Ռուբեն Սևակ, բանաստեղծություններ (լրացված)

Ruben Sevak
Փետրվարի 15-ին ծնվել է հայ բանաստեղծ, արձակագիր, բժիշկ Ռուբեն Սևակը:
Զի թուրն ավելի արդար է Խաչեն,
Զի կյանքն անոնց է միայն, որ քաջ են,
Անոնց, որ կ’ապրին ուրիշի մահով…

Հոգիս

Հիվանդ տերև մը տեսա կանաչին մեջ դաշտերուն։
Ի՜նչ աղվոր էր գարունը, փափուկ հովեն օրորուն,
Սիրուն խոտերը դաշտին, ծաղիկներն ալ բյուր գույնով,
Կը խնդայի՜ն լռելյայն գաղջ արևին տաք գինով։

Բայց գարնային կենսավե՜տ այդ պահին մեջ օրորուն,
Հիվանդ տերև՜ մը տեսա, կանաչին մեջ դաշտերուն,
Չորցած տե՜րև մը նիհար, որ զեփյուռին հըպումով
Մեռելամերձ կը դողար մարգերուն մեջ ակնաթով։

Սիրտս անհո՜ւն ցավով լի, ես հեռացա սըգահար,
Մատներու մեջ առի զայն ու իր մարմինը նիհար
Գուրգուրանքով, արցունքով մոտեցուցի շըրթունքիս։

Անժամանա՜կ թարշամած գարնան տերև մ’է հոգիս.
Ծաղիկներու մեջ կյանքին, զեփյուռին տակ մայիսի,
Ա՛լ ժըպտալու անկարող, ան կը դողա՜, կը մըսի՜․․․

Հիվա՜նդ տերև մը տեսա կանաչին մեջ դաշտերուն․․․


Սիրոյ շողքերը

Երգը յուշքին
Սըրտիս խորէն
Կուլայ ուժգին
Վհատօրէն։

Ու տրտմագին
Սէրըս նո՜րէն
Կը ծնի ցաւին
Խարոյկներէն։

Ու կուզեմ լա՜լ
Մոխիրներուն
Վրայ Սիրոյս,

Որպէսզի ա՜լ
Շողքերն հետին
Չկայծկըլտին

Արցունքին քերթվածը

 Այտերն ի վար, այտերն ի վար ուր հավետ

Կը տոչորի հետքը վերջին համբույրին,
Իջի՛ր արցունք, զովությանդ մեջ երկնավետ,
Թող սերերու հետին բոցերը մարին։

Գգվանքներու ծովուն վրա ալեվետ,
Մեռած, թոշնած խոստումներուն վրա ցրտին՝
Իջիր, արցունք, զովությանդ մեջ կենսավետ,
Իջիր սառած երազներուն վրա սրտին։

Համբույրներս թերթերուն վրա ցիրուցան,
Անոնց վրա որ ժպտեցան ու անցան․
Ու խեղճ սրտին մոխիրներուն վրա տրտում
Փլատակներուն վրա տենչին ու հույսին․

Իջի՛ր, արցունք, գորովանքովդ անդադրում:

Ինչո՞ւ

Ինչո՞ւ, ինչո՞ւ զիս սիրեցիր,
Փոքրիկ աղջիկ, քեզի մե՜ղք էր.
Փոքրիկ ծոցիդ թիթե՜ռ պետք էր.
Դուն ծեր արծի՛վ մի բանտեցիր…

Կապույտ աչվիդ երբ որ բացիր,
Կապո՞ւյտ աղջիկ՝ պլպլուն երգ էր.
Քե՜զ ալ սիրո մրմունջ պետք էր,
Դուն գուժկան մռունչս ընտրեցիր…

Ես կերթա՛մ մի՜շտ, անծայրածի՜ր
Դամբաններն են ոտքիս հետքե՛ր,
Քեզ սիրո մեղմ սյուք մը պետք էր,
Դուն փոթորկի՜ն կուրծքըդ բացիր…

Կայրի՜ն աչերըդ սևածիր,
Պիտի մեռնիս, այդպես մ’երգեր,
Քեզի փոքրիկ սեր մը պետք էր,
Դուն Սեր–Աստվա՛ծը սիրեցիր…

Գիշերն իջավ

Գիշերն իջավ անամպ, անհուն,
Բյուր բյուրեղե ի՜նչ նուրբ անուն
Տալ անուրջի այս սուրբ պահուն.
― Ա՜խ, ապրելո՜ւ երջանկություն․․․

Կանէանա նավն հեռակա,
Լիճն երազ մ’է, կա ու չըկա.
Ջուրի շշունջն է լոկ վըկա,
― Շշնջելո՜ւ երջանկություն:

