Երբ ցորենը մգլոտում է, մի՛ ջոկիր, այլ ամբարը փոխի՛ր:
Եթե մարդիկ ատում են իրար, մի՛ հորինիր հիմար պատճառներ հասկանալու համար ատելությունն այդ: Նրանց մոտ կգտնվեն պատճառներ և՛ Սիրո համար, և թե՝ անտարբերության, բայց նրանք մոռացել են այդ մասին:
Ես ուշադրություն չեմ դարձնում բառերի վրա, ես գիտեմ՝ դրանք նշաններ են դժվար ընթեռնելի:
Ի վերջո, չեն կարող, չէ՞, քարերը լռություն և սառնություն փոխանցել տաճարին, ջուրը և հանքային աղերը՝ ստվեր և ծառի տերևներ, այդ դեպքում իմ ինչի՞ն է պետք իմանալ, թե ինչից է ծնվել նրանց ատելությունը:
Այն բարձրացել է ինչպես տաճար, և տաճարն այդ կառուցվել է նույն այն քարերից, որոնցով կարող էր և Սեր կառուցվել….
Նրանք իրենց ատելությունը կարող են հիմնավորել ամեն տեսակի պատճառաբանություններով, իսկ ես նայում եմ՝ չխանգարելով նրանց «բուժվել» արդարության դեղերով: Արդարության որոնումը միայն ամրապնդում է ծանրակշիռ պատճառները և մեղքը ուրիշների վրա գցելով՝ հաստատում իրավացիությունը: Դա կարող է ամրապնդել պատժվողի դառնությունը և արդարացնել ինքնագոհությունը: Եվ նրանց միջև առաջանում է անդունդ:
Աղբյուր՝ Антуан де Сент-Экзюпери — Цитадель
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև՝ «Էքզյուպերի» կայքէջին
Уведомление: Անտուան դը Սենտ Էքզյուպերի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)