Ես իսկույն ևեթ սկսեցի փոստարկղում փնտրել քո նամակը, որն սպասում էր իմ վերադարձին:
Չեմ կարող փոխանցել՝ ինչքան ուրախ եմ նամակը ստանալու համար, մանավանդ որ այն գրվել է քո ձեռքով:
Դու գրում ես. «Քո ներկայությունը, անգամ եթե դու չկաս, առավել զգալի է»:
Սերը հենց ինքը՝ ներկայությունն է:
Որտեղ կա սեր, անհետանում են տարածություն և ժամանակ, իսկ որտեղ սեր չկա, անգամ, եթե այն մոտիկ է տարածության և ժամանակի մեջ, ամենը մնում է անչափելի հեռվում:
Բաժանվում են միմիայն սիրո բացակայության պատճառով, իսկ սերը միակ մտերմությունն է:
Ընդհանուրի հանդեպ սերը բոլորի ներսում էլ կա:
Այդ դեպքում ամբողջ աշխարհը ներսում է, ոչ թե դրսում, և լուսինն էլ աստղերի հետ փայլում է ներքին երկնքում:
Սիրո այդ լեցունության մեջ կորում է էգոն:
Ես ուզում եմ, որ Աստված քեզ առաջնորդի դեպի այդ լիակատարություն:
Աղբյուր՝ Ошо Чашка чая. 365 писем Ошо
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Գարուն է, Նունե ջան, գարուն է….
НравитсяНравится
Հերիք չի՝ գարուն է , Հասմիկ ջան, Տերյան էլ կարդում ենք…
НравитсяНравится
Уведомление: Հոգեբանություն | Անուշ Աթայան
Уведомление: Խրատներ – Անուշ Աթայան