Երկրորդ Ծաղկազարդ (Արմաւենեաց կիրակի)

Mutq ErusaremՀայ առաքելական եկեղեցին Քրիստոսի Համբարձման տոնին հաջորդող կիրակի օրը նշում է Երկրորդ Ծաղկազարդը:

Տոնի անվանումն առաջացել է Զատիկի` Սբ. Հարությանը նախորդող Ծաղկազարդի տոնի անվանումից:

Վերջինս խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, երբ մարդիկ Տիրոջը դիմավորում էին փառաբանությամբ ու ցնծությամբ` ծառերի ճյուղեր սփռելով Նրա առաջ:

Եթե առաջին Ծաղկազարդի ժամանակ հիշատակվում էր Տիրոջ գալուստը երկրային Երուսաղեմ, ապա երկրորդ  Ծաղկազարդի ժամանակ հիշատակվում էր Տիրոջ գալուստը հրեշտակների մոտ` Վերին Երուսաղեմ: Առաջին  Ծաղկազարդին Տերը փառաբանվում էր ինչպես Դավթի Որդի, իսկ երկրորդ Ծաղկազարդին` ինչպես Աստծո Որդի:

Երկրորդ Ծաղկազարդն արդեն համբարձյալ Քրիստոսի Վերին Երուսաղեմ մտնելու հիշատակն է, երբ Նրան ցնծությամբ դիմավորում էին հրեշտակները: Համբարձման ժամանակ, երբ Տերն անցնում էր հրեշտակների միջով, նրանք զարմացած հարցնում էին, թե ով է այս հզոր թագավորը, իսկ Քրիստոսին ուղեկցող հրեշտակները բացատրում էին ամեն ինչ: Հրեշտակների այս երկխոսությունը Աստվածաշնչի Սաղմոսաց գրքում է. «Ո՞վ է այս փառքի արքան, – կարողությամբ հզոր Տերն է նա, պատերազմում զորեղ Տերը: Վեր քաշեցեք, իշխաններ, դռները ձեր, թող բացվեն հավիտենական դռները, եւ փառքի արքան թող ներս մտնի» (Սաղմ. 23:8-9): Նույն այս հարց ու պատասխանը նաև Սբ. Պատարագի արարողության ընթացքում կատարվող վերաբերումի մաս է կազմում:

Ի դեպ, այս ամենի մասին հիշատակություն կա նաև Սուրբ Գրիգոր Տաթևացու մեկնություններում` Սբ. Լուսավորչի հետ կապված: Ավանդության համաձայն՝ Վիրապում բանտարկված Սբ. Գրիգոր Լուսավորչին ամեն օր այցելում էր հրեշտակը: Մի օր նա բացակայում է: Հաջորդ օրը Սբ. Գրիգորը հարցնելով պատճառը, իմանում է, որ Համբարձման ժամանակ Հիսուս Քրիստոս անցել է հրեշտակների դասերի միջով: Լուսավորչին այցելող հրեշտակը չորրորդ դասից էր եւ Համբարձման չորրորդ օրը հրեշտակների այդ դասն ամեն տարի տոնում էր Քրիստոսի Համբարձվելը երկինք:

Հայ Առաքելական Եկեղեցու մեծ աստվածաբան Գրիգոր Տաթեւացու մեկնության համաձայն, բացի հրեշտակաց ամենաստորին դասից, որոնք էլ հենց ծառայում էին Քրիստոսին Նրա երկրավոր կյանքում, հրեշտակների մյուս դասերը չգիտեին Տիրոջ փրկարար տնօրինության մասին մինչեւ Համբարձումը:

Ծաղկազարդը հայ կրոնական գրականության մէջ երբեմն հիշատակվում է որպես Արմավենեաց կիրակի, որը կապված է Հիսուսին արմավենու ճյուղերով դիմավորելու փաստի հետ: Եկեղեցուց բերված օրհնված ճյուղերով մարդիկ հարվածում են միմյանց` հավատալով, որ այդ ճյուղերը առողջություն ու հաջողություն են բերում:
Հնում ձիթենին համարվել է իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան: Հին հույները ձիթենու և դափնու պսակներով են պատվել օլիմպիական խաղերում հաղթած ըմբիշներին: Ձիթենու և արմավենու ճյուղեր ընծայումը Քրիստոսին, որը մեռյալ Ղազարոսին հարություն տվեց, ըստ Եկեղեցու հայրերի, խորհրդանշում էր մահվան հանդեպ հաղթանակը:
Հայերը այդ ճյուղերը դնում էին ամբարներում`հացի առատության, գոմերում` անասուններին չար աչքից հեռու պահելու նպատակով: Դնում էին նաև տան պատուհանի մոտ`կայծակից զերծ մնալու համար: Ճյուղերը օգտագործվել են նաև բուժական նպատակներով` տենդի և հազի դեպքում:

Երկրորդ  Ծաղկազարդի օրը նույնությամբ կրկնվում են Ծաղկազարդի ընթերցված շարականները: Ծաղկազարդին նվիրված շարականներն աչքի են ընկնում Հիսուսի` Երուսաղեմ մուտքն արտահայտող բերկրալից և ցնծագին բնույթով:

Ծաղկազարդին նվիրված շարականներ

Ցանկության դեպքում կարող եք լսել «Ուրախ լեր յոյժ», «Այսօր մտանէ», «Ուրախ լեր եկեղեցի սուրբ», «Անսկիզբն բանն հօր» շարականները:

Լուսանկարում`  Հաղպատի ավետարան, «Մուտք Երուսաղեմ»

 

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Ծիսական տոնացույց с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «Երկրորդ Ծաղկազարդ (Արմաւենեաց կիրակի)»

  1. Уведомление: Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s