Վահան Տէրեան, «Հոգեւոր Հայաստան»

Ա

Հայաստանի վիճակն այսօր զբաղեցնում է ոչ միայն հայերին, այլեւ օտարներին: Հայկական հարցը նորից վիճաբանությունների առարկա է դարձել, նորից ամբողջապես կլանել է հայ հասարակության բոլոր խավերի լարված ուշադրությունը, միեւնույն ժամանակ քննության առարկա է դարձել օտար, մանավանդ ռուս մամուլի մեջ: Ամեն մի հայ ներկա տագնապալի ու աղետավոր ժամին բնականաբար ջանում է թափանցել մշուշոտ ու անհայտ ապագայի խորքը՝ իր հիվանդագին տարակուսանքների լուծումը որոնելով: Այո՛, հիվանդագին են այդ մտորումները, պետք է խոստովանել, չնայած ընդհանուր ոգեւորությանը: Հայության համար չափազանց կարեւոր, կյանքի եւ մահու խնդրի բնավորություն ստացած այդ տարաբախտ հարցն իրերի ներկա դասավորությամբ դրված է հրապարակի վրա իր ամբողջ ծանրությամբ՝ անթիվ հույսերի, ցնորքների, մտահոգությունների, գուշակությունների եւ դատողությունների ժխոր ստեղծելով:

Բավական է թռուցիկ մի ակնարկ նետել մեր ազգի մերձակա պատմության վրա, որպեսզի համոզվես, թե որքա՜ն կարեւոր ու վճռական դեր է հատկացրել մեր մտավորականությունն այդ չարաբախտ խնդրին: Բավական է թերթել մեր գրականության լավագույն ներկայացուցիչների երկերը՝ համոզվելու համար, թե ի՛նչ նշանակություն է ստացել այդ հարցը մեր կյանքում, որպիսի անմոռանալի ոգեւորությունների, զոհաբերումների, որպիսի ծանր հիասթափումների ու լքումի աղբյուր է եղել մեր ոչ միայն մտավորականության, այլ նաեւ ժողովրդի ամենալայն խավերի համար: Արդեն թվում է, որ եթե անգամ այդ Հայաստան կոչված դժբախտ երկրում ոչ մի հայ չմնա, մենք դարձյալ պիտի այրվենք նույն իղձերով, նույն ցավագին, մեզ համար մի տեսակ կրոնական գունավորում ստացած այդ խնդրով:

Այդ հարցի այս կամ այն լուծման ծանր տարակուսանքներով եւ ոսկե երազներով սերունդներ են կրթվել, այդ հարցի շուրջը պտտվող գրականությամբ սնվել են սերունդներ: Հայության համար մի ցավոտ ցնորք է դարձել այդ «Հայաստանը», մի ավետյաց երկիր, դյութական մի անուն:

Բնական է դրա համար, որ մենք անկարող ենք այդ խնդրի մասին սառնասիրտ խոսել, հանգիստ մտածել: Ավելին կասեմ, մեզ մի տեսակ սրբապղծություն է թվում, երբ մարդիկ մեր ազգի՝ տարիներով ու տասնյակ տարիներով փայփայած գաղափարին մոտենում են սառը մտքով, անտարբեր գիտնականի ոճով: Մենք ուզում ենք ճչալ, որովհետեւ երբ ցավ ես զգում, խոհեմ լինել չես ուզում. մենք ուզում ենք աղաղակել, որովհետեւ երբ սիրելին տանջվում է, խոհեմության խորհուրդներն անզոր են, իսկ այդ աղաղակի ապարդյուն լինելու մասին չեն մտածում: Օտարներն անգամ վարակվել են հաճախ եւ վարակվում են մեր օրերում մեր այդ հիվանդագին զգացումներով եւ սառը դատողի եւ տրամաբանորեն մտածողի փոխարեն՝ դառնում են մասնակից այդ տարերային բաղձանքներին:

Թվում է, թե ո՛չ դիվանագիտական խուճուճ հարաբերությունները, ո՛չ տնտեսական-հասարակական անսասան օրենքները, ո՛չ բնական անկարելիությունը չեն կարող դեմ կանգնել այդ միահոգի, միահամուռ ու բորբոքուն տենչանքին, այդ տարերային հեղեղի բնույթ կրող, ճակատագրական դրոշմով կնքված ընթացքին:

