Չարենցն էր

 17197_688336074611753_3208732119618630396_n
 
Գուրգեն Մահարու հուշերից

Նրա վրա ցնցող տպավորություն էր թողնում լավ գիրքը, լավ բանաստեղծությունը, լավ տողը: Երբ հանդիպում էր մի լավ պատկերի, աչքերը փայլում էին, և զարմանում էր. «Այ տղա, էս ո՞նց է սարքել»: Ռոմանոս Մելիքյանին, Մարտիրոս Սարյանին, Հակոբ Կոջոյանին և նրանց, որոնց գնահատում էր, անվանում էր «զարմանալի տաղանդ»: Չէր սիրում խաղալ «հանճար» ածականի հետ: «Զարմանալի տաղանդից» բարձր «ուդիվիտելնի» քանքարն էր: Մարտիրոս Սարյանը և՛ «զարմանալի տաղանդ» էր, և՛ «ուդիվիտելնի քանքար»: Սիրում և հասկանում էր նկարչությունը, հասկանում էր ավելին, քան բազում նկարիչներ:
— Հիանալի ինտելիգենցիա ունենք. մի տես՝ Շիրվան, Ավետիք, Մարտիրոս, Ռոմանոս… զարմանալի տաղանդներ…
Սիրում էր երաժշտությունը, բայց ավելի բարձր էր գնահատում արևելյան երաժշտությունը: Սիրում էր Կոմիտասին, Ալ. Սպենդիարյանին, Ռ. Մելիքյանին: Ակսելը ճեմարանից հիշում էր Կոմիտասի երգերը, երբեմն նեղ շրջանակում Կոմիտաս էր երգում չափ տալով: Չարենցը շատ էր սիրում այդ երգերը. «Մի Կոմիտաս երգիր, Ակսել»: Երբեմն էլ, երբ նեղսրտում էր ու ձանձրանում, գլխարկը քաշում էր աչքերի վրա և երեխայի նման խնդրում.
-Գնանք Ակսելի մոտ, Կոմիտաս լսենք:
Ինչպես ամեն իսկական բանաստեղծ, սիրում էր բնությունը, բայց ամենից ավելի երևի՝ ջրի խշշոցը: Շատ էր սիրում Զանգվի ձորը: Իր սերը և Զանգվի ձորն իջնելու ցանկությունը ձևակերպում էր այսպես.
— Գնանք ջուր լսենք:
Կպառկեր գետափին, գլխարկը կդներ դեմքին և… ջուր կլսեր:
Նա հռետոր էր և փայլուն հռետոր: Ոչինչ չուներ նա բեմական՝ ո՛չ ձայն, ո՛չ բոյ-բուսաթ, ո՛չ միմիկա: Բայց նա հռետոր էր: Գիտելիքների մեծ պաշար և հումոր՝ ահա նրա հռետորական զենքերը: Կանգնել ամբիոնի մոտ և ամբիոն ծեծել չէր սիրում նա: Բեմի վրա պահում էր իրեն, ինչպես իր սենյակում: Գնում-գալիս էր և խոսում, երբեմն կանգնում էր մի կարևոր ֆրազ ընդգծելու համար, մի ծխախոտ էր վառում և շարունակում խոսել, համոզել, ձեռք առնել, եզրակացնել: Ինչպես կյանքում, այնպես էլ բեմի վրա սիրում էր գործածել ռուսերեն բառեր: Գիտեր օգտվել առիթից՝ «ոչնչացնելու համար» հակառակորդին:
Բանաստեղծությամբ էր զարթնում՝ Եսենինի կամ Մեծարենցի, Թումանյանի կամ ժամանակակից մի թեկուզ ոչ բարեկամ բանաստեղծի երկու տողը կամ քառատողը շրթունքին, իսկ ամենից շատ՝ Տերյան:
1924 թիվ: Թիֆլիսյան պայծառ աշուն: Կառք վարձեց. «Քշի Հավլաբար, Խոջիվանք»:
-Երևանում հայկական պանթեոն պիտի սարքել, նշանավոր հայերի աճյունները տեղափոխել այնտեղ: Տերյանին էլ հարկավոր է Օրենբուրգից հանել: Ի՞նչ է անում էնտեղ մենակ… Ոչ մի տեղ ես էնպես ինձ հանգիստ չեմ զգում, որքան գերեզմանոցում: Մի վերին իմաստություն է իջնում վրաս: Մտածում եմ, որ վերջը է՛ս է, ու մի տեսակ խաղաղվում եմ… Ինչու՞ համար գերեզմանատանը չես կարող բարձր խոսել, ա՛յ, ես ու դու համարյա շշուկով ենք խոսում: Թումանյանի՞ց ենք վախենում, թե՞ Րաֆֆուց: Փորձիր մի գոռալ: Հազար թուման տան, ես չեմ կարա գոռալ: Այ տղա, ո՞վ հնարեց էս մահը:
Շրջեց ամբողջ ժամանակ գլխաբաց:

