Գեղարվեստը կրթահամալիրում. համերգ-ցուցադրություն Էջմիածնում
Գևորգյան հոգևոր ճեմարանը (աստվածաբանական համալսարան) Հայաստանում հիմնված և մինչ օրս գործող ամենահին բարձրագույն ուսումնական հաստատությունն է։
Հիմնադրվել է 1874 թվականին, Վաղարշապատ քաղաքի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տաճարի հարևանությամբ։
Գևորգյան ճեմարանը մեծապես նպաստել է հայ մշակույթի և գիտության զարգացմանը. հայագիտության ու բանասիրության ոլորտներում կատարվել են գիտահետազոտական աշխատանքներ, ուսումնասիրվել են Էջմիածնի մատենադարանի ձեռագրերը:
Այստեղ են մշակվել հայկական դպրոցների ծրագրերը, կազմվել դասագրքեր ու ձեռնարկներ, գրվել պատմագիտական, բանասիրական, մանկավարժական ու աստվածաբանական բնույթի բազում երկեր, որոնցից շատերը հայագիտության մնայուն արժեքներ են։
Ճեմարանը պահվել է Էջմիածնի վանքի եկամուտների և հայ բարերարների նվիրատվություններով: Հայկական դպրոցների ուսուցչական կազմը հիմնականում համալրվել է ճեմարանի շրջանավարտներով։
Գևորգյան հոգևոր ճեմարանն են ավարտել՝ Մանուկ Աբեղյանը, Նիկողայոս Ադոնցը, Ավետիս Ահարոնյանը, Կոմիտաս վարդապետը, Լևոն Շանթը, Նիկոլ Աղբալյանը, Հրաչյա Աճառյանը, Ակսել Բակունցը, Դերենիկ Դեմիրճյանը, Մակար Եկմալյանը, Ավետիք Իսահակյանը և այլ նշանավոր անձինք:
2001-2002 թթ. ուս. տարում Գևորգյան հոգևոր ճեմարանը ստացավ բարձրագույն կրոնական հաստատության կարգավիճակ։ ՀՀ Կրթության և Գիտության նախարարությունը Գևորգյան հոգևոր ճեմարանին շնորհեց Աստվածաբանական համալսարանի կարգավիճակ։
Այսօր Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչն է Գարեգին վարդապետ Համբարձումյանը: Սաների թիվը՝ շուրջ 300: Դասավանդվում են ընդհանուր հումանիտար և աստվածաբանական առարկաներ: Ուսման տևողությունը 6 տարի է:
Գևորգյան հոգևոր ճեմարանի, Վեհարանի եւ Գանձատան գրադարաններում (ճարտարապետ՝ Արտակ Ղուլյան) պահվում է հայագիտական եւ աստվածաբանական շուրջ 80 հազար կտոր գրականություն, նաև՝ 3 հազար ձեռագիր:
«Հրաչ և Սյուզան Թուֆայան» հայորդաց տունը բացվել է 2007 թ. օգոստոսին: 2003-ի հունիսից Մայր աթոռի հովանու ներքո գործող կրթական այս հաստատությունը մինչ այդ եղել է քաղաքային Պիոներ-պալատ, ապա վերածվել Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի:
Հրաչ և Սյուզան Թուֆայանների նվիրատվությամբ շենքն ամբողջապես հիմնանորոգվեց ու արդիական տեսք ստացավ: Երեխաների ստեղծագործական ունակությունները զարգացնելուն և գեղագիտական գործունեությանը զուգահեռ պատշաճ տեղ է հատկացվում նրանց հոգևոր դաստիարակությանը:
Աղբյուրը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական կայք, Հայկական Հանրագիտարան, Վիքիպեդիա
Ավելին իմանալու համար կարող եք դիտել «Շողակաթ» հեռուստաընկերության պատրաստած «Գևորգյան հոգևոր ճեմարան» փաստավավերագրական ֆիլմը
Գևորգյան Հոգևոր Ճեմարան- նախագծումը և կառուցումը տևել է 1869-1874 թթ, ճարտարապետ Հարություն Աբգարյան (հրավիրյալ ճարտարապետ Կ. Պոլսից):
Հին Վեհարան-1738-1741 թթ Ղազար Ջուղայեցի kաթողիկոսի նախաձեռնությամբ, երբ կաթողիկոսարանը տեղափոխվում է Նոր Վեհարան /կառուցվել է 1910 թ ճարտ. Պողոս Զոհրաբյան, մեկենաս՝ Ալեքսանդր Մանթաշյան, վերափոխվում է կաթողիկոսների թանգարանի ճարտարապետ Ա. Գալիկյանի նախագծով:
Նոր Վեհարան -կառուցվել է 1910 թ ճարտ. Պողոս Զոհրաբյան, մեկենաս Ալեքսանդր Մանթաշյան, հետագա տարիների նորոգման ու բարեզարդման աշխատանքներին իրենց մասնակցությունն են ունեցել ճարտ. Ա. Գալիկյանը, Ռ. Իսրաելյանը, Բ. Արզումանյանը; այժմյան նորոգումների հեղինակներն են ճարտ. Հրաչյա Պաղասյանը և Աշոտ Արշակյանը:
՛՛Ալեք և Մարի Մանուկյան՛՛ Գաձատուն- բացումը 1982 թ. ճարտարապետ Բաղդասար Արզումանյան:
՛՛Ալեք և Մարի Մանուկյան՛՛ Մահարձան-գտնվում է Նոր Վեհարանի հվ-արլ կողմում: կառուցվել է 2007թ, մեկենաս Մանուկյան ընտանիքը, ճարտ. Արտակ Ղուլյան:
՛՛Հրաչ և Սյուզան Թուֆայան՛՛ Հայորդյաց տուն -կառուցվել է որպես Պիոներ պալատ 1971-1979թթ, ճարտ. Երվանդ Մելիքյան: 2007 թ. Գարեգին Բ կաթողիկոսի նախաձեռնությամբ վերափոխվել է ՛՛Հրաչ և Սյուզան Թուֆայան՛՛ Հայորդյաց տան, նորոգման նախագծի ճարտ. Մարիամ Մովսեսյան:
Հղում.՝ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ
ԹԱՆԳԱՐԱՆ ԲԱՑ ԵՐԿՆՔԻ ՏԱԿ
/Պատկերազարդ ուղեցույց/
Հրատարակչության պատրաստեց՝
Տ. Արարատ քահանա Պողոսյանը
Էջմիածին 2015 թ.