Այդ հոսանքի լոզունգը բացարձակ ու վճռական է, նրա դրոշակի վրա գրված է՝ «դեպի Հայաստան»:

Ինչպես էլ լինի, ինչ գնով էլ լինի, ինչ հետեւանք էլ ունենա՝ միեւնույն է -«դեպի Հայաստան»: «Հայաստանը պետք է ազատվի». անդրդվելի մի պնդում է սա, որի հանդեպ ոչ մի ուժ չի կարող կանգնել, որին ոչ մի արգելք չի կարող կասեցնել:

Եվ հասկանալի է դա:

Չէ՞ որ ամեն մի հայ մտավորականի, ոչ միայն մտավորականի, այլեւ ամեն մի հայ մարդու համար այդ հարցը սրբազան մի ավանդ է դարձել, նվիրական մի տվայտանք, ամեն մի հայ մարդու առջեւ ծառացել է իր եղերական, արյունաներկ պատկերով:

Մի՞թե կարող ենք սառնասիրտ լինել մենք, երբ այժմ դրված է այդ հարցը, երբ կանգնած ենք նրա այս կամ այն լուծման հանդեպ:

Մի՞թե իրավունք ունենք մենք տարակուսելու կամ տատանվելու. պետք է հավատալ, պետք է հուսալ լիասիրտ, պետք է տենչալ սրտի բոլոր զորությամբ եւ մեր բոլոր կարողությամբ ձգտել, որ այժմ վերջնական կերպով լուծվի այդ արյունլվիկ հարցը:

Սակայն դրանով չի վերջանում մեր անելիքը. դա միայն նախադուռն է մեր ապագա հայրենաշեն, ազգակառույց գործի…

Դ

Իսկ ինչ վերաբերում է այն ազգային ինտելիգենտին,
որին զայրացրել է հայ ժողովրդի ֆիզիկական գոյության վրա մտածողների մտորումը, մենք կարծում ենք այժմ նրա համար պարզ պիտի լինի, որ մենք մտահոգվում ենք այդ ֆիզիկական գոյության մասին ոչ լոկ մարդասիրական զգացմունքներից դրդված, այլեւ որոշ ազգային տեսակետ ունենալով: Մենք չէինք կամենա, որ մեր ժողովուրդը ոտնատակ գնար այս շփոթ օրերում, որ նա զոհ լիներ սխալ գաղափարախոսության, սխալ ըմբռնված ազգային իդեալի եւ վերջը հուսահատության ու հիասթափության գիրկն ընկներ:

Մենք թերահավատ ենք դեպի այդ՝ մի հարվածով, մի թեկուզ հերոսական ճիգով ստեղծվելիք Հայաստանը: Մեր խորին համոզումով, որքան եւ կարեւոր ու խոշոր լինի այսօրվա այդ հերոսական ճիգը, այնուամենայնիվ նա չէ, որ պիտի որոշի, վճռի հայության ապագայի վիճակը, ստեղծի այն Հայաստանը, որ մեզ համար բաղձալի է: Այդ Հայաստանը մենք վերը կոչեցինք Հոգեւոր Հայաստան:

Եվ ահա, այսօրվա ճիգերի ու ջանքերի մեջ անգամ մենք չպիտի մոռանանք, որ մեր առաջ կա դեռ մի խոշոր ու վսեմ աշխատանք, գուցե ոչ այնքան շլացնող ու փայլուն իր արտաքինով, սակայն իմաստալից եւ վեհ՝ իր ներքին բովանդակությամբ:

Հայության հավաքում կամ հայության կազմակերպում գաղափարական իմաստով – ահա՛ ինչ եմ հասկանում ես Հոգեւոր Հայաստան ասելով: Դա այն կուլտուրան է, այն կուլտուրապես կազմակերպված ժողովուրդն է, որի գալուն մենք կուզեինք հավատալ:

Ընթերցողը կարող է, սակայն, ենթադրել, որ իմ բաղձանքը լոկ կուլտուրական աշխատանքն է, որով ես առաջարկում եմ զբաղվել: Այո՛, եթե կուզեք, այդպես, միայն եթե այդ խաղաղ կուլտուրայի առաջընթացքը խանգարող հանգամանքներ չլինեն:

Քանի որ կան այդ արտաքին արգելքները, բնականաբար մեր ուշքը միշտ պիտի դարձած լինի նրանց վրա: Ես միանգամայն համաձայն եմ Դ.Անանունի հետ, որ մեր ինտելիգենցիայի գլխավոր մեղքերց մեկը նրա ապոլիտիցիզմն է:

Դրանից է բխում այն, որ մեր ազգայնական ինտելիգենցիան մեկուսացման մեջ է որոնում հայության փրկությունը, առանձնության մեջ է կամենում կառուցել ազգային ապագան: Ահա այդտեղից է ծագում նրածխականությունը, որ ես էլ շեշտել եմ մի անգամ եւ որին հակադրել եմ քաղաքացիությունը:

Քանի որ կլինեն այդ արտաքին խոչընդոտները, բնականաբար իբր քաղաքացիներ՝ մենք պետք է մաքառենք նրանց դեմ:

Սակայն, բացի այդ, կա եւ ներքին կամքի խնդիր: Ազգը միայն արտաքին ուժերի զորությամբ, իրերի արհեստական դասավորությամբ չի ստեղծվում, այլեւ իր անդամների ներքին մտավոր-հոգեկան կապով: Պետք է, բացի արտաքին հնարավորությունից, լինի եւ ներքին մի զորություն, մի հոգեւոր մղում, որ մարդկանց համախումբը ազգ է դարձնում:

Որքան ուզում է թող անկախ ու ազատ լինի մի Ալբանիա, դա երբեք չի ստեղծի ազգ, եթե ալբանական ժողովուրդը մի ներքին մղում չունենա դեպի այդ եւ տեւական ու ծանր աշխատության գնով ձեռք չբերի այդ արտոնությունը:

Ես ոչ մի արժեք չեմ տալիս այն ազգությանը, որ արտաքին սահմաններով է պահպանում իր ինքնությունը, եւ որ գլխավորն է՝ մի ինքնություն, որ կարիք էլ չկա պահպանելու:

Ահա թե ինչու՛, ես կարծում եմ, որ բացի արտաքին արգելքները հաղթահարելուց, ամեն մի՝ ազգ կազմելու ցանկություն ու կամք ունեցող ժողովուրդ անդադար պիտի ստեղծի այն արժեքները, որոնք նրաինքնության առհավատչյաներն են:

Ֆրանսիացիների նման կուլտուրապես կազմակերպված ու զորեղ եւ քաղաքականապես ապահով մի ժողովուրդ ամեն կերպ աշխատում է պահպանել իր ինքնության գլխավոր նշանը – իր լեզուն, եւ դրա համար ամենուրեք հիմնում է այն ալիանսները, որ մեր Թիֆլիսում էլ կա: Մինչդեռ մենք մի Մոսկվայում, ուր բազմահազար ու հարուստ գաղութ ունենք, չունենք գեթ մի փոքրիկ ընկերություն, մի հիմնարկություն, որի նպատակը լիներ հայոց լեզվի պահպանումն ու տարածումը ոչ թե օտարների, այլ մերայինների՝ հայերի մեջ:

Մինչեւ այժմ մենք չունենք ոչ մի հիմնարկություն կամ ընկերություն, որ նպատակ ունենար, օրինակ՝ հայ նկարչությունը խրախուսելու, հավաքելու ի մի հայ նկարիչներին, որոնք այժմ արդեն ոչ միայն բնազդով, այլ գիտակցությամբ հայ են իրենց արվեստի մեջ (օրինակ՝ Սարյան, Սուրենյանց եւ այլն):

Չեմ ասում գրականության, մամուլի, դպրոցի մասին. դա հասկանալի է ինքնըստինքյան: Ահա այդ առօրյա կուլտուրական աշխատանքի առջեւներկա պայմաններում էլ չկան արգելքներ, արտաքին խոչընդոտներ, մինչդեռ դրանք գերագույն կարեւորություն են ներկայացնում ազգային ապագան կառուցելու տեսակետից:

Չպետք է ծույլերի հոգեբանությամբ հույսներս դնենք լոկ արտաքին հրաշքների վրա. չպետք է մեզ կերակրենք այն հավատով, որ մի արտաքին փոփոխություն, մի դյութական ձեռք մեզ ազգ կդարձնի: Չպետք է կամենանք մեր հույսը եւ ապագան նյութական Հայաստան գաղափարի վրա հիմնել, այլ պիտի տենչանք ու աշխատենք Հոգեւոր Հայաստանի համար:

Հակառակ դեպքում մենք կնմանվենք մեր տգետ հայ բուրժուային, որ առատ ձեռքով նվիրում է իր ոսկին դպրոցական շենքեր կառուցելու, առանց երբեւիցե մտածելու՝ թե ինչպիսի՞, ի՞նչ դպրոց է լինելու այդ շենքի մեջ, թե վերջապես դպրո՞ց է լինելու դա… Ով լոկ շենքերի մասին է մտածում, նա «չգիտի ինչ է անում»:

Նայեցեք՝ մեր Հայրենիքում դուք կգտնեք շատ ու շատ շքեղ ու հոյակապ դպրոցական շենքեր (որոնց ճակատին անշուշտ ոսկետառ փորագրված է պանծալի բարերարի անունը). սակայն կգտնե՞ք արդյոք մի դպրոց, որ օրինակելի լիներ, կանգնած լիներ իր բարձրության վրա…

Չկամենանք շքեղ շենքերի հայրենիք դարձնել մեր Հայրենիքը, հոգու եւ մտքի՛ հպարտությամբ ճոխացնենք նրան:

«Շենքերի հայրենասիրությունը» – դա՛ է ահա մեր լիբերալ-ազգասեր-բուրժուա-ինտելիգենցիայի հայրենասիրությունը:

Ահա այդ արտաքին սահմաններով առանձնացած խավարի մեջ դեգերող, բայց օտարների աչքին թոզ փչելու համար պատեհ դեպքերի համար արտաքին շքեղ ու հոյակապ շենքերով ճոխ Հայաստանն է նրանց բաղձանքի առարկան:

Դա հայ համազգեստը հագին հայ ոստիկանի մի հայրենիք է:

Չկամենա՛նք այդպիսի մի հայրենիք:

Հիշենք, որ այդ զոոլոգիական ազգասիրության արդյունքն է մեր այսօրվա հոգեկան-մտավոր սնանկությունը, մեր կուլտուրական թշվառությունը:

Որովհետեւ որպիսի՞ Հայաստան կարող է ստեղծել զոոլոգիական ազգասեր բուրժուա ինտելիգենտը, որը հայության ամենավսեմ գանձը – լեզուն արհամարհում է, եթե ոչ մի հայ ոստիկանի հայրենիք…

Այդպիսի հայրենիք ես չե՛մ ուզում:

Որովհետեւ, մի՞թե դիակ է իմ կամեցածը:

Իսկ մեր այսօրվա արյունալի հանդեսի ապազգայնացած թամադաների հայրենիքը, նրանց բաղձանքը մի դիակ է անհոգի:

Ու՞ր էր նրանց հռետորական ճարտարությունը, նրանց կրակե ոգեւորությունը, նրանց հեռատես եւ խորաթափանց միտքը, նրանց բորբոքուն սերը, երբ մեռնում էր, երբ այժմ էլ մեր աչքի առջեւ մեռնում է այն, ինչ Հայաստանի հոգին ու սիրտն է, նրա ամենից թանկագին ու վսեմ գանձը, նրա կենդանության եւ ապագայի լավագույն առհավատչյան: Ու՞ր էին նրանք եւ ու՞ր են, երբ մեռնում է արհամարհված ու ընկած, բայց ազնիվ ու լուսեղեն հոգի՛ն Հայաստանի, երբ մեռնում է Հոգեւոր Հայաստանը:

Ե

Այդ Հոգեւոր Հայաստանի կառուցումը ծանր ու տեւական աշխատություն է պահանջում, անթիվ կյանքերի տոկուն հավատ եւ գիտակցություն, անարյուն, բայց ազնիվ, գուցե ավելի դժվար, ավելի ահավոր զոհաբերում, քան արյունի զոհաբերումը:

Մի Րաֆֆի, մի Արծրունի, մի Նալբանդյան, մի Դուրյան նույնպես ասպետներ են, գուցե ավելի մեծ հերոսներ են, քան նրանք, որ կռվի դաշտում են զոհաբերում իրենց կյանքը:

Մի՞թե անվերջ չարչարանքի եւ գերագույն մի բաղձանքի, անվերջ զրկանքների եւ վսեմ մի հավատի պայծառ պատկերը չէ մեր Հոգեւոր Հայրենիքի ասպետ-զավակների կյանքը:

Եվ եթե այսօր մեկը ոչինչի տեղ է դնում նրանց՝ այդ ոգու ասպետներին ու միեւնույն ժամանակ ծունր է չոքում այսօրվա արյունոտ կռվի հերոսների առջեւ, ես չեմ հավատում նրան, ես զզվում եմ նրա այդ հրաբորբոք հայրենասիրությունից:

Եթե հիրավի այսօր պարզված է հայության սիրտը դեպի ապագան, եթե հիրավի հավատում է նա իր ապագային, ապա իր հայացքը ոչ միայն դեպի Վան կամ Էրզրում պիտի ուղղի, այլ իր ներսը, իր հոգու խորքը՝ տեսնելու համար, թե կա՞ արդյոք իր մեջ այն ամենը, որ կենդանություն է ներշնչում մեր նյութական հայրենիքին, այդ Վան եւ Մուշ եւ Էրզրումին:

Իսկ եթե կա, ապա նա չի նստի ծույլ եւ անհավատ, այլ կամքի մի գերագույն թափով կձեռնարկի այդ Հոգեւոր Հայրենիքի վերակառուցման:

Մեր երկիրը ավերակների երկիր է, ավերված մի Հայրենիք, որ մենք այսօր կամենում ենք կենդանացնել, որին կամենում ենք նոր կյանքի կոչել:

Մեր Հոգեւոր Հայրենիքը նույնպես ավերված մի երկիր է, եւ այդ ավեր ու անավարտ շենքերը կանգնեցնելու համար որպիսի՜ ջերմ սեր, որպիսի՜ անձնվիրություն, որպիսի՜ բուռն ոգեւորություն է հարկավոր:

Քննեցեք ձեր սիրտը եւ նայեցեք, թե կա՞ արդյոք այնտեղ հավատ, որով պիտի կենդանանա մեր այդ Հոգեւոր Հայաստանը. եթե չկա, ապա զուր են ձեր ջանքերը նյութական Հայաստանի համար… Նա չի կենդանանա: Նա հոգո՛վ միայն կարող է կենդանի լինել: Դատարկ խոսքեր են մեր փոքր ազգ լինելու մասին հնչող ճառերը. ո՛չ բելգիացիք են մեծ ազգ, ո՛չ նորվեգացիք, մինչդեռ որպիսի դյութական անուններ են դրանք, որքա՜ն սիրելի ոչ միայն իրենց՝ այդ երկրների զավակների, այլեւ մեզ եւ ուրիշների համար…

Այսօրվա ահավոր անցքերը, ինչպես շատ իրավացի նկատել էր մի հայտնի ռուս գրող, ոչ միայն աշխարհագրական սահմանագծերը պիտի փոխեն, ազգերի փոխադարձ հարաբերությունների մի նոր դասավորում ստեղծեն, այլեւ գաղափարական աշխարհում պիտի մի նոր հեղաշրջում, մի վճռական փոփոխություն առաջացնեն:

Եվ հիրավի: Այսօր մեր առջեւ կատարվող հսկայական անցքերը պիտի անհետ չանցնեն մեր հոգու համար, նրանք իրենց հեղաշրջող ազդեցությունը պիտի ունենան:

Ես գուշակ լինելու ոչ մի հավակնություն չունեմ: Սակայն ես կուզեի որոշ հետեւողականություն գտնել իրերի ընթացքում եւ որոշ տվյալներից անել բոլոր եզրակացությունները, որ հնարավոր է անել:

Մեր մեռած կյանքն այսօր կարծեք թե կենդանության նշաններ է ցույց տալիս: Թող լինեն այդ նշանները տարօրինակ եւ երբեմն այլանդակ, բայց այդ տարօրինակություններն ու այլանդակությունները ես կուզեի վերագրել անցյալին, կուզեի ենթադրել, որ անցյալի ստվերն է, որ դեռ ընկած է բացվող ապագայի վրա:

Եթե, իրավ, այդպես է, ապա իր աչքերը Հայաստանի դաշտերին ու սարերին հառած հայությունը պիտի ներշնչվի մի նոր ու առավել բարձր տենչանքով, մի պարզ ու խորին գիտակցությամբ, մի անսասան բաղձանքով կենդանություն ներշնչելու մեր կիսամեռ Հոգեւոր Հայրենիքին, մեր ավերվող ու անդարձ անհետացող Հոգեւոր Հայաստանին: Չէ՞ որ նյութական կորուստները միշտ կարելի է վերադարձնել, իսկ հոգեւոր կորուստն անդառնալի է:

Չպետք է մատնանիշ անել արտաքին արգելքներն ու խոչընդոտները՝ դրանք միշտ կան, եւ դրանց դեմ, այո՛, պետք է կռվել:

Բայց նախ պետք է ներքին կամք, ներքին հավատ, անխախտ գիտակցություն. առանց այդ՝ ավելորդ է եւ արտաքին արգելքների դեմ կռվելը, ավելորդ է այդ պատնեշները ջնջելը, քանի որ, երբ ընկնեն այդ պատնեշները, հանկարծ պիտի տեսնեք դուք, որ զուր էին ձեր ջանքերը, ձեր զոհաբերումները, ձեր կռիվը՝ այդ բոլորը դուք արել եք մի անկենդան դիակի համար:

Ահա այդպիսի մի ներքին հավատ, մի խոր գիտակցություն է հարկավոր հայ մտավորականությանը:

Հարկավոր է, եթե նա իրավ սիրում է մեր ժողովուրդը, մեր երկիրը:

Իսկ երբ դա լինի, ես հավատում եմ, կլինի եւ Հոգեւոր Հայաստանը, կենդանի կլինի մեր Հայրենիքը, ուրեմն կենդանի կլինի եւ այն Հայաստանը, որի համար մեր ժողովուրդը թափում է այսօր իր արյունը:

1914

Հոդվածն ամբողջությամբ՝  Գրողուցավ կայքում

Անունը կա, ամանումը չկա 

Առաջադրանք

1. Ուշադիր կարդա Վահան Տերյանի «Հոգևոր Հայաստան» հոդվածի վերջին՝ Դ և Ե հատվածները:

2. Ի՞նչ ես կարծում՝ որքանով է Տերյանի հոդվածն այսօր արդիական: Խոսքդ հիմնավորիր:

3. Առանձնացրու հոդվածի՝ քո կարծիքով ամենակարևոր նախադասությունները:

Լրացուցիչ

Կարդա Տերյանի մեկ այլ հոդված:

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками , , . Добавьте в закладки постоянную ссылку.

55 отзывов на “Վահան Տէրեան, «Հոգեւոր Հայաստան»

  1. Շնորհակալություն, Նուն ջան: Մեզ հիմա էլ տեղն է….