Եղիշե Չարենց (Դավիթ Մալյան «Դեմքեր, հանդիպումներ» գրքից)

Ես ուզում եմ պատմել իմ մի քանի հանդիպումների մասին այդ հսկա բանաստեղծի հետ: Դրանք հանդիպումներ են, որոնք չեն կրել ոչ գրական և ոչ էլ պաշտոնական բնույթ: Ինքը՝ Չարենցը, խուսափում էր հաճախակի հանդիպումներից այն մարդկանց հետ, որոնց չէր համակրում: Նա չէր քաշվում այդ մարդկանց երեսին իր կարծիքն ասելուց և իսկույն կտրում էր նրանց խոսքը, եթե, օրինակ, փորձում էին ասել. «Ընկեր Չարենց, այսօր կարդացի ձեր պոեմը, ես հիացած եմ»:
Մեծ հետաքրքրությամբ կլսեր գրականության, արվեստի հետ կապ չունեցող որևէ զրույց կամ պատմություն: Հիշում եմ՝ «Ինտուրիստ» հյուրանոցում փոքրիկ սրճարան կար: Հավաքվում էին մեծ մասամբ գրողներ, դերասաններ: Օրվա որոշ ժամերին երևում էր Չարենցը՝ հոգնած, գունատ: Կկանգներ սենյակի շեմին, աչքի կանցկացներ բոլորին և դանդաղ քայլերով կմոտենար սեղաններից մեկին, որտեղ ոչ ոք չկար կամ մի երկու հոգի կային: Զրուցողները, որ մինչ այդ աղմկում էին, անցնում էին շշուկի: Հայացքով կանչում էր ինձ, հետո բարձր.
-Դու թիթեռների կյանքից որևէ բան գիտե՞ս, կարո՞ղ ես պատմել:
Դադար:
-Հոգնել եմ: Հոգնել եմ:

Եվ այնպես էր ասում, որ զգում էիր՝ դա միայն ֆիզիկական հոգնածություն չէ: Նրա խնդիրքը՝ մի բան պատմել միջատների, կենդանիների կյանքից, կարծես շրջապատից ու մարդկանցից կտրվելու, մի պահ վերանալու փափագ էր: Կամ գուցե ուզում էր ցրվել, մոռանալ ամեն ինչ, որպեսզի նոր ավյունով, նոր ոգևորությամբ նստի իր սեղանի առջև:
Մի օր ցերեկը փողոցում բռնեց ինձ. «Գնանք մեր տուն»:
Մոտեցա սեղանին:
-Ոչ մի բանի ձեռք չտաս, կխառնես: Այսօր հոնորար ստացա, դրի սեղանին: Չգիտեմ՝ ինչո՞վ էի զբաղված, գալիս է աղջիկս, մեկ էլ ի՞նչ եմ տեսնում. պատշգամբում կանգնած քրքջում է, ուրախությանը չափ ու սահման չկա: Դուրս եմ գալիս պատշգամբ, ներքևում ահագին քանակությամբ երեխաներ: Իմ փոքրիկը վերցրել է սեղանի վրայի դրամը և մեկիկ-մեկիկ երեքռուբլիանոցները նետել փողոց, իսկ ներքևում երեխաները հավաքում են:

Սկսում է ծիծաղել: Հետո մտածկոտ աչքերը հառում է մի կետի:

