Ագլայա Դատեշիձե «Այն միակը»

14716173_916619668471519_8718346537548584861_n

Դու ապրում ես անհանգիստ և քեզ թվում է, որ քո կյանքում ինչ-որ մեկը պակասում է:

Դու ուզում ես գտնել մեկին, որպեսզի սիրես և երջանիկ լինես: Սակայն, ըստ էության, միակ մարդը, ով քեզ պակասում է` դու ես: Եթե անգամ դու գտնես այն մեկին, այնուամենայնիվ, ինչ-որ բան առաջվա նման քեզ չի բավականացնելու: Քե՛զ:

Դու միշտ այս կամ այն բանի պակասությունն ու կարիքն կունենաս` հագուստ, ավտոմեքենա, այլ պարագաներ: Իրականում դու ձգտում ես ոչ թե այդ իրերին, այլ դրանց բերած ապահովությանը: Դրանք ունենալուց հետո էլ քեզ չի բավականացնելու այն մեկը, ով դա ձեռք է բերել: Քե՛զ:

Դու երազում ես պատկանել հասարակությանը` ունենալ լավ շրջապատ, դպրոց կամ ընտանիք, բայց, եթե դու մտածում ես, որ այդ ամենը քեզ կնվիրի քեզ, ապա սխալվում ես: Եթե դու քեզ չես գտել, ապա հասարակության մեջ քեզ չի բավականացնելու մի մարդ: Եվ դա կլինես դու:

Իրականում միակ մարդը, ում կարիքը դու ունես` դու ես:

Մարդը, ով կարող է լուծել քո բոլոր խնդիրները` դու ես:

Մարդը, ով ի վիճակի է լուծումներ գտնել, մխիթարել, ուրախացնել և հետաքրքրություն հաղորդել քո կյանքին` նույնպես դու ես:

Մարդը, ով կարող է սիրել և լցվել այդ զգացմունքով` դու ես: Սա չի նշանակում, որ դու կմնաս մենակ`  որևէ մեկի կարիքը չունենալով: Սա նշանակում է, որ դու կդադարես կախված լինել արտաքին գործոններից, և քո կյանքը կսկսի պատկանել քեզ: Այդ ժամանակ դու կունենաս այն ամենը, ինչը դու այնպե՜ս ուզում էիր ունենալ, բայց չէիր կարողանում ստանալ:

Սեր կլինի, շրջապատ` նույնպես:

Կյանքը կտրուկ կփոխվի, հենց դու դադարես կյանքին առաջարկել, որ փոխի քեզ:

Կյանքը կտրուկ կփոխվի, երբ դու ինքնուրույն փոխես կյանքը, որովհետև միակ մարդը, ով կարող է քո կյանքին երջանկություն բերել` Դու ես:

Աղբյուրը`  Аглая Датешидзе

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Լուսանկարի հեղինակ` Էդգար Հարությունյան

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

12 отзывов на “Ագլայա Դատեշիձե «Այն միակը»

  1. Уведомление: Եթե ձեր բախտը բերի… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Դա միայն քո ուղին է | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Մտերմության մանիֆեստ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ

  5. Уведомление: Ագլայա Դատեշիձե «Սովորեցրու ինձ» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  6. Уведомление: Անհնար է ուրիշի փոխարեն շարժում անել | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  7. Уведомление: Ողջույն բոլորին, ովքեր ճգնաժամի մեջ են | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  8. Уведомление: Ամենամութ պահը լուսաբացից առաջ է | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  9. Уведомление: Ամենամութ պահը լուսաբացից առաջ է | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  10. Уведомление: Ժամանակից և ուշադրությունից բացի մենք ոչինչ չունենք | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  11. Уведомление: Լսիր ինքդ քեզ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  12. Уведомление: Ագլայա Դատեշիձե «Լսիր ինքդ քեզ» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s