Պահմտոցի խաղացող շատրվաններ

7

Մոսկվան, իրոք, գեղեցիկ քաղաք է:

Հավանում եմ հատկապես Արբատը:

Մոսկվայում ամենուրեք կարելի է հանդիպել հետաքրքիր կառույցների, շատրվանների, արձանախմբերի, ճարտարապետական ինքնատիպ լուծումներ ունեցող շենքերի: Այստեղ համադրված են անցյալն ու ներկան, փողոցներում կարելի է հանդիպել խստադեմ բայքերների և անվագլորներով երթևեկող չարաճճի տատիկ-պապիկների…

Մոսկվայում մի բան կար, որը հնարավոր չէր չնկատել ու չգնահատել: Ամեն ինչ մինչև վերջ մտածված է այնպես, որ հարմար լինի շարքային քաղաքացուն, զբոսաշրջիկին: Մոսկվա գետի ափերին տեղադրված են հատուկ հարմարանքներ, որպեսզի մարդը հանգստանալիս կարողանա նաև հենվել: Իսկ շքեղ կառույցները, ի տարբերություն մերինի, բաց են բոլորի առաջ: Կարելի է միաժամանակ և՛ զբոսնել, և՛ հանգստանալ, և՛ կերակրվել, և՛ մարզվել, և՛ գնումներ կատարել:

Մի բան կար Մոսկվայում, որ ուզեցա, շա՜տ ուզեցա, որ լինի մեր կրթահամալիրում (տեսա նաև տեղանքը` Մայր դպրոցի մուտքի երկու կողմերում): Խոսքը աշխարհահռչակ բրենդային խանութների Օutlet Village կոչվող տարածքում գործող շատրվանների մասին է: Ի տարբերություն տեսածս մյուս շատրվանների, սրանք նախատեսված են մանուկների համար: Դա յուրօրինակ ջրախաղահրապարակ է: Պատկերացրեք շատրվաններ, որոնք պահմտոցի են խաղում մանուկների հետ: Ջրի շիթերի բարձրությունը չէր անցնում խաղացող երեխաների հասակից, դա հնարավորություն էր տալիս բռնել ու բաց թողնել ջրի շիթերը, խաղալ, վազվզել բարձրացող ու իջնող ջրերի հետ: Տեսնելու բան էր…

 

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «Պահմտոցի խաղացող շատրվաններ»

  1. Уведомление: Հանկարծ ուրիշները չիմանան… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s