Մայր Թերեզա «Աստված խոսում է սրտի լռության մեջ»

Մայր Թերեզա

Եվ դուք, ի վերջո, կհամոզվեք, որ այս ամենը եղել է Աստծո և ձեր միջև և երբեք չի եղել ձեր և մարդկանց միջև:

  • Աստծո բարության կենդանի դրսևորումը եղիր, թող մարդիկ բարություն գտնեն քո դեմքին, քո աչքերում, քո ժպիտի մեջ:
  • Ամեն անգամ ինչ-որ մեկին ժպտալը սիրո դրսևորում է. նվեր է այդ մարդուն, գեղեցիկ մի բան:
  • Մեր աղոթքները պետք է լինեն մեր սրտի կրակից, բառերը` այդ կրակով այրված սիրուց:
  • Մենք չենք կարող կանգնել Աստծո առջև, եթե չապրենք ներքին և արտաքին լռություն:
  • Աստված խոսում է սրտի լռության մեջ: Եթե կանգնես Աստծո առջև` լռության և  աղոթքի մեջ, Նա կխոսի քեզ հետ:
  • Երբ հասկանաս, որ ոչինչ ես, դատարկ մի անոթ, Աստված քեզ կլցնի Իրենով:
  • Լռությունը թույլ է տալիս, որ ամեն բան տեսնենք այլ կերպ:
  • Մեզ լռություն է պետք, որ կարողանանք հպվել մարդկանց սրտերին:
  • Լռության մեջ մենք հասկանում ենք, որ կարևորը ոչ թե մեր խոսքն է, այլ Աստծո:
  • Աստծուն անհնար է գտնել աղմուկի և ունայնության մեջ: Նայիր բնությանը` ծառերը, ծաղիկները աճում են լռության մեջ: Արևը, Լուսինը, աստղերը շարժվում են լռության մեջ:
  • Կարևորը այն չէ, թե մենք ինչ կարող ենք ասել Աստծուն, այլ այն, թե Նա ինչ է ասում մեզ մարդկանց միջոցով:
  • Լռության մեջ մենք պարգև ունենք` Նրան լսել:
  • Աչքերի, ականջների, շուրթերի, սրտի և մտքի լռության մեջ Աստվածն է խոսում:
  • Սրտի լռությունը քեզ պետք է, որ լսես Աստծո ձայնն ամենուրեք, անգամ փակ դռների առջև և երգող թռչունների ձայնի մեջ:

Աղբյուրը`  med-practic.com

Կարող եք ծանոթանալ նաև՝  Մայր Թերեզա «Ձգվեք դեպի մարդիկ»

Մայր Թերեզա «Ամեն անգամ»

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Ծիսական տոնացույց с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

3 отзыва на “Մայր Թերեզա «Աստված խոսում է սրտի լռության մեջ»

  1. Уведомление: Մայր Թերեզայի Նոբելյան ճառը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Օգտվեք ժպիտի ուժից | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Մայր Թերեզա «Մի վախեցեք սիրել» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s