Բայրոն Քեյտի «Սիրեք այն, ինչ կա»

14184313_1300953793249205_7529311204700859578_n

Իմ փորձը ցույց է տալիս` ուսուցիչները, որոնց կարիքն առավել շատ մենք ունենք, այն մարդիկ են, որոնց հետ մենք ապրում ենք հիմա: Մեր ամուսինը, ծնողները և երեխաները լավագույն դաստիարակներն են, որոնց մասին մենք միայն կարող էինք հույս ունենալ: Կրկին և կրկին նրանք մեզ ցույց կտան ճշմարտությունը, որը մենք չենք ուզում տեսել, և ցույց կտան այնքան ժամանակ, քանի դեռ մենք այն չենք տեսել…

Մարդիկ հաճախ հարցնում են ինձ` արդյո՞ք մինչև 1986 թ. ես որևէ կրոնի դավանել եմ: Եվ ես պատասխանում եմ. «Այո: Իմ կրոնը հետևյալն էր` իմ երեխաները պիտի հավաքեին իրենց գուլպաները»: Սա էր իմ կրոնը, և ես լիովին հավատարիմ էի դրան, թեև այն երբեք չէր աշխատել: Հետո մի օր, երբ Աշխատանքն արդեն ապրում էր իր մեջ, ես հասկացա, որ այն պարզապես չի համապատասխանում իրականությանը: Իսկ իրականությունն այն էր, որ իմ երեխաները, օրեր շարունակ, իրենց գուլպաները թողնում էին հատակին` ուշադրություն չդարձնելով տարիների իմ խնդրանքներին, բծախնդրությանն ու պատժին:

Ես հասկացա, որ այդ ես պետք է հավաքեմ գուլպաները, եթե ուզում եմ, որ դրանք հավաքված լինեն: Իմ երեխաները միանգամայն ուրախ էին, եթե անգամ հատակին թափթփված գուլպաներ էին լինում: Այդ դեպքում` ո՞րն է խնդիրը: Խնդիրն իմ մեջ էր: Իմ կյանքը բարդացնում էին ոչ թե հատակին հայտնված գուլպաները, այլ շպրտված գուլպաների մասին իմ մտքերը: Որտե՞ղ փնտրել լուծումը: Էլի իմ ներսում: Ես հասկացա, որ ես պիտի լինեմ կամ ճիշտ, կամ` ազատ: Առանց երեխաների մասին հիշելու` ինձնից ընդամենը մի քանի վայրկյան պահանջվեց գուլպաները հավաքելու համար: Եվ տեղի ունեցավ զարմանալի մի բան: Ես հասկացա, որ ինձ դուր է գալիս նրանց գուլպաները հավաքելը: Ես դա արեցի ինձ համար, ոչ թե նրանց: Դա արդեն այն ձանձրալի տնային աշխատանքը չէր. գուլպաներ հավաքելը և հատակը մաքուր տեսնելը վերածվել էր հաճույքի:

Վերջ ի վերջո, նրանք նկատեցին, որ այդ ամենը ինձ հաճույք է պատաճառում, և սկսեցին իրենք ևս հատակից բարձրացնել իրենց գուլպաները` առանց իմ հիշեցման:

Մեր ծնողները, մեր երեխաները, մեր ամուսինները և մեր ընկերները շարունակ կսեղմեն մեր բոլոր կոճակները, քանի դեռ մենք չենք գիտակցել` հատկապես ինչն է, որ մենք չենք ուզում իմանալ մեր մասին:

Նրանք ամեն անգամ մեզ կուղղորդեն դեպի մեր ազատություն…

Աղբյուրը`  Байрон Кейти «Любить то, что есть»

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

8 отзывов на “Բայրոն Քեյտի «Սիրեք այն, ինչ կա»

  1. Уведомление: Բայրոն Քեյտի «Սիրեք այն, ինչ կա» – Անուշ Աթայան

  2. Уведомление: Այն ոչինչ է, և այն`ամեն ինչ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ

  4. Уведомление: Սիրեք այն, ինչ կա. Գրականություն – Անահիտ Հովհաննիսյան

  5. Уведомление: Ժամանակակից հոգևոր նյութերի ընթերցում. Գրականություն – Անահիտ Հովհաննիսյան

  6. Уведомление: Իսկ դուք համոզվա՞ծ եք | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  7. Уведомление: Բայրոն Քեյտի «Իսկ դուք համոզվա՞ծ եք» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  8. Уведомление: Բայրոն Քեյտի «Սիրեք այն, ինչ կա» – Վերևներում…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s