Եթե ուզում ես հանդիպել ինքդ քեզ հետ

haykakan kakachԵթե ուզում ես հանդիպել ինքդ քեզ հետ, դատարկվի՛ր մինչև վերջ ու կիմանաս՝ ով ես դու իրականում: 

Դա նման է քնից արթնանալուն պես հայելու մեջ նայելուն:

Դա նման է խաղաղված ջրի մեջ սեփական արտացոլանքը տեսնելուն:

Դա նման է …մերկության:

Կան մարդիկ, ովքեր մեզ օգնում են լցնել սեփական դատարկությունը: Այնինչ մարդիկ, հարկ եղած դեպքում, պիտի օգնեին նաև հանդիպել սեփական դատարկությանը:

Մարդիկ կան, ում ներկայությամբ դու հեռանում ես ինքդ քեզնից: Մարդիկ էլ կան, ում միջոցով, ինչպես հայելու մեջ, դու հանդիպում ես ինքդ քեզ: Այդ մարդիկ քիչ են, բայց կան, ապրում են քեզ մոտիկ, բայց …հեռվում: Նրանք հայելի-մարդիկ են: Հենց այդ մարդիկ են, որ օգնում են քեզ տեսնել ներսդ: Նրանք նաև այնքան մեծահոգի են գտնվում, որ թույլ են տալիս հոսել իրենց միջով:

Հոսել ու դուրս գալ այնպես, ինչպես եկեղեցուց ես հեռանում՝ պատարագված, խնկաբույր ու մաքրված…

Չէ՛ , ինչ ուզում եք ասեք, պետք է կարողանալ գնահատել սեփական դատարկությունը:

Դատարկությունը մաքրություն է, չգրված էջ, նոր եկած ձյուն, առանց ոտնահետքի կածան…

Զարմանալի է, եթե էդքան դատարկվել եմ ու համարյա թե տեսնում եմ իմ հատակը, բա ինչո՞ւ եմ վախենում թափվելուց…

Ն.Մ.

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

4 комментария на «Եթե ուզում ես հանդիպել ինքդ քեզ հետ»

  1. aramazdg:

    առանցքային կարեւորության դիտարկում էր… մեծ, խորն իմաստություն պարունակող…
    ՀԳ. երկու տեղ բացթողած բառեր նկատեցի ;)

  2. Նունե Մովսիսյան:

    Ասում եմ չէ, քեզ նման ընթերցող ունենալը մեծ պատիվ է: Մի բացթողումը, կարծես, գտա: Շնորհակալություն, հայելի մարդ…

  3. Уведомление: Հանդիպել սեփական դատարկությանը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s