Մի տղա կար, ով ամեն օր թաքուն վազում էր անտառ: Նրա հայրն անհանգստացավ: Ի՞նչ կարող էր տղան անտառում անել ամեն օր:
Մի անգամ հայրը հարցրեց.
-Այդքան երկար ժամանակ դու ի՞նչ ես անում անտառում:
Տղան պատասխանեց.
-Գնում եմ, որպեսզի մոտ լինեմ Աստծուն:
-Դե՛,-թեթևացած ասաց հայրը,-դրա համար քեզ պետք չէ անտառ հասնել: Աստված ամենուր է: Աստված բոլոր տեղերում էլ նույնն է:
-Այո՛, հայրի՛կ, -ժպտաց տղան,-բայց անտառում ես եմ ուրիշ դառնում:
Աղբյուրը՝ Нил Дональд Уолш — Беседа с Богом
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև՝ «Նիլ Դոնալդ Ուոլշ» կայքէջին