Հավատի և Խաղաղության մասին

12969152_997712610282531_1255671401_n-e1460466192296

Տիա՛ր ջան, ա՛յ տիար, էս ո՜նց հուզեցիք «Հույսի ու քնքշության մասին» Ձեր գրով: Ծանր, շա՜տ ծանր, լռությունից պրկված, բայց և` զուսպ: Գիրն այդ խոնարհված մատուռի էր նման…

Հիմա ես ի՞նչ անեմ, ախր, որոշել էի չգրել: Ապրիլմեկից այս կողմ, ես էլ բոլորի նման չեմ հասկանում՝ քնած եմ, թե՞ արթուն, սա վատ երազ է, թե՞ ծանր մղձավանջ…: Ախր, ինչո՞ւ չի ավարտվում այս ամենը, ու ոչ միայն չի ավարտվում, այլև ներսիս տագնապն ու անհանգստությունը մարմին է առել…

Բա հիմա ես ի՞նչ անեմ, տիար ջան, գրե՞մ, բայց… ի՞նչ գրեմ: Ախր, ես Ձեր գրի ուժն ու թափը չունեմ: Չէ՛, բայց գրեմ երևի: Համ էլ գրեմ, որ Արամազդ Ղալամքարյանը առաջվա նման շարունակի մտածել, որ Նունեն միամիտ ու մոլորված է:

Հա՛, Արամազդ ջան, դու ճի՛շտ ես, եղբա՛յր, ես քաղաքականությունից ու դիվանագիտությունից, իսկ առօրյա կյանքում՝ ինտրիգներից ու երկակի խաղերից հեռու մեկն եմ (զահլես գնում ա էդ տեսակ օյինբազություններից):

Ես մեկն եմ, ով հազիվ է զսպում իրեն, որ այս օրերին ոտքերը կամակոր երեխայի նման չխփի գետնին ու ի լուր աշխարհի չգոռա.

-Խաղաղությո՛ւն եմ ուզում, ո՞նց չեք հասկանում, Խա-ղա-ղու-թյուն եմ ուզում: Ուզո՛ւմ եմ ու վերջ:

Մեկն եմ, ով խաղաղություն է ուզում, բայց նաև հասկանում է, որ այս պահին խաղաղությունն այդ մի գին ունի, ու գինն այդ… պատերազմն է:

Մեկն եմ, ով հասկանում է, որ անցնող տարիների ընթացքում կարող էինք խուսափել այս աղետից, ու, դժբախտաբար, չկարողացանք օգտվել այդ հնարավորությունից: Բայց, ասացե՛ք, խնդրեմ, հիմա մեզ ի՞նչ կտա կանգնել ու «եթե-ապա, քանզի-վասնզի, այնուամենայնիվ-այսուամենայնիվ» ու նման անպտուղ բաներից խոսել, ի՞նչ իմաստ ունի: Փաստը մնում է փաստ, որ հիմա պատերազմ է, ու պատերազմում այդ, ինչպես միշտ, մենք մենակ ենք:

Աստծո սիրուն, միայն թե մեր «դաշնակից» ռուսների անունը չտաք: «Ռուսաստանը երբեք ոչ մի մարդկային կառքի չլծված «քուռակ» է։ Իրեն անվերջ այս կողմ է նետում, այն կողմ է նետում՝ չի իմանում աշխարհն ինչ կերպ կործանի։ Կառքի մեջ նստած, հասարակաց կարծիքը չհամբերելով, հաճախ մտրակում է «քուռակին», բայց բազմությունը դեմն առնում է, ասում է՝ իզուր տեղը կատաղեցնում ես առանց այդ էլ կատաղած կենդանուն։ Թող մնա տեսնենք, գուցե մայիսի տասնվեցի չորս պետությունների բարձր մակարդակի փարիզյան վեհաժողովում արևմտյան երեք մարդ պետությունները փշո-փշո անելով, պոչը մաժելով՝ մի կերպ խելքի բերեն։
«Խելք» ասում են, բայց Ռուսաստանը հսկայածավալ երկիր է, այդքան խելք մարդկությունն ուրկի՞ց ճարի նրա դատարկ գլուխը լցնելու համար։
Չի ճարի։
Ու կտեսնեք։ Եթե Ռուսաստանը մարդկությանը չկործանեց, ես էս բեղերս կկտրեմ…
Լեռ Կամսար, «Հալոցք», 1960թ․»:

Ես մեկն եմ, ով ըմբռնում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի  «Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահի» ճշմարտացիության ողջ դառնությունը. «Ինքնախաբեությամբ չզբաղվենք եւ զուր պատրանքներ չփայփայենք՝ Ղարաբաղի անկախության հարցում մենք դաշնակիցներ չունենք: Ոչ ոք մեր փոխարեն չի լուծելու առկա կնճիռը: Մենք ենք լուծելու, եւ լուծելու ենք մեր ուժերի ներածի չափով: Մեր միակ դաշնակիցը արկածախնդրության մերժումն է:

Ես նպատակ չեմ հետապնդում ողբերգականացնել իրավիճակը եւ ամենեւին տագնապ չեմ հնչեցնում, քանի որ վստահ եմ մեր ժողովրդի ողջամտությանը»:

Մեկն եմ, ով հասկանում է, որ աշխարհի ուժեղները հերթական անգամ  հարցեր են լուծում մեր միջոցով: «Ժամանակ առ ժամանակ լսում եմ՝ մեծ տերություններն իրենց խաղերն են խաղում, մենք արանքում լողում ենք: Այ, այդպիսի աղջկական ճակատագրապաշտությամբ ու քաղաքական թեթևամտությամբ դարասկզբին վեց վիլայեթները հանձնեցինք։ Ղարաբաղն ու Նախիջևանն էլ՝ հետը։ Այո, մեծ և փոքր՝ իրենց քաղաքական խաղերն ու շահերն ունեն։ Բայց մենք էլ մեր խաղն ունենք… Կռվելու պատրաստ, կազմակերպված ազգի հետ հաշվի նստում են, չեն կարող չնստել։ Պարզապես հարկավոր է այլոց շահերի ու խաղերի բախման ոլորտում զգոն մնալ- չխեղճանալ, չմեծամտանալ, մոտիկը թողած հեռուն չվազել, խելացիորեն մեզնից բացի ոչ մեկին չհավատալ, տառացիորեն ոչ մեկին…»: Վանո Սիրադեղյան «Էրիվանի խանության ժամանակները»:

Բայց…նաև մեկն է, ով վաղը-մյուս օրը իր տղային, իր մինուճարին բանակ կճամփի ու կասի.

«Միայն հաղթանակ, ասելու եմ. պարտությունը պառավ ջադու է դառնալու կպչի թիկունքիդ, ինչ կողմի վրա ուր էլ գնաս՝ վրացին, ռուսը, չեչենը, հույնը, պարսիկը, մինչև իսկ թուրքը՝ ջահել մարդ ես՝ չե՞ս ամաչում, էդ ինչ ես շալակել, ասելու են, կի՞նդ է, եկեղեցով հետը պսակված ես, չե՞ս կարողանում բաժանվել, թե՞ մայրդ է, ինքն է քեզ բերել՝ պարտավոր ես. գցիր, ասելու եմ, շան լակոտ, խայտառակ սկսել ես՝ խայտառակ էլ փակո՞ւմ ես ցեղիդ պատմությունը. միա՛յն հաղթանակ, և կյանքդ նժույգ է դառնալու՝ քեզ իր թամբին առնի, և բոլոր կողմերիդ վրա հորիզոններ են բացվելու և քո ընթացքի ճանապարհին քեզ համակիր սիրով են ողջունելու վրացին, ռուսը, չեչենը, հույնը, պարսիկը, մինչև իսկ թշնամիդ. միայն հաղթանակ, ասելու եմ. պարտությունն էլ, հաղթանակն էլ՝ երկուսն էլ մարդուց են, ինքը մարդն են, հաղթանակը ճառագող մարդն է, պարտությունը՝ մթնած մարդը, քո խավարումները քո նախնին արդեն խավարել է, մթնելու տեղ դու այլևս չունես, քո սևերն արդեն քո նախնին հագել մաշել է, մի անգամ քո կարմիրը հագնելո՞ւ ես. քեզ միայն հաղթանակ է տրված, մարդ եղիր քո առաջ՝ և ձիավորվիր»: Հրանտ Մաթևոսյան

Քեզ միայն Հաղթանակ է տրված, մարդ եղիր քո առաջ՝ և ձիավորվիր….

