Գիտակից կյանքը սկսվում է այն պահից, երբ աշխարհից և շրջապատող մարդկանցից դադարում եք սպասել, որ նա կամ նրանք կստեղծեն այնպիսի պայմաններ, որոնք քեզ լավագույնս դրսևորվելու հնարավորություն կընձեռեն:
Շատերն են սպասում փոխհատուցման (компенсации) անհաջող մանկության, ձախողված սիրո և շատ այլ բաների համար՝ այդ սպասումների մեջ էլ անցկացնելով կյանքը:
Որքան շուտ դու դադարեցնես անիրատեսական ծրագրերի և ակնկալիքների ավտոմատ ընթացքը, այնքան շատ տարիներ կշահես ինքդ քեզ կերտելու համար: Մինչ դու սպասում ես, քո ներուժը ննջում է:
Գործողությունների ազատությունը այն չէ, երբ ինչ-որ մեկը ինչ-որ բան կարող է քեզ տալ, այլ այն, ինչը դու վերցնում ես:
Ազատ լինել նշանակում է խորապես պատասխանատու և բարոյական լինել: Իսկական ազատությունը ենթադրում է մեծ սեր, հոգատարություն և հարգանք այն ամենի նկատմամբ, ինչը քեզ շրջապատում է:
Ազատություն նշանակում է՝ այս պահից սկսած ոչ թե ուրիշների խրախուսանքը կամ մեղադրանքն է ուղղորդում կերտելու ինքդ քեզ, այլ դու ես պատասխան տալիս, թե ինչպես ես վարվում ինքդ քո և աշխարհի հետ:
Ազատությունը հաճախ շփոթում են եսակենտրոն անկարգության հետ: Սանձարձակ մարդն իրեն դնում է աշխարհի կենտրոնում և ակնկալում, որ աշխարհը պարտավոր է հաշվի նստել այդ փաստի հետ: Բայց աշխարհը շատ ավելին է. վաղ, թե ուշ տրորում է բոլոր նրանց, ովքեր զանց են առնում իր օրենքները:
Ազատությունն ու անկախությունը սկսվում է ինքն իրեն և աշխարհը ճանաչելուց: Ճանաչել այնպես, ինչպես դու և աշխարհը իրականում կաք ու գոյություն ունեք:
Աղբյուր՝ Нина Рубштейн. Самосотворение
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Уведомление: Ռուբշտեյն «Փոխադարձ բացահայտում» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ապրում են այնպես, ինչպես կարողանում են | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ապրում են` ինչպես կարողանում են | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Սերը` էներգիայի գեներատոր | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)