Կրակե մարդիկ

11210440_1137928389565951_5815753208614271772_n

Անհայտ հեղինակ © 

Փնտրիր կրակոտ, ուժեղ, երջանիկ մարդկանց: Նրանք նման են աստղերի. մինչև գլուխդ չես բարձրացնում՝ չես տեսնում: Իսկ, երբ աչքերը շաղվեն Ծիր Կաթինից, կհասկանաս, թե որքան անհամար որակներ ունեն նրանք…

Փնտրիր քո մարդկանց

Նրանք վախենալու են ու ցավոտ: Նրանց մոտ նույնպես սև օրեր են լինում: Նրանք նույնպես սխալներ և ձախողումներ են ունենում: Բայց նրանք պատրաստ են գնալու վախի միջով: Նրանք ազդում են դիպվածների ընթացքի վրա և կյանքին ռիթմ են հաղորդում: Նրանք ինչ-որ տեղ առավել են, ինչ-որ տեղ՝  անտանելի: Նրանք չեն նախանձում և չեն դժգոհում: Նրանք երախտագիտությամբ են ընդունում ճակատագրի ընծաները, և իրենք իրենց սիրում են այն բանի համար, որ հաջողությունը ժպտում է իրենց:

Փնտրիր հավատարիմ և ազնիվ մարդկանց

Նրանք չեն թաքցնում զայրույթը: Արցունքները չեն քողարկում կեղծավորության քմծիծաղով: Նրանք ասում են այն, ինչ մտածում են. թող որ երբեմն տհաճ, թող որ երբեմն ուղիղ սրտից: Կարևորը՝  անկեղծ: Ոչ թե չարությամբ, այլ սիրով: Նրանք ուրախանում են սրտանց, ծիծաղում են բարձր և անսեթևեթ, մեղեդային և վարակիչ: Նրանք չեն թաքցնում և չեն ամաչում իրենց ուրախությունից: Նրանք լավ են զգում անգամ այն ժամանակ, երբ մնացածների համար տխուր է:

Փնտրիր նրանց, ում կարելի է սիրել հավետ

Փնտրիր նրանց, ովքեր կանգնել և սպասում են քո սիրուն: Ովքեր լի են իրենցով: Դուք կմիավորեք երկու լիճ ու կստանաք ծով:

Փնտրիր նրանց, ում մեջ շատ կյանք կա

Փնտրիր ծառերի մոտ և խատուտիկների շուրջ, զբոսայգիներում և բեմերի վրա, տխուրներին և ուրախներին, փոքրերին և մեծերին: Նրանք նման են երեխաների: Նրանք կյանքի միջով անցնում են՝  բարուն և իրենց Աստծուն հավատալով: Նրանք, իհարկե, տեսնում են ամեն ինչ. և՛ սևը, և՛ սպիտակը, բայց ապրում են հանուն դեղինի, կարմիրի, կապույտի…

Փնտրիր նրանց. հարկավոր է միայն գլուխը բարձրացնել:

Աղբյուր՝  Философия Счастья

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

4 комментария на «Կրակե մարդիկ»

  1. Уведомление: Պահպահեք ուժեղ մարդկանց | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Պահպահեք ուժեղ մարդկանց | Անուշ Աթայան

  3. Уведомление: Խրատներ – Անուշ Աթայան

  4. Уведомление: Ապրեք սրտով | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s