Միշտ Ձեր՝  Նունե Մովսիսյան

Լուսանկարը՝ Աշոտ Բլեյանի բլոգից

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

7 комментариев на «Հավատի և Խաղաղության մասին»

  1. aramazdg:

    քրիստոնյայի գրած չէր գրածդ, Նունե ջան, բայց ես քեզ հասկանում եմ։

    շատ լավ գրառում էր. շնորհակալ եմ։

    … իմ սիրելի, մոլորված ու միամիտ Նունե ջան։

    • Նունե Մովսիսյան:

      Ուրեմն` նույն տրամաբանությամբ քրիստոնյա չեն Վանո Սիրադեղյանը, Հրանտ Մաթևոսյանը, Լեռ Կամսարը, Լևոն Տեր-Պետրոսյանը, որովհետև ես ընդամենը իրենց ասածն եմ փոխանցել: Հա, ի դեպ, Ավետարանի մեջ ասվում է, եթե հարձակվել են ընտանիքիդ վրա, վաճառիր շապիկդ ու դրա փոխարեն սուր առ…: Ես էլ շնորհակալ, Արամազդ ջան, Արեգին էլ` առողջություն::)

      • բա իհարկե չեն, Նունե ջան։ ինչի իրենք պնդել են, որ քրիստոնյա են ու քրիստոնեական ոգով ե՞ն գրել։ իհարկե ոչ։ քրիստոնյայի համար չի կարող լինել «հաղթանակ», չի կարող լինել «թշնամի»… ամեն ինչ շատ պարզ ա իրականում։
        Ավետարանում լիքը սխալ բան կա գրած, ասեմ քեզ։ ես խոսում եմ ՃՇՄԱՐԻՏ քրիստոնեության, կողքինիդ սիրելու մասին։
        ես էլ եմ շշնորհակալ, Նունե ջան։

  2. Նունե Մովսիսյան:

    Էդ դեպքում ես քեզ պիտի հիասթափեցնեմ, պնդելով, որ ոչ միայն հայ, այլ ամբողջ համաշխարհային գրականության մեջ նման մեկը չկա ու չի էլ կարող լինել: Արամազդ ջան, իմ գրածի մեջ որևէ տեղ «թշնամի» բառը տեսա՞ր: Ասեմ ավելին` ես մեր հարևաններին` թուրքերին և ազերիներին, երբևէ չեմ ընկալել և չեմ ընկալում որպես թշնամիներ. չեմ ատել և չեմ ատում:

    • aramazdg:

      քո նշած ավետարանում էլ, լիքքքը ուրիշ գրքերում էլ, Նունե ջան, դա կա։ ու եթե օգտագործում ես հաղթանակ բառը, ուրեմն ունես ախոյան/ հակառակորդ/ թշնամի։ Հրանտի նշած կոնտեքստում էլ, էսօրվա մեր ողբերգական կոնտեքստում էլ՝ դու ունես թշնամի։ բայց լավ ես անում, որ չես ատում։

  3. Նունե Մովսիսյան:

    Խոսքս ուզում եմ ավարտել Իրանի ԱԳՆ Ջավադ Զարիֆի պատասխանով` հրթիռներ ստեղծելու մասին հարցին. «Երբ Սադամ Հուսեյնը ութ տարի շարունակ ռմբակոծում էր մեր երկիրը քիմիական միջուկ պարունակող ՍՔԱԴ հրթիռներով, մենք աղաչում էինք բոլորին գոնե մեկ նման հրթիռ մեզ տրամադրելու մասին: Գոնե մեկը: Մեզ մերժեցին: Այժմ մենք ոչինչ ոչ ոքից չենք աղաչում, մենք ստեղծեցինք մեր սեփականը: Եվ մենք երբեք ոչ ոքի դեմ այն չենք օգտագործի, եթե մեզ վրա չհարձակվեն»: Էսքան բան, Արամազդ ջան:

  4. Уведомление: «Հայկական կակաչը» ամփոփում է տարին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s