Հեռավար դպրոցի արդյունքներ. ուսումնասիրություն

imagenansnanasn

Կապված հունվարյան հեռավար դպրոցի արդյունքների հետ՝  փորձելու եմ ընդհանուր դիտարկումներ անել: Դա անելն այնքան էլ դժվար չէ, որովհետև Ավագ դպրոց տեղափոխվելուց առաջ դասավանդել եմ Նոր և Միջին դպրոցներում:

Հեռավար դպրոցի հրապարակված արդյունքներից պարզ երևում է, որ մեր կրտսեր դպրոցներում ուսուցման արդյունավետությունն անհամեմատ բարձր է, քան Միջին և Ավագ դպրոցներում: Եվ դա բնական է: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ նման տեսանելի, շոշափելի արդյունք ունենալու գործոններից գլխավորը, թերևս, դասվար-սովորող-ծնող համատեղ կապի առկայությունն է: Պատկերն աստիճանաբար փոխվում է 7-8-րդ դասարանից սկսած՝ «ամբողջանալով» Ավագ դպրոցում: Դեռահասության տարիքի հետ կապված՝ սովորողները բնականոն կերպով դուրս են մղվում ծնողի և դասավանդողի ազդեցության դաշտից: Փոխվում են նաև նրանց հետաքրքրությունների շրջանակը, զբաղվածության ոլորտները: Կյանքի նկատմամբ ունեցած նրա պատկերացումներն ու ակնկալիքներն այլ են, և հաճախ ոչ միայն չեն համընկնում մեծերի պատկերացումների հետ, այլև ընդհանուր եզրեր անգամ չունեն: Եվ մենք՝ մեծերս,  ուզենք, թե չուզենք պետք է հաշվի առնենք այս հանգամանքը:

Իսկ մեդիայի մեր դարաշրջանում էական և անդառնալի, ավելին՝ խորքային  փոփոխություններ են տեղի ունենում նաև մարդու, տվյալ դեպքում՝ սովորողի հոգեբանության մեջ: Մեզանում կրթությունը սովորողինն է դառնում միայն այն դեպքում, եթե համընկնում է նրա ունեցած հետաքրքրությունների հետ: Դա մի կողմից հեշտացնում է, մյուս կողմից՝ դժվարացնում մանկավարժների գործը:

Հեշտ է, որովհետև մեր դեպքում գործ ունենք ազատ մտածելակերպով, առողջ հոգեբանությամբ, շատ բարդույթներից զերծ և ինքնուրույն մարդու հետ: Բայց և բարդ է, … որովհետև գործ ունենք ազատ մտածելակերպով, առողջ հոգեբանությամբ, շատ բարդույթներից զերծ և ինքնուրույն մարդու հետ:

Հեռավար դպրոցի արդյունքները՝  վերը ասվածի ցցուն վկայություն:  Հանրակրթության մասի առաջադրանքները, որքան էլ ասվեց ու գրվեց, բարձր դասարաններում, ըստ էության, շատերի կողմից կամ չարվեց, կամ արվեց կիսատ-պռատ, անորակ:

Դրան հակակշիռ` շատ ավելի կենսունակ գտնվեցին նախագծերը: Ի տարբերություն մյուս սովորողներին ուղղված բազմաթիվ հորդորների, նախագծերում ընդգրկվածները որևէ կերպ, որևէ անգամ իրենց գործն անելու որևէ հիշեցում չեն ստացել իմ կողմից: Ես փաստ արձանագրեցի:

Նախագծային ուսուցում իրականացրել են  20-22 սովորող: Աշխատել ենք սիրով, խաղաղ ու համերաշխ: Որպես արդյունք կարող եմ նշել կայքում թողարկված 50-ից ավել նյութեր: Դա չի նշանակում, որ հենց այդքանն է գրվել: Նյութերի քանակը ավելին է եղել, ուղղակի կայքում թողարկվել են միայն ստեղծագործական և թարգմանական ինչ-ինչ որակներ ապահոված նյութեր: Սկզբունքորեն չեն թողարկվել ասելիքի առումով ոչ լիարժեք, ոճային առումով միօրինակ, իսկ ուսումնական նյութերի մասով՝ արտատպված նյութերը: Սովորողների նման նյութերը, ասելիք-անելիքի առումով, ճանապարհ ունեն անցնելու, և դա, առավել քան, բնականոն ու անշտապ արվելիք գործ է: Գործն այդ ժամանակի հարց է, ինչպես բոլոր նրանց դեպքում է եղել, ում հիմա սիրով ու հետաքրքրությամբ ենք կարդում և ում գրին սպասում ենք: Ավելորդ չեմ համարի ասել՝ մեկ հաջողված նյութ ունենալու համար հաճախ պետք է լինում սովորողի հետ օրեր, շաբաթներ, ամիսներ աշխատել. հղկել, մշակել խոսքը, տրամաբանությունը, մի խոսքով՝ մտածածը, զգացածը, թարգմանածը պարզ և հասկանալի արտահայտել սովորեցնել: Եվ աշխատել այնքան, մինչև որ ստացվի:

Ամփոփելով ասելիքս՝ ես կարող եմ, չէ՞, հետևյալ հետևությունն անել. Ավագ դպրոցում, որպես ուսուցման ձև և միջոց, նախագծային աշխատանքն ավելի քան արդյունավետ է: Պարզ է, որ նախագծերի այսօրվա արդյունքները կարող էին էլ ավելին լինել, բայց սա ուրիշ խոսակցությունն է: Խնդիրն այլ տեղ է՝ ինչպես անել, որպեսզի նախագծերը ոչ միայն չմարեն, այլև զարգացում ապրեն ու ավելի լայնահուն դառնան:

Նունե Մովսիսյան

 

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիակրթություն. Добавьте в закладки постоянную ссылку.

2 комментария на «Հեռավար դպրոցի արդյունքներ. ուսումնասիրություն»

  1. Уведомление: Ողջույն, 11-րդ մայիսյան հավաք | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Նախաձեռնությունը՝ հակաբացիլ անշարժության | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s