Թբիլիսի կրթական փոխանակումների քառօրյա ճամփորդություն
Սիրում եմ Թբիլիսին…
Սիրում եմ Թբիլիսին, ուր հայկական հետքերն ամեն տեղ և ամենուր գալիս, կարոտած փաթաթվում են քեզ ու հոգիդ ջերմացնում, կարծես հանդիպած լինես հարազատիդ…
Սիրում եմ, որովհետև Թբիլիսին դիմագիծ ունեցող քաղաք է՝ ինքնատիպ ու միշտ հետաքրքիր:
Սիրում եմ, որովհետև Թբիլիսիում միախառնվում են տարբեր մշակույթներ ու տարբեր ժամանակներ. վրացական ուղղափառ եկեղեցու կողքին դարեր ի վեր ապրել-ապրում է հայկական եկեղեցին, մուսուլմանական մզկիթն ու հրեական սինագոգը:
Սիրում եմ, որովհետև հնաբույր թաղամասերի ու հնաոճ տների կողքին վեր են խոյանում ժամանակակից ու մոդեռն շինություններ:
Իսկ ես սիրում եմ, երբ հանդիպում են երեկն ու այսօրը, հինն ու նորը, ինքնատիպն ու հետաքրքիրը, ճաշակն ու նրբագեղությունը, միտքն ու հոգին, ձևն ու բովանդակությունը…
Բացահայտումների շարքից
Վարձիան համարվում է Վրաստանի գլխավոր տուրիստական վայրերից մեկը։
Նման է մեր Խնձորեսկին: Վարձիան վանքային համալիր է, կառուցվել է 13-րդ դարում և ծառայել որպես ամրոց՝ Քուռ գետի հովիտը հարավ-արևմտյան կողմից փակելով պարսիկների և թուրքերի ներխուժումից։
Քաղաք-ամրոցը ունի մինչև 900 մետր բարձրություն, որտեղ փորված են մինչև 600 տաղավարներ (եկեղեցիներ, ժամատներ, բաղնիքներ, գրադարաններ, բնակելի սենյակներ և այլն): Համալիրի տաղավարները ժայռի մեջ խորանում են մինչև 50 մ և բարձրանում վերև` մինչև ութ հարկ։ Պահպանվել են գաղտնի անցուղիներ, որոնք տաղավարները կապում են միմյանց։
Ռաբաթ ամրոցի կառուցումը թվագրվում է 9-րդ դարին, վերակառուցումից հետո այն ստացել է սկզբնական տեսքը: Ամրոցն ընդգրկում է 7 հեկտար տարածք: Համալիրում, բացի Սուրբ Մարինա ուղղափառ եկեղեցուց, գտնվում է նաև մզկիթ, կաթոլիկ և հայկական եկեղեցի, ինչպես նաև հրեական սինագոգ:
Մցխեթան վրացիների համար նույն արժեքն ունի, ինչ Էջմիածինը հայերիս համար:
Ջվարի հնագույն վանքը կառուցվել է Քուռ և Արագվա գետերի խառնման մոտ գտնվող լեռան գագաթին, որտեղ համաձայն պատմական աղբյուների Սուրբ Նունեն խաչ է կանգնեցրել։ Ջվարին, իր ճարատապետական ձևերի գերազանցությամբ, Վրաստանի ճարտարապետական գլուխգործոցներից մեկն է և երկրի Համաշխարհային ժառանգության առաջին հուշարձանը։
Մցխեթան համարվում է ժամանակակից Վրաստանի հոգևոր խորհրդանիշերից մեկը: Կառուցել է վրաց ճարտարապետ Արսեկիսդզեն` 11-րդ դարում: Մցխեթայում է գտնվում վրացական քաղքեդոնական Սվետիցխովելի տաճարը (վրաց. թարգ.՝ «կենսատու սյուն»): Եկեղեցու հետ շատ լեգենդներ կան կապված, ըստ ավանդության, այստեղ է գտնվում Քրիստոսի հայտնի պատանքի թաղման անկյունը: Այն դարեր շարունակ եղել և մնում է Վրաստանի գլխավոր տաճարը: Վրաստանի կաթողիկոսի նստավայր է:
Այս եկեղեցական համալիրը իր մեծությամբ երկրորդն է երկրում` Թբիլիսիում գտնվող նորակառույց Ծմինդա Սամեբան (Սուրբ Երրորդություն) տաճարից հետո:
Լուսանկարները՝ անձնական արխիվից
Уведомление: Հեղինակային կրթական ծրագիրը` մեգանախագիծ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Նախաձեռնությունը՝ հակաբացիլ անշարժության | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Կապադովկիա. քաղաքակրթությունների խաչմերուկ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Սյունիքոտ մտորումներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)