Ավետումն Սբ Աստվածածնի. ապրիլյոթյան խորհուրդ (լրացված)

s-avetum

Թո՛ղ աստվածային օրհնությունը հարատև լինի հայ ընտանիքներում, և թո՛ղ Աստված Իր Ամենակարող Աջի հովանու ներքո պահի բոլոր մայրերին և զավակներին:

Ապրիլի 7-ը նաև մայրության և գեղեցկության օրն է, այդ օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրահանգով հռչակվել է որպես մայրության օրհնության օր: Ապրիլի 7-ին եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում:

Ավետումն Սբ Աստվածածնի

Հայ Առաքելական եկեղեցում Ավետման տոնը անշարժ տոն է: Ավետել նշանակում է բարի լուր հաղորդել: Մի ավետիս, որ ստացավ Սուրբ կույս Մարիամը: «Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծու կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ՝ Դավթի տնից: Եվ այդ կույսի անունը Մարիամ էր: Եվ հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է… Մի՛ վախեցի՛ր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա՛ դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի: … Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»: (Ղուկ. Ա 26:33):
Հրեշտակապետի ավետիսն անակնկալ էր Մարիամի համար, քանի որ նա դեռ տղամարդ չէր ճանաչել: Սակայն, իմանալով իրողությունն, ասաց. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը…» (Ղուկ. Ա:38): Սա է Ավետման այն պատմությունը, որ փոխանցել է մեզ Սուրբ Գիրքը:

Լուսանկարում՝ Կիլիկյան արվեստի «Ավետում» մանրանկար. հեղինակի անունը հայտնի չէ: 1915-16 թվականներին կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցի նախաձեռնությամբ ու մի խումբ նվիրյալ անձանց ջանքերով, որոնցից գլխավորը Վանա լճի Լիմ վանք-անապատի վանահայր Հովհաննես վարդապետ Հյուսյանն էր, հնարավոր եղավ Լիմ, Կտուց կղզիներից, մասամբ՝ Աղթամարից, Վանից, Մուշի Ս. Կարապետ վանքից փրկել ու Ս. Էջմիածին հասցնել շուրջ մեկուկես հազար ձեռագիր։ Դրանց թվում էր 13-րդ դարի կիլիկյան այս գլուխգործոցն իր էջերում ամփոփող Ավետարանը (Մատենադարան, համար 9422. 13-րդ դ.)։

Լուսանկարը և ծանոթագրությունը՝  Կարեն Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Գրիգոր Նարեկացի «Մեղեդի Ծննդի»

Աչքն ծով ի ծով ծիծաղախիտ ծաւալանայր յառաւօտուն՝
Երկու փայլակնաձեւ արեգական նման․

Շողն ի ժմին իջեալ յառաւօտէ լոյս։
Վարսիցն երամից զարդ, երամից զարդ
Ոլորս են առեալ եռահիւսակն բոլորեալ այտիւք։
Յայտէն նռնենի գեղաշիտակ ծայրից ծաղկանց,
Որոյ սիւնն ի սրտին նուսխայօրէն կարկաջայր։
Ձեռացն եղիշոյ սարդիատունկ կամարակապ կապէր,
Ատիճաղ-պատիճաղ ստղի-խտղի երգով․
Հոսէր զելեւելսն ընդ միմեանս․
Հանդարտիկ խաղայր, թիկնեթեկին ճեմէր։
Բերանն երկթերթի, վարդն ի շրթանց կաթէր,
Լեզուին շարժողին քաղցրերգանայր տաւիղն։
Ծոցն լուսափայլ կարմիր վարդով լցեալ։
Ծղիքն ծիրանի՝ մանուշակի հոյլք.
Խնկեալ ի կնդրկէ բուրուառ՝ հրով աստուածայնով լցեալ,
Ձայն քաղցրանուագ, որ ի նմանէ հնչէր։
Գեղեցիկ պատմուճանաւն զարդարեալ էր,
Ի կապուտոյ, ի ծիրանոյ, ի բեհեզոյ, ի յորդանէ․
Գօտին՝ արծաթափայլ, ոսկետտուն, կամարակապ յականց,
Յականց շափիւղայ մանրամասին յօրինուածով պճնեալ։
Անձինն ի շարժել մարգարտափայլ գեղով,
Ոտիցն ի գնալ՝ շողն ի կաթիլ առնոյր։
Այն թագաւորին, այն նորածին փրկչին,
Զքեզ պսակողին՝ փա՜ռք յաւիտեանս. ամէն։

Աղբյուր`  Հայ դասական քնարերգություն. Սովետական գրող, Երևան 1986, էջ 165

Կարող եք ծանոթանալ նաև`   Գրիգոր Նարեկացի «Տաղ Վարդավառի»

Մխիթար Սեբաստացի «Անճառին խորան»

Անճառին խորան,

Բանին բնակարան,

Գովեալ Մարիամ սրբուհի,

Դու վարդ անթառամ:

Ես իսկ չեմ արժան

Զքեզ առնուլ բերան,

Է քեզ երանի, տիրածին,

Ընտիր Մարիամ:

Թագուհի վերին,

Ժառանգ երկնային,

Ի քեզ պաղատիմ, Տալիթայ,

Լոյս տուր իմ ակին:

Կարող եք ծանոթանալ նաև`   Սեւանի Աստվածամայրը

Պատրաստեց Նունե Մովսիսյանը

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Ծիսական տոնացույց с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

3 отзыва на “Ավետումն Սբ Աստվածածնի. ապրիլյոթյան խորհուրդ (լրացված)

  1. Уведомление: Օրհնեալ ես դու ի կանայս | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Մարտի 8, թե՞ ապրիլի 7 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Ավետումն Սբ Աստվածածնի. ապրիլյոթյան խորհուրդ — Երգ Երգոց

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s