Ինչո՞ւ չունեցանք Տերյանի երազած Հոգևոր Հայաստանը…

Shahe Haroutunian

Նորից ու նորից եմ կարդում Վահան Տերյանի «Հոգևոր Հայաստան» հոդվածը: Կարդում եմ ու մտածում: Մտածում եմ ու տխրում: Ինչո՞ւ: Ինչո՞ւ չկարողացանք: Ինչո՞ւ չունեցանք Տերյանի երազած հոգևոր Հայաստանը…

Արդյո՞ք պատճառը մեր թշվառ ու դժբախտ լինելն է: «Թշվառ ու դժբախտ ժողովուրդ ենք մենք և այդ չգիտենք ու չենք ուզում ընդունել, եթե գիտենք կամ եթե ընդունում ենք, ցավող սրտով չենք ընդունում, այլ տանջանքից փախչելու և մեր ապիկարությունն արդարացնելու համար ենք ընդունում»։

Թե՞  պատճառը ինքներս մեր ներսը նայելու և ինքներս մեզ քննադատելու վախն է: «Երբեք չեմ վախենում խիստ քննադատելուց (ինձ և ուրիշներին), բայց շատ եմ վախենում քչով բավարարվող ճանաչումից, ճանաչում, որը բավարար հիմքեր չունի»։

Գուցե նյութականն ունենալու և ցուցադրվելու միջոցով այսկերպ ինքնահաստատվելո՞ւ մոլուցքը: «Չկամենանք շքեղ շենքերի հայրենիք դարձնել մեր Հայրենիքը, հոգու եւ մտքի՛ հպարտությամբ ճոխացնենք նրան»:

Հարց եմ տալիս.

-Իսկ մենք ունե՞նք հոգու և մտքի հպարտություն: Էլ չեմ ասում, որ կա և ներքին կամքի ու հավատի խնդիրը…

Ահա, թե  որտեղ են թաքնված մեր բոլոր ողբերգությունները: Մենք ունենք ցավ, ու չենք կարողանում արժանապատիվ տեր կանգնել այդ ցավին, ասել է թե՝ չենք կարողանում վեր բարձրանալ այդ ցավից:

Վանո Սիրադեղյանը կասեր՝  մենք սիրահարվել-մնացել ենք այդ ցավին, այն դարձրել դրոշակ ու ապրում ենք այդպես դարեր շարունակ…

Վտանգավոր է, շա ՜տ վտանգավոր: Սա իսկական ողբերգություն է, համազգային ողբերգություն…

«Ցեղասպանություն» բառից արդեն իսկ առողջ մարդու ներսը տակնուվրա է լինում, ստիպում հոգեպես ու ֆիզիկապես ցավ զգալ, կծկվել ու խեղճանալ: Ինչքա՛ն կարելի է շահարկել այդ բառը: Մեկ-մեկ ինձ բռնում եմ այն մտքի վրա, որ ուզում եմ բարձրաձայն գոռալ.

-Դե ՛, հերի՛ք է: Վերջ տվեք:

«Բայց նախ պետք է ներքին կամք, ներքին հավատ, անխախտ գիտակցություն. առանց այդ՝ ավելորդ է եւ արտաքին արգելքների դեմ կռվելը, ավելորդ է այդ պատնեշները ջնջելը, քանի որ, երբ ընկնեն այդ պատնեշները, հանկարծ պիտի տեսնեք դուք, որ զուր էին ձեր ջանքերը, ձեր զոհաբերումները, ձեր կռիվը՝ այդ բոլորը դուք արել եք մի անկենդան դիակի համար»:

Մենք չունեցանք ինքներս մեզնից ու մեր ցավից վեր կանգնելու Քաջությունը, ցավո՛ք, չունեցանք:

Չունեցանք ցավից դեպի պայծառություն տանող Ինքնամաքրումը, դժբախտաբար, չունեցանք:

Չունեցանք  հոգուն այդքա ՜ն վեհություն ու ազնվություն բերող ներքին կամքն ու ներքին հավատը:

Չունեցանք ներքին կամքի ու ներքին հավատի Ծնունդը՝ Պայծառությունը:

Իսկ չունեցանք, որովհետև չունենք Հոգևոր ասվածը մեր ներսում:

Ինչպե՞ս կարող ենք Հոգևոր Հայաստան ունենալ, եթե չունենք Հոգևոր Աշխարհ մեր ներսում:

Հոգևոր ու դեպի Ոգի տանող ճանապարհը մեկն է՝ ՍԵՐ: Իսկ այդ ճանապարհի անունը՝  ՀԱՎԱՏ:

Եվ  քանի դեռ  մենք չունենք այդ Սերն ու Հավատը,  Հոգևորն ու Ոգեղենը աննյութեղեն երազի պես կախված կմնան օդում…

«Դուք երևակայել չէք կարող, թե ինչպես է անցնում իմ կյանքը, ոչ թե անցնում է, այլ այրվում է մի ներքին կրակով, և ես անզոր եմ այդ կրակի դեմ և անօգնական: Հայրենիքի ցավը մեզ այնպես է ջլատում, կեղեքում, որ մենք դառնում ենք անընդունակ ուրիշ բան հասկանալու կամ անելու: Դա մի հիվանդագին սեր է, դա մի անհաղթահարելի մոլություն է, դրա պրիզմայով է բացվում մեր առջև աշխարհը»: Վահան Տերյան

Լուսանկարը՝   Շահե Հարությունյանի

Ն.Մ.

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

2 комментария на «Ինչո՞ւ չունեցանք Տերյանի երազած Հոգևոր Հայաստանը…»

  1. Уведомление: Վանի պարետը՝ Արտավազդ Թումանյան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Վանի պարետը՝ Արտավազդ Թումանյան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s