Ալեքսանդր Մանթաշյան

250px-Alexander_Mantashev

 

2017թ. մարտի 3-ին լրանում է հայ մեծ գործարար և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան 175 ամյակը: Կառավարության փետրվարի 9-ի որոշմամբ՝  այսուհետ մարտի 3-ը կնշվի որպես «Գործարարի օր»:

«…Սիրտը` ահա գլխաւորը, որ կատարում էր միակ դերը եւ վեհ դերը Մանթաշեանցի բարեգործութիւնների մէջ: Նա տալիս էր` առանց ետին հաշիւների, առանց գաղտնի մտածումների, առանց սին փառամոլութեան: Տալիս էր, որովհետեւ այդպէս էր թելադրում նրա զգայուն հոգին»: Ալեքսանդր Շիրվանզադե

Իսկ Թիֆլիսի մեծահարուստներից մէկը` Արկադի Միրովը, այսպէս է ձեւակերպել Մանթաշեանցի հայասիրութիւնը. «…մի կտուրի տակ միաւորել բոլոր հայերին եւ բոլորին անխտիր դարձնել հարուստ»:

Ալեքսանդր Մանթաշով. նավթի և մեծահոգության արքան

Մանթաշովը ֆինանսաւորել է Պաքու-Պաթումի նաւթամուղի շինարարութիւնն ու 1907 թուականին կառուցել աշխարհում առաջին 835 քմ երկարութիւն ունեցող նաւթամուղը. հէնց այդ ժամանակ էլ գործարարը հռչակուել է «նաւթի արքայ»: 1899-1909 թուականներին նրա ընկերութիւնն իր հիմնական դրամագլխի ծաւալով (22 միլիոն ռուբլի) ամենախոշորն էր ռուսական արդիւնաբերութեան մէջ: 1904 թուականին Պաքուի նաւթն արդիւնահանման ծաւալով զիջում էր միայն «Նոպէլ եղբայրներ»ին եւ Ռոտշիլտ եղբայրների «Կասպիական սեւծովեան ընկերութեանը»:

Ասում են, մինչեւ նաւթի հանք գտնելը,  Մանթաշովն անձամբ էր այն ուսումնասիրում: Նա համոզուած էր, որ հարուստ հանքատեղին անսպասելիօրէն կարող է սպառուել եւ, հակառակը, անհեռանկարային հորատանցքից նաւթի շատրուան ժայթքել: Երկրաբանների, նաւթագործ մասնագէտների, ճարտարագէտների շքախմբով շրջապատուած` նա ուսումնասիրում էր հողակտորը, բազմաթիւ հարցեր էր տալիս, ուշադիր զննում էր հողի գոյնը, փխրունութիւնը եւ այլն, մինչեւ անգամ հոտոտում էր այն: Հետաքրքրւում էր հարեւան հողակտորների վիճակով: Մէկ էլ յանկարծ կանգ էր առնում եւ ձեռնափայտը գետնին խփելով` ասում. «Հէնց այստեղ էլ հորատէք»: Ոչ ոք չէր կարողանում հասկանալ, թէ ինչո՛վ էր պայմանաւորուած տուեալ կէտի ընտրութիւնը: Սակայն նրա որոշումը միշտ վերջնական էր լինում: Իսկ ամենազարմանալին այն էր, որ երբ սկսում էին նրա նշած տեղում հորատել, գետնից նաւթի շատրուան էր դուրս գալիս:

Բարերարն ու մարդը

Առեւտուրն ու դրամ դիզելը չեն դառնում Ալեքսանդր Մանթաշեանցի կեանքի գլխաւոր նպատակը. իր  առեւտրական գործունէութեանը զուգընթաց` նա շատ կարեւոր էր համարում ազգօգուտ հասարակական աշխատանքները, որոնք իրականացնում էր Թիֆլիսի բարեգործական ընկերութեան միջոցով:

Կրօնասիրութիւնը Մանթաշեանցի մօտ պատահական արտայայտութիւն չէր, այլ` որոշակի հիմքեր ունեցող համոզմունք, որն արտացոլւում էր նրա իւրաքանչիւր քայլում: Նրա նուիրական իղձն էր խոշոր նուիրաբերում կատարել Էջմիածնին: Նրա առաջարկով կազմւում է նոր վեհարանի նախագիծ` ընդարձակ սրահներով եւ ընդունարաններով: Այդ աշխատանքների համար Մանթաշեանցը տրամադրում է 250.000 ռուբլի:

Համարելով, որ հայ ազգը եւ հայ եկեղեցին մի միութիւն են, նա իր բարեգործութիւնների մեծ մասը հատկացնում էր ազգային-եկեղեցական հաստատութիւններին: Պատահական չէ, որ նրա միջոցներով Կովկասի տարբեր վայրերում կառուցուել  են մի շարք նոր եկեղեցիներ: Բացի կրօնական խնդիրներից, Ալեքսանդր Մանթաշեանցի սրտին շատ մօտ էին ազգային կրթական եւ մշակութային հարցերը: Նա հնարաւոր բոլոր միջոցներով նպաստում էր հայկական դպրոցների հիմնադրմանը, սահմանում կրթական թոշակներ, օգնում թերթեր, ամսագրեր հրատարակելու գործին, նպաստներ յատկացնում ոչ միայն մտաւորականներին, այլեւ` կարիքաւոր բոլոր խաւերին:

Մանթաշովը չէր սիրում ի ցոյց դնել իր հարստութիւնը եւ բաւականին համեստ կեանք էր վարում: Նա ոսկի չէր սիրում եւ չէր էլ կրում, նրա միակ զարդը բաճկոնի գրպանի բնական ծաղիկն էր: Թիֆլիսում նա նոյնիսկ սեփական կառք չունէր, քանի որ սիրում էր զբօսնել կամ էլ հանրակառքով շրջել:

Պատմում են, որ զբօսանքների ժամանակ Մանթաշովն իր մօտ 20 ոսկեայ դրամ էր պահում, որը հաւասար էր 5 ռուբլու: Ամէն անգամ Թիֆլիսի ռէալական քոլեճի մօտով անցնելիս, նա, իբր թէ պատահաբար, մօտենում էր կարիքի մէջ գտնուող աշակերտներին եւ հետաքրքրւում. «Ինչպէ՞ս է հօրդ առողջութիւնը: Անպայման կը հաղորդես նրան իմ ողջոյնը»: Իրականում այդ դրուագը քողարկում էր այն պահը, երբ Մանթաշովը, շրջապատի համար աննկատ եւ, առանց զրուցակցի հպարտութիւնը վիրաւորելու, նրա գրպանն էր դնում ոսկեդրամը:

Նա միաժամանակ բաւականին մարդամօտ, աշխոյժ եւ կատակասէր անձնաւորութիւն էր: Մի անգամ, երբ նա վճարում է սափրիչին, վերջինս ասում  է. «Ձեր տղան սափրուելու համար երկու անգամ շատ է տալիս»: Իսկ Մանթաշովն այսպէս է պատասխանում. «Նա Մանթաշովի որդին է, իսկ ե՞ս ով եմ…»:

Ալեքսանդր Մանթաշեանցի կատարած բարեգործութիւնների թիւն անվերջանալի է.  ահա յայտնի գործերից եւս մի քանիսը. կառուցել է Թիֆլիսի քարվանսարան, առեւտրական խանութների շարքը, ծերանոցը (այժմ` մանկական հիւանդանոց), Տիտուպէի ձիաբուծական գործարանը, «Պօ – Մոնտ» հիւրանոցը, բազմաթիւ բնակելի տներ` Պաքւում եւ Թիֆլիսում: Նրա նախասիրութիւններից էր թատրոնը: Հէնց Մանթաշովի միջոցներով է կառուցուել «Պիտոյեւեան» թատրոնի շէնքը, որը ներկայումս կրում է Շոթա Ռուսթաւելու անունը: Փարիզի «Աքատեմիք նասիոնալ տէօ միւզիք»-ում  նա սեփական օթեակ ունէր: Մանթաշովը երազում էր նմանատիպ մի թատրոն կառուցել Երեւանում, բայց չհասցրեց: Հայկական ֆիլհարմոնիք փոքրիկ դահլիճը քաղաքին արուած նրա նուէրն է:

«Ուսանողը մեր ապագան է», սա էր Մանթաշեանցի համոզումը. 1881 թուականից սկսած` նա տարեկան 200 ուսանող-որդեգիր էր պահում, որոնց մեծ մասը սովորում էր արտասահմանի լաւագոյն համալսարանններում: Այդ ուսանողներից էին` Նիկողայոս Ադոնցը, Ալեքսանդր եւ Կոնստանդին Խատիսեան եղբայրները,  Ստեփան Շահումեանը, Կոմիտասը, Արմենակ Շահմուրադեանը, Սիամանթոն, Քրիստափոր Պետրոսեանը, Յակոբ Մանանդեանը, Հայկանուշ Դանիելեանը եւ բազմաթիւ այլ տաղանդաւոր երիտասարդներ: Նա նիւթապէս օգնել է նաեւ բազմաթիւ հայ գրողների, այդ թւում` Յովհ. Թումանեանին, Ալ. Շիրվանզադէին, Մուրացանին, Մինաս Չերազին, Արշակ Չոպանեանին, Սիամանթոյին, Յովհաննէս Շահնազարին եւ այլոց…

Աղբյուր՝  www.aztagdaily.com

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ. Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “Ալեքսանդր Մանթաշյան

  1. Уведомление: ԾԻՍԱԿԱՆ ՏՈՆԱՑՈՒՅՑ | «ԼԻՍԻՑՅԱՆ» ԾԵՍԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s