Անտուան դը Սենտ Էքզյուպերի «Ռազմական օդաչու»

ekzuperi-1

XXVI

Հեշտ է հասարակության մեջ կարգուկանոն հաստատել՝ յուրաքանչյուր անդամի պարտադրելով որոշակի օրենքներ:

Հեշտ է դաստիարակել կույրի, ով առանց բողոքելու ենթարկվում է կովբոյական չգրված օրենքների կամ էլ ասենք՝ Ղուրանին: Շատ ավելի դժվար է ազատագրել մարդուն՝  նրան սովորեցնելով վերահսկել ինքն իրեն:

Ի՞նչ ասել է ազատագրել: Եթե ես անապատում ազատագրել եմ մի մարդու, ով ոչ մի տեղ չի փորձում գնալ, քանի՞  կոպեկ արժե այդ ազատագրումը: Ազատությունը գոյության իրավունք է ստանում միայն այն մեկի համար, ով ինչ-որ բանի ձգտում ունի: Մարդուն անապատում ազատագրել նշանակում է նրա մեջ ջուր խմելու պահանջ առաջացնել՝ ցույց տալով դեպի ջրհոր տանող ուղին: Միայն այդ դեպքում նրա գործողություններն իմաստ կստանան: Անիմաստ է քարն ազատագրել, եթե գոյություն չունի ծանրակշիռ արդարացնող փաստարկ: Ի՞նչ իմաստ ունի, մեկ է, ազատագրված քարը տեղից չի շարժվելու:
Իմ հոգևոր մշակույթը մարդկային փոխհարաբերություններում ձգտում է հասնել Մարդու պաշտամունքին, ով վեր է կանգնած սեփական ինքնության գիտակցումից և իր նկատմամբ ունեցած այլոց վերաբերմունքից: Ով մարդկանց հետ կապված է ոչ թե մրջնաբնի կույր հնազանդության օրենքներով, այլ սիրո ազատ դրսևորմամբ:

Անտեսանելի ուղին ու տեղանքի ծանրության ուժն են ազատագրում քարը: Անտեսանելի սիրո ուժն է ազատագրում մարդուն:

Իմ հոգևոր մշակույթը ձգտում է մարդու մեջ կերտել Սուրհանդակի՝  անհատականությունը կամ որպես ուղի կամ էլ որպես կամքի դրսևորում ընկալելով:

Ազատությունը գալիս է այնժամ, երբ գրավիչ է դառնում լրջությունը:

Ես գիտեմ՝  որտեղից է արարվում այդ հզոր դաշտը: Դարեր շարունակ իմ հոգևոր մշակույթը մարդկանց միջոցով տեսել է Աստծուն: Մարդը արարվել է Աստծո պատկերով ու նմանողությամբ: Եվ մարդու մեջ երկրպագել են Աստծուն: Մարդիկ Աստծո եղբայրներն են: Աստծո հետ այս կապը յուրաքանչյուր մարդու առանձնահատուկ արժանապատվություն է հաղորդում: Մարդու՝  Աստծո հանդեպ ունեցած հարաբերությունը հստակ սահմանագծված է ինչպես մարդու՝ ինքն իր, այնպես էլ այլ մարդկանց հետ ունեցած պարտավորություններում:

Իմ հոգևոր մշակույթը քրիստոնեական արժեքների արդյունք է: Որպեսզի հասկանանք եկեղեցու ճարտարապետությունը, նախ և առաջ պետք է գիտակցել՝ ինչպես է այն կառուցված:

Աստվածճանաչողությունը ծառայում է մարդկանց՝  միմյանց և Աստծուն հավասար լինելու գիտակցությանը: Հավասարության այս իմաստը եղել է ի սկզբանե: Հավասար կարող են լինել միշտ ինչ-որ բանում: Զինվորն ու հրամանատարը հավասար են ժողովրդի համար: Հավասարություն ասվածը դառնում է դատարկ հնչյուն, եթե չկա գոնե մի բան, որը հավասարություն կապահովի:

Ես հասկանում եմ՝ ինչու է հավասարությունը (որը Աստծո իրավունքն է) արտահայտվում առանձին, սահմանափակ թվով անհատների մեջ, որովհետև Աստված (կարող է պատահել) նրան է ընտրել որպես ճանապարհ: Ու, քանի որ խոսք գնաց նման մարդու և Աստծո հավասարության մասին, ինձ հասկանալի է նաև այն, որ մարդիկ ( ովքեր էլ որ լինեն նրանք) իրենց գործը կատարում են նույն պատասխանատվությամբ և ենթարկվում են նույն օրենքներին:

Իրենց մեջ արտացոլելով Աստծուն՝  նրանք հավասար են և իրենց իրավունքներով: Ծառայելով Աստծուն՝  նրանք հավասար են և իրենց պարտականություններով:

Ես հասկանում եմ՝ ինչու Աստծո հետ հավասարությունը չի հանգեցնում ոչ որևէ հակասության, ոչ էլ որևէ շփոթության: Դեմագոգիան սկիզբ է առնում  այն ժամանակ, երբ ընդհանուրի՝  որոշակի գործունեության բացակայության պայմաններում հավասարության սկզբունքը տեղի է տալիս ինքնության սկզբունքի առաջ: Նման դեպքերում զինվորը հրաժարվում է հարգանքի տուրք տալ հրամանատարին, որովհետև վերջինիս տված ողջույնը կնշանակեր հարգանք անհատին, ոչ թե Ժողովրդին:

Իմ հոգևոր մշակույթը հետևելով Աստծուն՝ ընդունում է մարդկանց հավասությունը Մարդու ներսում:

Ես հասկանում եմ՝ որտեղից կարող է սկիզբ առնել մեկը մյուսի նկատմամբ հարգանքը: Գիտնականը պետք է հարգի բեռնակիրին, որովհետև այդ բեռնակիրի հանդեպ ունեցած վերաբերմունքով պատվում է  Աստծոն: Այդ Սուրհանդակ-բեռնակիրը հավասար է գիտնականին: Ինչքան էլ մեկը արժանավոր լինի, իսկ մյուսը՝ միջականություն, ոչ մեկը բարոյական ոչ մի իրավունք չունի իր նման մեկ ուրիշի նկատմամբ  ստրկաբարո վերաբերմունք ցուցաբերել, քանի որ չի կարելի Սուրհանդակին նվաստացնել:

Բայց հարգանքը մարդու նկատմամբ չպիտի հանգեցնի քծնանքի, պիտի տեղի չտա միջակության առաջ, հիմարության և տգիտության առաջ, որովհետև մարդու մեջ նախ և առաջ պիտի հարգել արժանապատվությունը Աստծո Սուրհանդակի: Աստծո Սերը անկախ է մարդկանց նկատմամբ ունեցած վերաբերմունքից, որովհետև կախում չունի Սուրհանդակների անհատական որակներից:

Իմ հոգևոր մշակույթը հետևելով Աստծուն՝  մարդուն հարգում է անկախ նրա ունեցած անձնային որակների:

Ես հասկանում եմ՝ որտեղից է եղբայրությունը սկսվում մարդկանց միջև: Մարդիկ Աստծո եղբայրներն են: Եթե միասին ապրող մարդկանց մեջ չկա որևէ կապող բան, նրանք ընդամենը կողք կողքի ապրողներ կլինեն, ու կապված չեն լինի մեկը մյուսին: Հենց էնպես, պարզապես եղբայրներ չեն լինում: Իմ ընկերներն ու ես՝ եղբայրներ ենք 2/33 խմբում: Ֆրասիայում ապրող ֆրանսիացիները եղբայրներ են:

Իմ հոգևոր մշակույթը հետևելով Աստծուն՝ ընդունում է մարդկանց եղբայրությունը Մարդու մեջ:

Ես հասկանում եմ մերձավորի նկատմամբ սիրո նշանակությունը, որն ինձ սովորեցրել են: Սերը մերձավորի հանդեպ՝ Աստծուն մատուցած ծառայություն է անձի միջոցով: Դա տուրք է առ Աստված, անկախ անհատի՝  միջակություն լինելու փաստից: Այդ սերը չի նվաստացնում նրան, ում որ ուղղված է, այն չի կապում երախտագիտության շղթաներով, որովհետև դա, ըստ էության, հարգանքի տուրք է ոչ թե այս կամ այն անհատին, այլ հենց իրեն՝ Աստծոն: Ահա թե ինչու այդպիսի սերը երբեք չի կարող մարել միջակության, հիմարության կամ տգիտության առաջ: Բժշկի պարտականությունը սեփական կյանքը վտանգելով բուժելն է ժանտախտով հիվանդին, ով էլ որ նա լինի: Բժիշկը ծառայում է Աստծուն: Նրան չի նսեմացնում այն հանգամանքը, որ անքուն գիշեր է անցկացրել, որպեսզի հոգ տանի ոմն խարդախ ղեկավարի:

