Սահմանադրություն հանուն Սահմանադրության

13177519_1235505896460415_2738810158854068680_n

Հուլիսի 5-ին ծնվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը…

«Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»:

Մի տեսնես էս տողերը, որ սիրուն-սիրուն գրել են, ինչի՞ կամ ո՞ ւմ համար են գրվել: Գրվել են, որ ի՞նչ անեն կամ լինեն: Տեսնես Հայաստանում կա՞  մեկը, ով հավատում է սրան: Խոսքս, բնականաբար, ձև անողների մասին չէ, ովքեր մտածում են մի բան, բայց ասում են բոլորովին այլ բան, որովհետև էդպես հարմար է. իրենք խնդիրներ չեն ունենա…Ու էդ մարդիկ չեն էլ նկատում, որ կամաց-կամաց դառնում են խամաճիկներ` չգիտեն իրենք ինչ են ուզում, ինչը չեն ուզում: Պե՛տք է, կասեն կամ կանեն: Պետք չէ, ո՛չ կասեն, ո՛չ էլ կանեն: Ինչ գործ ունեն ավելորդ գլխացավանքի մեջ ընկնեն…

Հիմա նստել ու  ուզում եմ հասկանալ, թե ինձ` Հայաստանի Հանրապետության քաղաքացուս, ինչի՞ն է պետք մի բան, որը դեկլարատիվ է, հը՞ն…

Միշտ զարմացել եմ, թե մարդիկ շարունակ ինչու են նստած լուրջ-լուրջ գրում, ջնջում, խմբագրում, նորից գրում, քննարկում, լրամշակում: Մի հարցնող լինի` ո՞ւմ համար եք անում: Ախր, որ ի՞նչ եք անում: Չէ՞ որ կյանքն այլ բան է ասում, այլ բան է խոսում: Կյանքն իր հունով է գնում ու թքած ունի, դուք գրում եք, թե՞ ջնջում:

Սա նման է պոլիկլինիկա գնալուն, երբ բժիշկներն առանց գլուխները բարձրացնելու ու քո հալը հարցնելու, գրում են ու գրում…

Նման պահերին ինձ հազիվ եմ զսպում, որ չասեմ.

-Ա՛յ մարդ, ա՛յ քո հոգուն մատաղ, թո՛ղ էդ գրելը, գլուխդ վեր բարձրացրու, նայիր քո դիմաց նստած մարդուն: Եթե անգամ չես կարող օգնել, գոնե ժպտա՛, այ խիղճդ կտրած: Միայն թե էդպես լուրջ ու կենտրոնացած մի՛ գրիր, հեր օրհնած..

Հիմա էլ էս մեր Սահմադրությունը: Ներողություն, բայց սրա ինչն է իմը, մերը…

Պարոնայք և տիկնայք, իսկ ձեզ ինչո՞ւ է թվում, որ ես, մենք կեղծի ու արհեստականի, անուժի ու անկյանքի կողմակիցներ ենք: Ի՞նչ է` շա՞տ ենք նման հիվանդի…

Էս ազիզ օրով ուզում եմ ասել.

-Ա՛յ պետություն, թող էդ գրելն ու խոսելը, գլուխդ վեր բարձրացրու, նայիր քո դիմաց կանգնած մարդու աչքերին: Եթե չես օգնելու, ա՛յ անխիղճ, գոնե մի՛ դժվարացրու առանց էն էլ բարդ ու դժվար մեր կյանքը,…

Ես չեմ ուզում ունենալ Սահմանադրություն, որի հոդվածները կարդալուց ես տխուր, շա՜տ տխուր կժպտամ, չէ՛, ի՞նչ եմ ասում` լացս կգա:  Ի սեր Աստծո, չեմ ուզում…

«Կյանքին մատերի վրա չես խաղացնի: Չես խաբի ծառին, այն ձգվում է այնտեղ, որտեղ որ ուղղորդում են: Մնացածը՝  բառերի քամի է: Եվ, եթե ինձ թվում է, որ ես այս սերունդին զոհաբերում եմ ի բարօրություն հաջորդների, ես պարզապես զոհաբերում եմ մարդկանց: Ոչ թե սրանց, ոչ թե նրանց, այլ բոլորին միանգամից: Բոլորին ես դատապարտում եմ դժբախտության: Մնացածը՝ բառերի քամի է: Եվ, եթե ես կռվում եմ հանուն խաղաղության, ես պատերազմն եմ ամրապնդում: Պատերազմի օգնությամբ խաղաղություն չի հաստատվի: Ես խաղաղություն կարող եմ հաստատել միայն խաղաղության շնորհիվ: Ես գիտեմ մի ազատություն. սեփական հոգին մարզելու ազատություն: Դու պտտվում ես բառի շուրջբոլորը: Ծառայիր կյանքին, և ամեն ինչ կկարգավորվի: Ծառայել կարգին՝  նշանակում է անկենդանություն տարածել: Կարգ հանուն կարգի՝  կյանքի խեղում է:… Կարգը հանուն կարգի ներքինի է դարձնում մարդուն, խլում է մարդուց ամենակարևոր բանը` աշխարհն ու ինքն իրեն վերափոխելու պարգևը: Կարգը ծնունդ է առնում կյանքից, բայց այն կյանք չի ստեղծում»:

Անտուան Էքզյուպերի ջան, միայն իմանաս` քեզ ո՜նց եմ սիրում…

Նունե Մովսիսյան

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «Սահմանադրություն հանուն Սահմանադրության»

  1. Уведомление: Հուլիս-օգոստոսը` շաբաթ-կիրակի 2016 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s