    Нравится

  2. Уведомление: Փետրվարի 9-ին ծնվել է Վահան Տերյանը | Մեդիամանկավարժական բլոգ

  3. Уведомление: Հովհաննես Թումանյանի և Վահան Տերյանի հոդվածները | Մեդիամանկավարժական բլոգ

  4. Уведомление: Փետրվարի 9-ին ծնվել է Վահան Տերյանը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Վահան Տէրեան, «Հոգեւոր Հայաստան» | ԱՆԺՈՒՐ ՄԵՐԻ

  6. Уведомление: Հոգևոր Հայաստան | Eric Sahakyan

  7. Уведомление: Իմ Տերյանը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  8. Уведомление: **s**

  9. Уведомление: Հայոց լեզու, գրականություն, 9-րդ դաս. | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  10. Уведомление: Հայոց լեզու, գրականություն, 9-րդ դաս. | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  11. Уведомление: Փետրվար ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  12. Уведомление: Ինչո՞ւ չունեցանք Տերյանի երազած Հոգևոր Հայաստանը… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  13. Уведомление: 9-րդ դաս.-ի ծրագրի բովանդակային միջուկ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  14. Уведомление: Ծրագրի բովանդակային միջուկ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  15. Уведомление: Հունվար ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  16. Уведомление: Գրականություն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  17. Уведомление: Վահան Տէրեան, «Հոգեւոր Հայաստան» | Մերի Երանոսյան

  18. Уведомление: «Հոգևոր Հայաստան» հոդված | Անի Ջանոյան

  19. Уведомление: Տերյանի Հայաստանը երեկ և այսօր | Մերի Երանոսյան

  20. Уведомление: Տերյանի Հայաստանը երեկ և այսօր | Մերի Երանոսյան

  21. Уведомление: Փետրվար. մայրենիի ստուգատես | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  22. Уведомление: Առցանց ուսուցում.Գրականություն | «Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով…»

  23. Уведомление: Առցանց ուսուցում.Գրականություն | «Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով…»

  24. Уведомление: Հոգևոր Հայաստան | «Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով…»

  25. Уведомление: Հայաստան կոչվող իմ երազանքը – Սոնա Բեզիրգանյան

  26. Уведомление: Կարդում ենք Տերյան (նախագիծ) — Դասավանդողի մեդիադարակ

  27. Уведомление: «Հոգևոր Հայաստան» մեգանախագիծ — «Կանթեղ» հոգևոր-քրիստոնեական բլոգ

  28. Уведомление: «Հոգևոր Հայաստան» մեգանախագիծ — Դասավանդողի մեդիադարակ

  29. Уведомление: Վահան Տերյան «Եկեղեցին Հայկական» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  30. Уведомление: Վահան Տերյան «Եկեղեցին Հայկական» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  31. Уведомление: Ինչո՞ւ չունեցանք Տերյանի երազած հոգևոր Հայաստանը… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  32. Уведомление: Ինչո՞ւ չունեցանք Տերյանի երազած հոգևոր Հայաստանը… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  33. Уведомление: Գրականություն․ հեռավար ուսուցում — Սեբաստացիական մեդիադարակ

  34. Уведомление: Հայոց լեզվի ընտրությամբ գործունեություն — Սեբաստացիական մեդիադարակ

  35. Уведомление: Հայոց լեզվի ընտրությամբ գործունեություն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  36. Уведомление: Հայոց լեզվի ընտրությամբ գործունեություն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  37. Уведомление: Վահան Տերյան ջան… — Ղազարյան Էդգար

  38. Уведомление: Վահան Տերյան փաթեթ… — Անի Արղության

  39. Уведомление: Վահան Տերյան փաթեթ… | Նաիրա Ազատյան

  40. Уведомление: Վահան Տերյան ջան — Ալեն Ռավոյան

  41. Уведомление: 12-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ

  42. Уведомление: Կարդում ենք Տերյան — Մարիամեդիաբլոգ

  43. Уведомление: Վահան Տերյան — Միլենա Շահրամանյան

  44. Уведомление: «Միշտ և ամենուր Տերյան»․ արտագնա նախագիծ (լրամշակվում է) — Սեբաստացիական մեդիադարակ

  45. Уведомление: 10-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ

  46. Уведомление: 11-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ

  47. Уведомление: Գրականություն․ 11 — Վահե Մուսայելյանի բլոգ

  48. Уведомление: 12-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ

  49. Уведомление: Վահան Տերյան | Վիգեն Հովակիմյան

  50. Уведомление: Հոգևոր Հայաստան. վերլուծություն – Նանե Մոմչյան

  51. Уведомление: Տերյան. Հոգևոր Հայաստան հոդված — Վիկտորիա Իսրաելյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s