— Լսիր, կարո՞ղ ես երևակայել, եթե հանկարծ իմ ոտանավորները այդպես նետեին փողոց: Ոտանավորներս, որոնք դեռ լույս չեն տեսել,-նորից ծիծաղում է և նորից մտախոհ ավելացնում,-նետեին փողոց:
1936թ. Մոսկվայում պրոֆեսոր Հարությունյանը իր տանը հրավեր էր կազմակերպել: Հավաքվել էինք մի քանի տասնյակ մարդ: Սպասում էինք Չարենցին: Ժամը 10-ին եկավ կնոջ հետ: Ուրախ, ոգևորված բացականչություններից հետո հյուրերն սկսեցին տեղավորվել: Հանկարծ Չարենցը դարձավ կնոջը:
-Վեր կաց, պարիր:
— Ի՞նչ պար, ես պարել չգիտեմ:
— Պարիր, ասում եմ, ինչ կուզես, միայն պարիր: Երաժշտություն:
Դաշնամուրը հնչեցրեց «Նազ պարը»: Չարենցի կինը անորոշ շարժումներով պարեց, բայց կարճ: Փորձեց նստել, Չարենցը գոռաց:
— Պարիր, երկար պարիր:
Տպավորությունն այն էր, որ եթե չպարեր, կարծես աղետ էր լինելու: Տեսարանը հույժ տպավորիչ էր, դրամատիզմով հագեցած: Մեկ էլ հանկարծ Չարենցը ելավ տեղից ու փակ աչքերով դարձավ ինձ:
— Լսիր, դու մի երգ գիտես, հիշու՞մ ես:
-«Խնուս գե՞ղը»:
-Այս, երգիր:
-Եղիշե, ես երգելու տրամադրություն չունեմ:
-Երգիր, երգիր, խնդրում եմ: Շուտ, շուտ սկսիր: Այնպես էր աղերսում, կարծես ուզում էր ասել՝ կխելագարվեմ:
Երգեցի, և կարծես, վերջ:
-Տասը անգամ երգիր, մեկը մյուսի ետևից տասը անգամ: Սկսիր: Եթե ինը երգես, կբարկանամ: Ուղիղ տասը անգամ:
Իմ դրությունը տրագիկոմիկական էր: Ինչպե՞ս թե՝ տասը անգամ: Մեկ անգամ երգեցի առանց ցանկության ու տրամադրության: Եվ վերջապես, հրամաններով ես չեմ կարող երգել միևնույն երգն այդքան անգամ: Հյուրերը նույնպես:
-Երգեք, երգեք:
Նորից սկսում եմ երգել: Չարենցը աչքերը փակ, սկսեց հաշվել:
-Էդ մեկ, շարունակիր:
Տեր աստված, այս ինչ տանջանք է: Իսկ այդ ժամին ի՞նչ էր կատարվում մեծ բանաստեղծի սրտում, ո՞վ կարող էր գուշակել: Իմ երգին, իմ ձայնին կարոտ չէր Եղիշեն, և մի առանձին բան էլ չկար իմ կատարման մեջ: Երևի այդ երգի պահին իրեն ապահով էր զգում մարդկանց խոսակցություններից: Կամ գուցե այդ վայրկյանները նրան ստիպում էին ոչնչի մասին չմտածել: Մարդու հոգին խոր է ու դժվար հասկանալի: Իսկ բանաստեղծի հոգին՝ բոլորովին անըմբռնելի:

Աղբյուր՝  Ֆիմինե ֆեյսբուքյան էջ

Լուսանկարը՝  Անի Զարգարյանի

Կարող եք ծանոթանալ նաև՝  «Չարենց» կայքէջին

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

8 комментариев на «Չարենցն էր»

  1. Уведомление: Հայկ Արշակյան

  2. Уведомление: Մարտի 2-13—Կարդում ենք Չարենց – Հայկ Արշակյան

  3. Уведомление: Կարդում ենք.ուսումնական նախագծեր — Մարգարիտ Հարությունյան

  4. Уведомление: Ջանիկյան Արթենի

  5. Уведомление: gagikmartirosyan

  6. Уведомление: Հավերժ Չարենց` հայկական արևի, հույզի, ծիծաղի, վիշտի և լռության | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  7. Уведомление: մայրենի | tigranayvazyan

  8. Уведомление: Մայրենի – Հայկ Արշակյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s