Վերն հազար աստղ, վարն հազար լույս,
Կիսաստվերին մեջ հոգեհույզ
Կը խոսակցին քար, վըտակ, բույս.
― Ա՜խ, իրերո՜ւ երջանկություն․․․

Ու կձայնե մատուռն հստակ.
― Սա ծերունի ծառերուն տակ,
Այս քաղցրության մեջ բովանդակ
Քարանալո՜ւ երջանկություն․․․

Երթա՜լ

Երթալ, երթալ, երթալ անձայն, անհանդէս.
Երթալ առուին պէս մարզերու տակ անտես.
Կապոյտին մէջ՝ հեզ, հողմնավար ամպին պէս․․․

Երթա՜լ՝ առանց գիտնալու թէ դէպի ո՞ւր.
Երթալ հեռու ոստաններէն այս տըխուր,
Երթա՜լ խաւար գիշերին մէջ թաքթաքուր․․․

Երթա՜լ, երթա՜լ, երթա՜լ առանց ճրագի.
Երթա՜լ առանց սուգի, լացի, փափագի.
Երթա՜լ՝ առանց սովի, պապագի․․․

Երթալ՝ մարդոց կոյտին մէջէն լըռելեայն.
Օտար մընալ իրենց ցաւին, գիտութեան.
Երթա՜լ տգէտ, խուլ, համըր, կոյր յաւիտեան․․․

Չըգիտնալ որ հոս Իտէալը չիկայ․․․
Ուխտագնաց երթալ ափերն հեռակայ,
Դէպի ուղին Երջանկութեան մշտակայ․․․

Աննիւթանա՜լ, անրջանա՜լ, վըսեմ, վես.
Երթալ անցա՜յգ, անա՜յգ, երթալ վերջապէս
Աչքերը գոց՝ ցայգաշրջիկ խեղճին պէս․․․

Երթա՜լ՝ երթա՜լ չը ճանչնալ Մարդ ու Աստուած,
Զոյգ երթալ՝ քո՜յր ձեռքըդ ձեռքի մէջ դըրած
Անրջանքին ու Սիրոյն պէս Աքսորուած․․․

Աղբյուր՝  Վիքիդարան

Կարող եք ծանոթանալ նաև՝  «Պարտքի և պատվի ասպետը…»

20604325_2024309881134855_1064050686487294662_n

Ռուբեն Սևակին զավակներն են:

Լուսանկարը` Սեյրան Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Հայ բանաստեղծ, արձակագիր և բժիշկ Ռուբեն Սևակն այն հարյուրավոր մտավորականներից մեկն էր, ով 1915-ին աքսորվեց և սպանվեց։ ՍիվիլՆեթը փորձել է գնալ Սևակի հետքերով և հանդիպել է Պոլսում մնացած Սևակի միակ բարեկամին։

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

18 отзывов на “Ռուբեն Սևակ, բանաստեղծություններ (լրացված)

  1. Уведомление: Ծիսական օրացույց | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Ապրիլ ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Արևմտահայ գրականություն. ընթերցումներ — Դասավանդողի մեդիադարակ

  4. Уведомление: Ուսումնական ապրիլ. 11-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ

  5. Уведомление: Ուսումնական ապրիլ. 10-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ

  6. Уведомление: Ուսումնական ապրիլ. 9-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ

  7. Уведомление: Գրականություն Ապրիլ | ԴԱՆԻԵԼ ԲԼԵՅԱՆ

  8. Уведомление: Ապրիլ, մարտ, փետրվար ամիսներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  9. Уведомление: Արևմտահայ գրականություն. ընթերցումներ — Անի Արղության

  10. Уведомление: Ռուբեն Սևակ – Աննա Հարությունյան

  11. Уведомление: Ռուբեն Սևակ – Մարիա Ավետիսյան

  12. Уведомление: Ռուբեն Սևակ. Գիշերն իջավ — Մարիամեդիաբլոգ

  13. Уведомление: ԾԻՍԱԿԱՆ ՏՈՆԱՑՈՒՅՑ | «ԼԻՍԻՑՅԱՆ» ԾԵՍԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

  14. Уведомление: Արևմտահայ գրականություն | Վիգեն Հովակիմյան

  15. Уведомление: Արևմտահայ գրականության ընթերցումներ — Անգելինա Ղազարյան

  16. Уведомление: Արևմտահայ գրականության ընթերցումներ — Տաթև Գրիգորյան

  17. Уведомление: Արևմտահայ գրականության ընթերցումներ — Ալբերտ Զախրաբեկյան

  18. Уведомление: Արյմտահայ գրողներ | Վահան Մանուչարյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s