
Ժամանակ առ ժամանակ մեզ հանդիպում են քնքուշ մարդիկ:
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Հետգրություն կամ` թող առաջինը քար նետի նա, ով
Քարկոծե՛ք, չքարկոծե՛ք` մեկ ա ասելո՛ւ եմ: Հայերիս բոլոր դժբախտությունների թիվ մեկ պատճառը եղել և, ցավոք, շարունակում է մնալ անսերությունն ինքներս մեր, միմյանց, սեփական պետության, հարևան երկրների հանդեպ: Եթե անգամ մեր ներսում մի փշուր սեր էլ կա, ապա այն, որպես կանոն, հիվանդագին է: Հիվանդագին սեր զավակի, կնոջ, հարստության, հայրենիքի հանդեպ…
Ազգիս խելոք ու գիտուն մարդիկ, որ պարբերաբար հանդես եք գալիս ինչ-ինչ կոչերով, հայտարարություններով ու եսիմ ինչերով, գոնե հասկանո՞ւմ եք, որ ձեզ վաղո՜ւց բանի տեղ դնող չկա:
Որ հասկանայիք, կլռեիք…
Հայաստանից դուրս ապրող հայրենակիցներ, որ հեռվից կանգնած խոսում եք, գոնե պատկերացնո՞ւմ եք, որ բոլորիս համար սա ողբերգություն է ու, որ մենք շունչներս պահած սպասում ենք, թե էս ամենը ինչ հանգուցալուծում է ունենալու:
Ազգիս գողական-դուխով, իշխանամետ-չիշխանամետ տղերք, որ քարեր եք շպրտում իրար վրա, գոնե հասկանո՞ւմ եք, որ մարդ եք, ավելին` ազգակիցներ եք:
Որ հասկանայիք, չէիք անի…
Իշխանությանը հայհոյողներ (ու ընենց չի, որ իշխանությունն իմ աչքի լուսն ա) ու «Սասնա ծռերին» մեծարողներ, գոնե հասկանո՞ւմ եք, որ չափազանց վտանգավոր սահմանագծում ենք հայտնվել:
Լավ կլիներ` հասկանայինք ու, քանի դեռ ուշ չէ, ուշքի գայինք…
Խնդրանք` գիտեմ, որ անհնարինության աստիճան դժվար է, բայց…մի՛ կերեք իրար:
Մի՛ մոռացեք` դուք մարդակերներ չեք ու ոչ էլ` մարդագայլեր:
Հետգրության հետգրություն
Հա՛, ես խորին համակրանք ունեմ ապարանցի Պավլիկի հանդեպ և՛ որպես համերկրացու, և՛ որպես հայի ազնիվ տեսակի: Հա՛, ես գիտակցում եմ էդ մարդու արածի խելահեղությունը, բայց… ինքը իմ հերոսը չի:
Զենքով հարցեր լուծող մարդը չի կարող ինձ համար հերոս լինել: Իր ու իր ընկերների արարքը ես չեմ ընկալում որպես հերոսություն: Նրանց արածն ավելի շուտ հուսահատություն ճիչ է, որից մարդ փշաքաղվում է…
Վե՛րջ, այ հիմա կարող եք քարկոծել: Չէ՛, սպասե՛ք, մի բան էլ ասեմ` նոր քար շպրտեք:
Եթե ուզենաք (ո՜ր ուզենաք) մի՛ վարանեք` ինձ կարոտեք:
Շուտ եմ ասել՝ լավ մնացեք:
Միշտ Ձեր` Նունե
Կեցցես։ պաչիկներ քեզ։
НравитсяНравится
Ջան․․․
НравитсяНравится
Уведомление: Հուլիս-օգոստոսը` շաբաթ-կիրակի 2016 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Քնքշության պակաս | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: «Հայկական կակաչը» ամփոփում է տարին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Դառնացած ժողովուրդ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)