Աղբյուրը՝ Մարիամ Մովսեսյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ՃՇ բաժնի ճարտարապետ
Բարև Ձեզ, Շնորհակալություն պատրաստված նյութի համար:
Բայց , եթե թույլ կտաք մի փոքր ճշտումներ անել, կապված Գևորգյան Հոգևոր Ճեմարանի, Վեհարանի և Գանձատան հեղինակ ճարտարապետների կապակցությոմբ:
Գևորգյան Հոգևոր Ճեմարան- նախագծումը և կառուցումը տևել է 1869-1874 թթ, ճարտարապետ Հարություն Աբգարյան /հրավիրյալ ճարտարապետ Կ. Պոլսից/:
Հին Վեհարան-1738-1741 թթ Ղազար Ջուղայեցի Կաթողիկոսի նախաձեռնությամբ, երբ կաթողիկոսարանը տեղափոխվում է Նոր Վեհարան /կառուցվել է 1910 թ ճարտ. Պողոս Զոհրաբյան, մեկենաս՝ Ալեքսանդր Մանթաշյան, վերափոխվում է կաթողիկոսների թանգարանի ճարտարապետ Ա. Գալիկյանի նախագծով:
Նոր Վեհարան -կառուցվել է 1910 թ ճարտ. Պողոս Զոհրաբյան, մեկենաս Ալեքսանդր Մանթաշյան, հետագա տարիների նորոգման ու բարեզարդման աշխատանքներին իրենց մասնակցությունն են ունեցել ճարտ. Ա. Գալիկյանը, Ռ. Իսրաելյանը, Բ. Արզումանյանը; այժմյան նորոգումների հեղինակներն են ճարտ. Հրաչյա Պաղասյանը և Աշոտ Արշակյանը:
՛՛Ալեք և Մարի Մանուկյան՛՛ Գաձատուն- բացումը 1982 թ. ճարտարապետ Բաղդասար Արզումանյան:
՛՛Ալեք և Մարի Մանուկյան՛՛ Մահարձան-գտնվում է Նոր Վեհարանի հվ-արլ կողմում: կառուցվել է 2007թ, մեկենաս Մանուկյան Ընտանիքը, ճարտ. Արտակ Ղուլյան:
՛՛Հրաչ և Սյուզան Թուֆայան՛՛ Հայորդյաց տուն -կառուցվել է որպես Պիոներ պալատ 1971-1979թթ, ճարտ. Երվանդ Մելիքյան: 2007 թ. Գարեգին Բ կաթողիկոսի նախաձեռնությամբ վերափոխվել է ՛՛Հրաչ և Սյուզան Թուֆայան՛՛ Հայորդյաց տան, նորոգման նախագծի ճարտ. Մարիամ Մովսեսյան:
Հղում.՝ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ
ԹԱՆԳԱՐԱՆ ԲԱՑ ԵՐԿՆՔԻ ՏԱԿ
/Պատկերազարդ ուղեցույց/
Հրատարակչության պատրաստեց՝
Տ. Արարատ քահանա Պողոսյանը
Էջմիածին 2015 թ.
Հարգանքով՜ Մարիամ Մովսեսյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ՃՇ բաժնի ճարտարապետ:
Շնորհակալություն:
НравитсяНравится
Հարգելի Մարիամ Մովսեսյան, շնորհակալություն դիտարկման և արժեքավոր լրացման համար: Ձեր թույլտվությամբ այն տեղադրում եմ նյութի մեջ՝ պահպանելով Ձեր հեղինակային իրավունքը: Մեկ անգամ ևս շնորհակալություն: Հարգանքով՝ Նունե Մովսիսյան
НравитсяНравится