Աստված իրականացնում է ձեր բոլոր երազանքները: Այն ամենը, ինչ դու ստանում ես՝ քո սեփական ցանկություններն են: Չարժե որևէ մեկին որևէ բանի մեջ մեղադրել. դու ստացել ես այն, ինչ որ ուզել ես:
Եվ հիշե՛ք՝ աշխարհում ամենավտագավոր բաներից մեկը հետևյալն է. ինչ կամենում ես, այն էլ ստանում ես:
Մտածե՛ք՝ նախքան ինչ-որ բան ուզելը: Ամենայն հավանականությամբ, ձեր ցանկությունը կիրականանա, իսկ դուք կտառապեք:
Ահա, թե ինչ է պատահում հարուստ մեկի հետ: Նա աղքատ է, ու հարստություն է ուզում, այն իրականություն է դառնում: Հիմա էլ նա դժբախտ է, բողոքում է, լաց է լինում ու ասում. «Իմ ամբողջ կյանքն անցավ անիմաստ բաներ կուտակելու վրա: Ես դժբախտ եմ»: Բայց դա ի՛ր ցանկությունն էր:
Եթե ձեր ուզածը գիտելիք է, դա էլ իրականություն կդառնա. ձեր գլուխը կվերածվի բազմաթիվ գրվածքներով լեցուն մի մեծ գրադարանի: Իսկ, հետո դուք լաց կլինեք, կդժգոհեք ու կաղմկեք. «Միայն բառեր, ամենը բառեր ու բառեր, ոչ ու փուչ բառեր: Եվ ես սրա վրա ծախսեցի իմ ամբողջ կյանքը»:
Թող ձեր երազանքները լինեն գիտակցված, չէ՞ որ բոլոր երազանքները վաղ, թե ուշ կատարվում են: Երբեմն երազանքները կատարվում են ոչ միանգամից, դրանց կատարման հերթը ձգվում է բավականաչափ երկար, դե՛, որովհետև հո միայն դո՞ւք չեք: Այնպես որ, շատ հաճախ կարիք է լինում սպասել:
Երբեմն էլ երազանքները իրականանում են միայն հաջորդ կյանքում, բայց, մեկ է, ցանկացած երազանք, ի վերջո, կատարվում է: Սա շատ վտանգավոր օրենք է:
Այնպես որ, նախքան ինչ-որ բան կամենալը, մտածե՛ք:
Նախքան ինչ-որ բան խնդրելը, մտածե՛ք:
Եվ հիշե՛ք՝ ցանկացած երազանք անպայման իրականանում է, բայց արդյո՞ք դրա դիմաց դուք ստիպված չեք լինի չափից ավել թանկ վճարել:
Աղբյուր՝ Ошо
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև «Օշո» կայքէջին
Ինչ պատվիրել ես, այն էլ ստանում ես
Նյարդայնացած մի կին տրոլեյբուսի մեջ մտածում էր. «Ուղևորները ստոր են ու կոպիտ: Ամուսինս հարբած անասուն է, երեխաներս՝ ծույլիկներ ու խուլիգաններ: Իսկ ես աղքատ ու թշվառ…»:
Ետևում կանգնած նրա պահապան-հրեշտակը նոթատետրում մեկ առ մեկ գրի էր առնում. «1. Ուղևորները՝ ստոր ու կոպիտ: 2. Ամուսինը՝ հարբած անասուն»: Այսպես շարունակ…
Այնուհետև հրեշտակը գրածը վերընթերցեց ու մտածեց. «Տեսնես նրա ինչի՞ն է պետք այս ամենը: Բայց, եթե պատվիրել է, պետք է կատարել»:
Աղբյուր՝ Фитнес для мозга
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Уведомление: Հոգեբանություն | Անուշ Աթայան
Уведомление: Օշո «Իսկ դու գիտե՞ս՝ ի՞նչ ես ուզում» | Անուշ Աթայան
Уведомление: Խրատներ – Անուշ Աթայան
Уведомление: Հայոց լեզու. 04.04.18. Բայ – Սվետլանա Մելքումյան
Уведомление: Հայոց լեզու․ Բայ – Մերի Թոռունյան
Уведомление: Հարակատար դերբայ — Գոհար Արղության
Уведомление: Հարակատար դերաբայ․․․ — Անի Արղության
Уведомление: Հոկտեմբեր ամսվա առաջադրանքներ. 8-րդ դասարան | Հռիփսիմե Գալստյանի բլոգ
Уведомление: Դասարանային աշխատանք 24.10.2018 — Ագապե Եիսսաղոլի
Уведомление: Հայոց լեզվի դասարանական աշխատանք 24/10/2018 – Էլեն Մկրտչյանի բլոգ
Уведомление: Քերականական նյութեր 7 — Իննա Ստեփանյան
Уведомление: Քերականական նյութեր – Դավիթ Իսպիրյան