Տիեզերքն ունի մարդկանց՝ միմյանց հանդիպեցնելու շատ զարմանալի ձևեր: Շատերը երկար ճանապարհ են անցնում՝ հարմար կացարան փնտրելիս, աշխատանք կամ կյանքի ուղեկից որոնելիս:
Այդ ընթացքում, ինչպես ետնաբեմում, աշխատում է մի կազմակերպություն, որը զբաղվում է մեզ համար կապեր ստեղծելով:
Դա Պատահականությունների Վերահսկողության Տիեզերական Կենտրոնն է:
Պատահական իրադարձություններ չեն լինում: Պատահականությունը զարմանահրաշ իրողություն է, որի ստեղծողը Աստված է, ով չի ցանկանում ինքն իրեն բացահայտել: Աստծո ծրագրերում պատահակություն ասվածը չի խաղում և ոչ մի դեր: Ամենը, ինչ քո կյանքում տեղի է ունենում՝ քո մտադրությունների ու նախագծերի արդյունքն է:
Երբ դու ջանում ես իրականացնել քո սրտի ցանկությունը, գիտցի՛ր, որ Տիեզերքին հայտնի են քո բոլոր մտադրությունները: Այն կազմակերպում է քո կյանքում տեղի ունեցող դեպքերը: Աստված ունի քո հասցեն, և քո յուրաքանչյուր վճռական մտադրություն գրանցվում է Մեծ տեղեկատուի էջերում:
Արա այն ամենը, ինչը քո ուժերի սահմանում է՝ առանց լարվածության և սթրեսի, իսկ մնացածը թող Տիեզերական Կենտրոնին: Երբ մարդն անում է հնարավոր ամենը իր մտադրությունների իրականացման համար, այնուհետև ապավինում անտեսանելի ուժի խելամիտ օգնությանը, տեղի են ունենում մեծ իրադարձություններ:
Աղոթի՛ր, ծրագրավորի՛ր, հարմարվի՛ր և արա ամենը, ինչ կարող ես…հետո ամեն ինչ թող գնա իր հունով. քո բաց թողնելու կարողությունը նույնքան կարևոր է, որքան աղոթքը:
Յուրաքանչյուրին, ում դու կհանդիպես քո ճանապարհին՝ գործող անձ է հատուկ քեզ համար գրված սցենարում:
Քո գործը մեկն է. շարունակաբար կատարելագործել սցենարը, որպեսզի ֆիլմը լավ ստացվի: Քո ֆիլմի ռեժիսուրայի պատասխանատվությունը ընկած է քո ուսերին:
Հնարավորինս շատ հրաշք և կախարդանք Ձեզ:
Աղբյուր՝ Случайных событий не бывает!
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

հիշեմ, կասեմ։ հիմա չեմ հասցնի :)
НравитсяНравится