Կոմիտաս «Բժշկություն երաժշտությամբ»

komitas_8

Հատվածը՝  Ա. Շահնազարյանի «Խազերի կոմիտասյան վերծանության հայտնությունը» գրքից:

Հին աշխարհի իմաստուն երաժիշտներն այնքան խորունկ հմտութեամբ են ուսումնասիրել ու զարգացուցել իրէնց ժամանակի երաժշտութիւնը, որ գրեթէ բոլոր գաղտնիքները երեւան են հանել: Արդ, օգուտ քաղելով, գլխավորաբար Մայր Աթոռի համար 2359 ձեռագրէն, լուսաբանելու ենք, թե ինչ հիման վերայ եւ ինչպէս էին երաժշտութեամբ հիվանդներ բուժում:

«Երաժշտական արուեստն չարախառնութիւն ունի հոգւոյ ու մարմնոյ». զի ծագումն է առնում հոգեկան յոյզերի աշխարհում եւ մարմին՝ ձայնով. Քանի որ «ձայնս է նիւթ բանականութեան, որպէս հիւսնականին՝ փայտն.եւ դարբնականին՝ երկաթն»: Այսինքն, որպէս հիւսնութեան եւ դարբնութեան արուեստի նիւթն են՝ մէկինը՝ փայտ եւ միւսինը երկաթ, եւ որպէս ճարտարագործ ձեռքեր այս նիւթերին զանազան ձեւ ու կերպարանք են տալի՝ պատկերացնելու համար, որեւէ մտայղացում, նոյնպէս եւ մարդկային ամենակարող լեզուն ճախարակում է ձայնը՝ բանականութեան նիւթը եւ արձանացնում հոգու յուզումները: Սակայն երաժշտութիւնը չէ այն արուեստներէն, որոնք «նիւթական եւ թանձր» ստեղծագործութիւն են արտայայտում, այլ այն, որ «ի պարզ եւ ի մաքուր էութենէն, այսինքն յիմացականէն եւ ի լսողականէն» է առաջ գալի, որովհետեւ «ներգործութիւն սորա ի հոգւոյն է»:
Երաժշտութիւնը երկու տեսակ է՝ «աստուածային եւ մարդկային». Առաջինը երգում են եկեղեցիներում՝ յանցաւոր հոգիները դէպի զղջումն ածելու եւ մեղաւոր մտքերը՝ դէպի ի բարին փոխարինելու. իսկ մարդկայինը՝ ուրախութեան ժողովներում ու հանդէսներում:
Եթէ երաժշտութիւնը այս կամ այն ձեւով կարող է եկեղեղեցիներում յանցաւոր հոգիներն ու մեղաւոր մտքերը զղջման բերել ու բարին անել տալ, կամ ժողովներում ու հանդէսներում սրտերը թունդ հանել ու զուարթութեամբ վառել, ինչու՛ չպէտք է կարողանար եւ վանել հիւանդութիւնները: Հները փորձեցին եւ գտան «զի օգտակար է ի պէտս բժշկութեան». ուստի եւ որոշեցին ու գործադրեցին, որ «որ երգին եւ առ հիւանդս». որովհետեւ «որպէս ըմպելիք դեղւոյ ընդ ճաշակելիսըն» ազդում են հիւանդութեան վրա «եւ սա (երաժշտութիւնը) ընդ լսելիսըն»: Քանի որ «ձայնն անմարմին է եւ մեծ զօրութիւն ունի եւ ազգակցութիւն առ հոգին», ուրեմն եւ «ընդունելով հոգի զուարճական կիրք, ներգործէ առ մարմին եւ տրամադրեալ փոխէ զնա իւրմէ բնութենէն»:
Արդ, իմաստուն-երաժիշտները հնարում են պարագային յարմար գործիքներ ու եղանակներ, որոնցմէ, դժբախտաբար, չէ մնացել եւ ո՛չ մի օրինակ:
Հին ժամանակների ընդհանրացած նուագարանն էր քնարն իր բազմազան տեսակներով. «այլ չորք աղեանն քնար առավել ցուցանէ զզօրութիւն արուեստիս»:
Քնարի լարերի անուններն են «բամբ, թավ, սոսկ, զիլ»:
Քառալար քնարն այդ պատճառով են յարմար դատել բժշկութեան համար, «զի ըստ նմանութեան բնութեան մարդոյս կերպարանի, որպէս մարդ ի չորից տարերց էացեալ է»:
Ըստ հնոց, «չորս տարերքն են՝ հող, ջուր, օդ եւ հուր»: Սոքա ունին որոշ «դիրք եւ որակութիւն»: Ըստ դրից, «երկիրն ծանր է քան զջուրն. եւ ջուրն՝ քան զօդ. եւ օդն՝ քան զհուր: Եվ իւրաքանչիւր տարերք ունին կրկին որակութիւն. այսինքն՝ գոյացական եւ պատճառական: Զի երկիրս ցուրտ է եւ չոր. եւ ջուր՝ գէջ եւ ցուրտ. օդ՝ ջերմ է եւ գէջ. հուր՝ չոր եւ ջերմ»:
Բայց մարդն ի՛նչ խորհրդավոր կապ կարող է ունենալ քնարի լարերի անուան, դիրքի ու որակի հետ: Ըստ երեւոյթին՝ լոկ թուական. այսինքն՝ մարդն ստեղծուած է չորս տարերքով. քնարն ունի չորս լար եւ համապատասխան չորս անուն. չորս տարերք ունին չորս դիրք եւ չորս որակ: Բայց, իսկապէս, էական ու կարեւոր կապակցութիւն կայ այդ բոլորի մէջ փոխադարձաբար եւ երաժշտութեամբ բժշկութեան մէջ:
Տարերքների անուններով պատկերանում է նոցա դասակարգութեան աստիճանաւորումները. առաջին դիրքը գրաւում է հողն հողն իր ծանրութեամբ. երկրորդը՝ ջուրը, իր դիւրութեամբ. երրորդ՝ օդը, իր թեթեւութեամբ եւ չորրորդ՝ հուրը, իր հեռաւորութեամբ. այսպէս՝ երկիրը հիմունքն է, վրան՝ ջուրը, սորա վրան՝ օդը եւ վերայ՝ հուրը: Իսկ լարերը որքան հաստ են, նոյնքան ցած են ձայնում եւ որքան բարակ՝ նոյնքան նուրբ: Քնարի առաջին լարն իր դիրքով համեմատ է երկրին, երկրորդը՝ ջրին, երրորդը՝ օդին, եւ չորրորդը՝ հրին. իսկ ձայներանգով՝ տարերքների որակին, որ է՝ ցուրտ, գէջ, ջերմ եւ չոր. այսինքն՝ առաջին լարի ձայներանգն է ցուրտ, որ զգացման աստիճանի պակասութիւնն է ցոյց տալի, ուստի եւ ցած է լարուածքը. երկրորդի ձայներագն է գէջ, որ զգացման աստիճանի թուլութիւնն է պատկերացնում, ուստի եւ թույլ է լարուածքը. երրորդի ձայներանգն է ջերմ, որ շարժումն ու եռանդ է տալի, ուստի եւ աւելի ամուր է լարուածքը, եւ չորրորդի ձայներանգն է չոր, որ զգացման աստիճանի սրութիւնն է արտայայտում, ուստի եւ պիրկ է լարուածքը:
«Հիւանդ, որոյ արիւնն առաւելեալ է, գիտել պարտ է, եթէ հակառակ արեանն պլղամն է առ այն հիւանդին. զծանրն արժան է, ասեն, հարկանել, զի յոյժ օգտակար է: Եւ առաւելեալ մաղասոյ, որ է պլղամն, պարտ է զիլն հարկանել, որ է սուրն, զի արեան բնութենէ եւ արիւնն հակառակ է մաղասոյ: Եւ յորժամ խարտեշ մաղձն առաւելու, որ է տաք եւ չոր, զպամն պարտ է հարկանել, որ է ցուրտ եւ գէջ: Եւ այսպէս կշռի անբաւ լարիցս թիւ՝ բանաւոր կենդանեացս»:
Ի՞նչ է նշանակում այս կամ այն տեսակ հիւանդությունը բուժելու համար պէտք է զարնել մէկ կամ միւս լարին, կամ՝ ի՞նչ է նշանակում այստեղ լար բառը: Քնարի մէկ լարին շարունակ հարկանելով, որ նոյնն է, թէ անդադար միեւնոյն ձայնը հնչեցնել, ոչ թէ հիւանդը կբուժուի, այլ առաւել եւս կտկարանայ:
Ձեռագրի այս հատուածը ըմբռնելու համար, պէտք է իմանալ, որ հին ժամանակներում, որպէս եւ արդ, արեւելեան ազգերէն, հնի աւանդապահները՝ իւրաքանչիւր մէկ ձայնաստիճան նկատում էին իբր հիմն մի որոշ եղանակի: Այս սկզբունքը ծագումն է առաւել այսպէս: Հին երաժիշտները, որոնք յայտնի են նոյնպէս իմաստուն, իմաստասէր անուններով, իւրաքանչիւր լար իբր հիմնաձայն էին նկատում. այդ չորս նորանոր հիմնաձայնով կազմում էին այս չորս զանազան ձայնաշարը, իսկ չորս աննման ձայնաշարով էլ՝ չորս ուրիշ եղանակ էին նուագում կամ երգում:
Թէ՛ ո՛րպիսի շէնք ու օրէնք ունեին այս ձայնաշարերի վերայ հիմնուած եղանակները, մեր յօդուածի սահմանէն դուրս է այդ նկարագրելը:
«Եւ՝ որ ստուգութեամբ հմուտ է արուեստիս կարողնայ երգելովն դիւրութիւն առնել հիւանդին: Եւ ցաւեալն, եթէ հասու է արուեստիս՝ առաւել շահի ի ձայնիցն: Այլ եւ հոգեկան ցաւուց յոյժ օգտակար է, այսինքն՝ տրտմականին, զի ձայնի բնութիւն անմարմին է ե՛ւ հոգի անմարմին. լսելով զիւրն ազգակից փոխէ զտրտմականն. եւս ըստ այլ մասանց հոգւույն յարմարի, սրտմտականին, խոհականին ու կամ ցանկականին»:
Ապա փակում է ձեռագիրն իր այս էջը, պատմելով մէկ պատմական դէպք, որ երաժշտութեան անպայման ազդեցութեան կարողութիւնն է շեշտում: «Վիպասանեալ է ոմն վասն Աղէքսանդրի, եթէ ի խրատութեան ելով, երաժիշտն պատերազմականն նուագեր զմատն. եւ նա, իսկոյն զինեալ արտաքս դիմեաց: Եւ դարձեալ երաժշտականին զուարճականն բախեալ նուագս, անդրէն դարձեալ ի բազմականն ճեմէր»:

1914 թ. Կ. Պոլիս, Կոմիտաս Վարդապետ

Աղբյուրը՝  «Հայկական դասական երաժշտություն» ֆեյսբուքյան էջ

Կարող եք ծանոթանալ նաև «Կոմիտաս» կայքէջին

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

10 комментариев на «Կոմիտաս «Բժշկություն երաժշտությամբ»»

  1. Уведомление: Սեպտեմբեր ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Ծնունդդ շնորհավոր, ԱմենաՀայ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Գրականություն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Ուսումնական սեպտեմբեր. 9-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ

  5. Уведомление: Հոկտեմբեր 2016 — Դասավանդողի մեդիադարակ

  6. Уведомление: Ուսումնական սեպտեմբեր. 9-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ

  7. Уведомление: Ուսումնական հոկտեմբեր. 9-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ

  8. Уведомление: Գրականանություն ՍԵՊՏԵՄԲԵՐ | ԴԱՆԻԵԼ ԲԼԵՅԱՆ

  9. Уведомление: Գրականություն ՍԵՊՏԵՄԲԵՐ | ԴԱՆԻԵԼ ԲԼԵՅԱՆ

  10. Уведомление: Գրականություն Հոկտեմբեր | ԴԱՆԻԵԼ ԲԼԵՅԱՆ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s