Բարևներ Մոսկվայից

0_a107a_b9e8dcda_orig

Հայացք Մոսկվային

Սա Մոսկվա իմ հինգերորդ այցելությունն է։ Չէի ասի, որ ես այս քաղաքը հավանում եմ։ Այն ինձ սիրելի է այնքանով, որ այստեղ են ապրում ինձ հարազատ մարդիկ:

Մոսկվան Եվրոպայի խոշորագույն քաղաքներից է, ունի 12 միլիոն բնակիչ, երեք օդանավակայան, մետրոյի՝  200-ի հասնող կայարաններ։

Մոսկվան, առաջին հերթին,  ինձ պատկերանում է սպիտակ և գույնզգույն բազմահարկ շենքերով, կիլոմետրերով ձգվող հիպերմարկետներով, Mcdonalds ինքնասպասարկման ցանցերով (ականջներդ կանչի Շամիրամ և Մերի ջաներ), կանաչ տարածքներով, մաքուր փողոցներով, ինչպես նաև՝  կիսատ-պռատ իր արևով, ցերեկները՝  սփրթնած, գիշերները՝ չաստղազարդ երկնքով, հորդառատ անձրևներով․․․

Մոսկվան ինքնին խելահեղ ռիթմ է՝ երբեմնի հսկա կայսրության շքեղ խորհրդանիշն ու սովետիզմի հուշարձան-հիշեցումը։ Դա դրոշմված է տեղաբնակների սառը դեմքերին, դաջվել-մնացել է փողոցների ու մետրոյի ցուցանակներում։

Բարև, սիրելիներս։ Ձեզ գրում եմ Մոսկվայից

Տառատեսակի հետ կապված խնդիրները լուծված են, և ես կարող եմ ձեզ միանալ, թեև ճշմարտության առաջ չմեղանչելու համար ասեմ, որ մի վայրկյան անգամ ձեզանից հեռու չեմ եղել։

Քաղաքն այս ինձ հետաքրքիր է նախ և առաջ այլազգիներին ներառելու մշակույթով։

Մոսկվան բազմազգ մեգապոլիս է, այստեղ կարելի է հանդիպել աշխարհի ամենատարբեր ազգերի ներկայացուցիչների։ Իր լրումն սլավոնական արտաքինով մարդկանց, միջինասիացիների և կովկասցիների,  այս անգամ փողոցներում հանդիպում են նաև Պակիստանից, Աֆղանստանից, Սիրիայից եկածների։ Նրանց կարելի է տարբերակել հագուկապից, շրջապատի նկատմամբ ունեցած թափթփված վերաբերմունքից։

Հետաքրքիր տեղաշարժ է նկատվում նաև աշխատաշուկայում։ Կովկասցիները, կարծես թե, աստիճանաբար դուրս են մղվում՝ տեղը զիջելով միջինասիացիներին։ Նրանք, ի տարբերություն հայերի և ադրբեջանցիների (վրացիները մեծամասնություն չեն կազմում), ավելի էժան աշխատուժ են, աշխատանքի հետ կապված բարդույթներ էլ չունեն. պատրաստ են կատարել ցանկացած աշխատանք, աշխատել ցանկացած ազգության պատվիրատուի հետ։ Հայերը ստիպված են հիմա կամ թողնել Մոսկվան՝  տեղափոխվելով ՌԴ-ի այլ քաղաքներ, կամ վերադառնալ Հայաստան։

Այսօր Մոսկվայում հայերին գնահատում են ոչ այնքան որպես բանվորական աշխատուժ, որքան ստեղծական ներուժ ունեցող, ոչ ստանդարտ լուծումներ պահանջող աշխատանք իրականացնողներ։

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «Բարևներ Մոսկվայից»

  1. Уведомление: Հանկարծ ուրիշները չիմանան… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s