Վիլյամ Սարոյան «Քո կյանքի ժամերը»

Սարոյան

Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ այդ քաղցր ժամերին ո՛չ քեզ, ո՛չ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը: Ամենուրեք փնտրիր բարի՛ն ու հենց հայտնաբերես, հանի՛ր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից:
Աչքի լույսի պես պահի՛ր, փայփայի՛ր մարդկայնության ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև այն անցավոր է:
Ամեն ինչի մեջ գտի՛ր լուսավորը, գտի՛ր այն, ինչ չի կարող արատավորվել: Եթե մեկնումեկի սրտում առաքինությունը պահ է մտել ահով ու կսկիծով` արար աշխարհի ծաղր ու ծանակից մազապուրծ եղած, քաջալերի՛ր նրան:
Մի՛ խաբվիր արտաքին տպավորությամբ, որովհետև դա վայել չէ պայծառատես աչք ու բարի սիրտ ունեցողին: Ոչ մեկին մի՛ ենթարկվիր, բայց և ոչ մեկին էլ քեզ մի՛ ենթարկիր: Հիշի՛ր, որ ամեն մարդ քո նմանակն է: Ամեն մեկի մեղքը նաև քո մեղքն է, և բոլոր անմեղներն իրենց անմեղությունը կիսում են քեզ հետ:
Արհամարի՛ր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ չար ու անազնիվ մարդկանց. հասկացի՛ր սա: Մի՛ ամաչիր բարի ու քնքուշ լինել…
Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը:

Թարգմանությունը՝  Զ. Բոյաջյանի

Կարող եք ծանոթանալ նաև՝  «Վիլյամ Սարոյան» կայքէջին

Վիլյամ Սարոյան «Իմ սիրտը լեռներում է», երաժշտությունը`  Առնո Բաբաջանյանի

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

17 Responses to Վիլյամ Սարոյան «Քո կյանքի ժամերը»

  1. Аватар Նունե Մովսիսյան Մեդիամանկավարժական բլոգ:
  2. Уведомление: Մեդիափաթեթներ | Մեդիամանկավարժական բլոգ

  3. Уведомление: Մեդիափաթեթներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Ուսումնական նախագծերը 5-6-րդ դասարաններում | Մարգարիտ Հարությունյան

  5. Уведомление: Սեպտեմբեր ամսվա անելիքներ — Դասավանդողի մեդիադարակ

  6. Уведомление: Հոգի հանուն թիթեռների, կղյանքիս ժամերը թիթեռներին — Աստղ Estrella Կիրակոսյան

  7. Уведомление: Հոգի հանուն թիթեռների, իմ կյանքիս ժամերը թիթեռներին — Աստղ Estrella Կիրակոսյան

  8. Уведомление: Հոգի հանուն թիթեռների, իմ կյանքի ժամերը թիթեռներին — Աստղ Estrella Կիրակոսյան

  9. Уведомление: Ուսումնական սեպտեմբեր. 9-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ

  10. Уведомление: Գրականանություն ՍԵՊՏԵՄԲԵՐ | ԴԱՆԻԵԼ ԲԼԵՅԱՆ

  11. Уведомление: Գրականություն ՍԵՊՏԵՄԲԵՐ | ԴԱՆԻԵԼ ԲԼԵՅԱՆ

  12. Уведомление: Ուսումնական սեպտեմբեր. 11-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ

  13. Уведомление: Առցանց միջավայրում նախագծային գործունեության ստուգատեսի փաթեթ — Սեբաստացիական մեդիադարակ

  14. Уведомление: 10-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ

  15. Уведомление: Կարդում ենք Վիլյամ Սարոյան — Սեբաստացիական մեդիադարակ

  16. Уведомление: Կարդում ենք Վիլյամ Սարոյան. ամփոփում (լրացվում է) — Սեբաստացիական մեդիադարակ

  17. Уведомление: Վիլյամ Սարոյան «Քո կյանքի ժամերը — Ադրիանա Յայլոյան

Ответить на Մեդիամանկավարժական բլոգ Отменить ответ