը և 2 վագոն դեղամիջոցներն ու այլ ապրանքները, նա, վտանգելով իր կյանքը, գլխավորում էր Մոսկվայից ժամանած բժշկա-սանիտարական խումբը և անձամբ էր զբաղվում փախստականներին տեղի հայերի տներում և այլ կացարաններում տեղավորելու հարցերով, տրամադրում էր նրանց ապրուստի միջոցներ, ստեղծում էր աշխատատեղեր, ապահովում էր նրանց անվտանգությունը: Ընդսմին, պոետը, որին նրա լիրիկական բանաստեղծությունների պատճառով շատերը պատկերացնում են որպես երկչոտ և թախծոտ մարդ, ցուցաբերել է նախանձելի քաջություն և սառնասրտնություն` փրկելով իր պայուսակում պահվող 6 միլին ռուբլին, երբ գնացքը, որով նա մեկնել էր Կովկաս, գրավել են ավազակները: Նույնպիսի քաջություն պոետը ցուցաբերել է նաև Հյուսիսային Կովկասում, որտեղ տեղի իշխանությունը ներկայացնող որոշ կոմունիստ ղեկավարներ զենքի սպառնալիքով պահանջել են, որ Տերյանն իր մոտ եղած գումարները տրամադրի իրենց կոմունիստական կարիքների համար:
Վահան Տերյանի այդ հայրենասիրական պահվածքի համար նրան մեղադրել են հայ նացիոնալիստ լինելու մեջ, քանի որ խորհրդային կառավարության կողմից իրեն տրամադրված բոլոր գումարները նա օգտագործել է բացառապես հայերին օգնելու համար: Հյուսիսային Կովկաս կատարած իր առաքելության շրջանակներում Վահան Տերյանը օգնել է նաև տեղի շնորհալի հայ երիտասարդներին, որոնցից մեկն էլ քանդակագործ Երվանդ Քոչարն էր: Տերյանը տրամադրել է նրանց փաստաթղթեր ու գումար և բացատրել է, թե ինչպես պետք է նրանք քաղաքացիական կռիվների հրում հայտնված իրենց բնակության վայրերից հասնեն Մոսկվա, որտեղ կկարողանան սովորել և հղկել իրենց բնատուր տաղանդները: Համառուսաստանյան Կենտգործկոմի անդամ Տերյանը Մոսկվայում նույնպես հովանավորել է նրանց: Նշենք, որ Կենտգործկոմի` իշխանության այդ ժամանակվա բարձրագույն մարմնի նախագահը Լենինն էր:

Ձախ էսէռների 1918 թվականի հուլիսի 6-ի մոսկովյան խռովությունից հետո, երբ Լենինի հրամանով փակվել էին բոլոր «բուրժուական» կազմակերպությունները, իսկ նրանց ունեցվածքը բռնագրավվել էր, Տերյանը փրկել է Մոսկվայի հայկական եկեղեցու հարստությունները: Նա, հղում կատարելով 1918 թվականի հուլիսի 19-ի Լենինի կարգադրությանը, ըստ որի Հայկական գործերի կոմիսարիատին պետք է հանձնվեին Ռուսաստանում գտնվող բոլոր ոչ կոմունիստական հայկական կազմակերպությունների փաստաթղթերը, շինությունները, ունեցվածքը և կապիտալը, թույլ չի տվել, որ չեկիստները բռնագրավեն Մոսկվայի հայկական եկեղեցու հարստությունները: Տերյանը կողպել և կապարակնքել է եկեղեցու դռները, այդպիսով փրկելով նրա մեջ գտնվող գանձերը, որոնք հետագայում, Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո, վերադարձվել են Սբ. Էջմիածնին:
Տերյանը նամակներից մեկում այսպես է գրում .«…գուցե դրա համար է այրվում իմ հոգին,որովհետև իմ հոգու մեջ Նաիրյան չքնաղ հոգին է այրվում: Եվ ես սկսում եմ զգալ ինձ կոչված մեկը նրանցից, որոնց վիճակվել է Նաիրյան բարձր հոգու տառապանքը կրել իրենց հոգու մեջ»:

Վահան Տերյանը չի ընկրկել, կռիվ է տվել Լև Տրոցկուն և Իոսիֆ Ստալինին` պաշտպանելով Հայկական հարցի հայանպաստ լուծումները, ինչի համար արժանացել է նրանց թշնամանքին:

Մասնավորապես, Բրեստ-Լիտովսկի բանակցությոնների ժամանակ, որոնց Տերյանը մասնակցել է որպես խորհրդական` առանց ձայնի իրավունքի, հերթական բուռն վեճից հետո զայրացած Տրոցկին Տերյանին կոչել է «արմյաշկա» վիրավորական անունով: Տերյանը բողոքել է հայկական տարածքները Թուրքիային հանձնելու Լև Տրոցկու մտադրության դեմ` որպես իր բողոքի փաստարկ ներկայացնելով Մոսկվայից իր պահանջով ստացված փաստաթղթերը: Դրանք վկայում էին, որ մինչ Առաջին համաշխարհային պատերազմն ու Մեծ Եղեռնը հայերն այդ տարածքներում կազմել են բնակչության մեծամասնությունը:
Ազգությունների գործերի ժողովրդական կոմիսար Ստալինը իհարկե չէր կարող համակերպվել և հանդուրժել այդպիսի սկզբունքային, անվախ և հայրենասեր տեղակալի, որը Հայկական գործերի կոմիսարիատի փաստացի ղեկավարն էր և Վահան Տերյանին հեռացրել է պաշտոնից` առանց պատճառների մասին հայտնելու: Ի վերջո, Ստալինը գտել է Տերյանից ազատվելու ձևը` նրան գործուղել են Պարսկաստան և Թուրքիա` Թուրքեստանով: «Ժողովուրդների հայրը» ըստ երևույթին հաշվարկել էր, որ Տերյանին չի հաջողվի դիմանալ ճանապարհի դժվարություններին: Չէ՞ որ տուբերկուլյոզով ծանր հիվանդ Տերյանի համար դա իսկական մահվան ճամփա էր, քանի որ իրականում Թուրքեստան տանող ճանապարհ այդ օրերին գոյություն չուներ` փակ էր քաղաքացիական կռիվների պատճառով, իսկ վագոնները չէին տաքացվում:

«Վերջ ի վերջո ես սկսում եմ գալ այն եզրակացության, որ մեր հայրենիքի ցավը մեզ այնպես է մաշում, ջլատում ու կեղեքում, որ մենք դառնում ենք անընդունակ բան հասկանալու կամ անելու: Դա մի հիվանդագին սեր է, դա մի անհաղթահարելի մոլություն է- այդ չափով ենք մենք մոտենում ամեն ինչի և գուցե դրա համար անզոր ենք դառնում և մեռնում ենք վաղ»:

Աղբյուր՝  Նարիա Նիազյանի ֆեյսբուքյան էջ

Ավելին իմանալու համար կարող եք ծանոթանալ նաև «Տերյան» կայքէջին:

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

55 отзывов на “Վահան Տերյանը՝ հասարակական-քաղաքական գործիչ

  1. Уведомление: Փետրվար. մայրենիի ստուգատես | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Կարդում ենք Տերյան (նախագիծ) — Դասավանդողի մեդիադարակ

  3. Уведомление: Ուսումնական փետրվար. 9-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ

  4. Уведомление: Ուսումնական փետրվար. 10-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ

  5. Уведомление: Ուսումնական փետրվար. 11-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ

  6. Уведомление: Ուսումնական փետրվար. 10-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ

  7. Уведомление: Վահան Տերյանը՝ հասարակական-քաղաքական գործիչ – Էդիտա Գալստյան

  8. Уведомление: ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐՈՐԴ ԿԻՍԱՄՅԱԿ | ԴԱՆԻԵԼ ԲԼԵՅԱՆ

  9. Уведомление: Գրականություն Փետրվար | ԴԱՆԻԵԼ ԲԼԵՅԱՆ

  10. Уведомление: Վահան Տերյան «Եկեղեցին Հայկական» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  11. Уведомление: Ինչո՞ւ չունեցանք Տերյանի երազած հոգևոր Հայաստանը… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  12. Уведомление: Ինչո՞ւ չունեցանք Տերյանի երազած հոգևոր Հայաստանը… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  13. Уведомление: 11-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ

  14. Уведомление: 11-րդ դասարան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  15. Уведомление: 9-րդ դասարան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  16. Уведомление: Գրականություն (2/11/2021) | Վիկտորիա-Անի

  17. Уведомление: Վահան Տերյանը՝ հասարակական-քաղաքական գործիչ — Մարիամեդիաբլոգ

  18. Уведомление: Տերյանական օրեր — Մարիամեդիաբլոգ

  19. Уведомление: Վահան Տերյան — Գոհար Մավյանի բլոգ

  20. Уведомление: Գրականություն | Ռոբերտ Պետրոսյան

  21. Уведомление: Տերյանը՝ հասարակական-պետական գործիչ — Ելենա Միսակյան

  22. Уведомление: Վահան Տերյանը՝ հասարակական-քաղաքական գործիչ — Բարի գալուստ Նորա Բաղդասարյանի բլոգ

  23. Уведомление: Տերյանական օրեր – Անի Ապրոյան

  24. Уведомление: Վահան Տերյան — Միլենա Շահրամանյան

  25. Уведомление: Տերյանը հասարակական-պետական գործիչ — Մարգար Ներսեսյան

  26. Уведомление: 10-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ

  27. Уведомление: 11-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ

  28. Уведомление: Տերյանը՝ հասարակական-պետական գործիչ — Ելենա Միսակյան

  29. Уведомление: Վահան Տերյան | Վիգեն Հովակիմյան

  30. Уведомление: Վահան Տերյան – Սամվել Մանուկյան

  31. Уведомление: Վահան Տերյան, նախագիծ — Ալբերտ Զախրաբեկյան

  32. Уведомление: Տերյանական – Աննա Հարությունյան

  33. Уведомление: Կարդում ենք Տերյան — Սոֆյա Այվազյան

  34. Уведомление: Վահան Տերյան – Անի Սմբաթյան

  35. Уведомление: Տերյանական առաջադրանքներ: — Մարգար Ներսեսյան

  36. Уведомление: Կարդում ենք Տերյան – Մկրտչյան Արփի

  37. Уведомление: Վահան Տերյան – Ալիսա Մկրտչյան

  38. Уведомление: Տերյանական օրեր — Վահե Մուսայելյանի բլոգ

  39. Уведомление: Տերյանական — Վիկտորիա Իսրաելյան

  40. Уведомление: Նախագիծ Տերյան — Ալեքսանդր Ասոյան, Ավագ դպրոց, 9-րդ դասարան

  41. Уведомление: Նախագիծ`<<Կարդում ենք Տերյան>> | Գրիգոր Հարությունյանի բլոգ

  42. Уведомление: Վահան Տերյան — Բարի գալուստ Դավիթ Բաբաջանյանի բլոգ

  43. Уведомление: Կարդում ենք Տերյան — Արամե Ասատրյանի բլոգ

  44. Уведомление: Տերյան ջան — Քնարիկ Ադամյան

  45. Уведомление: 9-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ

  46. Уведомление: Գրականություն — Հրանդ Ղազարյան

  47. Уведомление: Վահան Տերյանը՝ հասարակական-քաղաքական գործիչ — Քնարիկ Ադամյան

  48. Уведомление: Վահան Տերյանը՝ գրական հայերենի հիմնադիր | Հովսեփ Հակոբյան, Միջին դպրոց, 9-2 դասարան

  49. Уведомление: Գրականություն | Մերի Մելիքյան

  50. Уведомление: Գրականություն- Կարդում ենք Տերյան — Կարապետ Նշանյան

  51. Уведомление: Կարդում ենք Տերյան (Տնային աշխատանք) – Արտյոմ Ղազարյան

  52. Уведомление: Վահան Տերյանը՝ հասարակական-քաղաքական գործիչ — Դիանա Հովհաննիսյանի բլոգ

  53. Уведомление: Գրականություն 06․02․23 — Թովմասյան Մոնիկա

  54. Уведомление: Կարդում ենք Տերյան (Տնային աշխատանք) – Արտյոմ Ղազարյան

  55. Уведомление: Գրականություն- Կարդում ենք Տերյան — Ինա Վարդանյան

Оставьте комментарий