Իմ հոգևոր մշակույթը հետևելով Աստծուն՝  մերձավորի հանդեպ սերը Մարդու մեջ վերածում է պարգևի:

Ես հասկանում եմ անհատից պահանջվող Հնազանդության իմաստը խորությամբ: Հնազանդությունը չի նսեմացնում մարդուն: Այն բարձրացնում է մարդուն: Այն բացահայտում է Սուրհանդակի ինքնությունը:

Հնազանդության միջոցով իրականացվում է հարգանք առ Աստված ոչ միայն մերձավորի, այլև Սուրհանդակի՝ ինքն իր նկատմամբ: Նրա, ով գիտակցում է իր՝ Աստծո նախանշած ուղիով ընթանալու առաքելությունն ու Աստծո մունետիկ լինելու փաստը:

Հնազանդությունը ինքն իրեն մոռանալու՝ միաժամանակ ինքն իրեն բարձրացնելու ցուցում է: Հենց անհատը սկսում է սեփական կարևորությունը գերագնահատել, նրա ուղին անմիջապես դեմ է առնում պատի:

Իմ հոգևոր մշակույթը հետևելով Աստծուն՝  պատգամում է հարգանք ինքն իր նկատմամբ, այսինքն՝ հարգանք Մարդու նկատմամբ ինքն իր միջոցով:

Ես հասկանում եմ վերջապես, ինչու առ Աստված սերը մարդկանց պարտավորեցնում է մեկը մյուսի հանդեպ պատասխանատվություն ունենալ և նրանց՝ որպես բարի գործ կատարողների, Հույս ներշնչել: Չէ՞ որ յուրաքանչյուր մեկը Աստծո կողմից ուղարկված Սուրհանդակ է, և ամեն մեկին տրված է բոլորի փրկությունը: Եվ ոչ մեկն էլ իրավունք չունի հուսահատվելու, որովհետև յուրաքաչյուր մարդ, որպես մունետիկ, առավել կարևոր է, քան հենց ինքը՝ մարդը:

Հուսահատությունը հավասարազոր է ինքն իր ներսում Աստծուն մերժելուն: Հույսի պատգամը կարելի է փոխանցել հետևյալ կերպ. «Նշանակում է, դու քեզ վերագրում ես այդպիսի մեծ կարևորությո՞ւն: Որքան ինքնագոհություն կա քո հուսահատության մեջ»:

Իմ հոգևոր մշակույթը հետևելով Աստծուն՝ ասում է՝  յուրաքանչյուր մեկը պատասխանատու է բոլորի համար և բոլոր մարդիկ պատասխանատու են յուրաքանչուր մեկի համար: Անհատը պետք է ինքնազոհողության գնա ընդհանուրի փրկության համար, սակայն այս իրողությունը տարրական թվաբանության հետ կապ չունի:

Ամբողջ հարցը առ Մարդ հարգանքն է անհատի միջոցով: Այո, իմ հոգևոր մշակույթի վեհությունն այն է, որ հարյուր հանքագործներ կարող են վտանգել իրենց կյանքը՝ հանուն փորձանքի մեջ հայտնված իրենց ընկերոջ: Քանի որ նրանք փրկում են Մարդու:

Հաշվի առնելով այս ամենը՝ ես հասկանում եմ ինչ ասել է ազատություն: Դա ուժային տիրույթում սերմից աճող ծառի ազատությունն է: Այն գործադրած ջանքերի շնորհիվ Մարդու աճն է: Այն նման է հանդիպակաց փչող քամու: Միայն շնորհիվ այդ քամու է առագաստանավը բաց ծովում ազատ տեղաշարժվում:

Մարդը, ով դաստիարակվել է այս օրենքներով, ի վիճակի է տիրապետել ուժը զորավոր ծառի: Նա ունակ է իր արմատները տարածել՝ ընդրգելով ինչպիսի՜ տարածքներ: Եվ մարդկային ինչպիսի՜ արժեքավոր որակներ նա կարող է կլանել՝ արևի տակ ծաղկելու համար…

Աղբյուրը՝  Антуан де Сент Экзюпери, Военный летчик

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև  «Էքզյուպերի» կայքէջին

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

3 комментария на «Անտուան դը Սենտ Էքզյուպերի «Ռազմական օդաչու»»

  1. aramazdg:

    Շատ շատ շատ սիրելի գործ ա…

  2. Уведомление: Էքզյուպերի «Նամակ պատանդին» (հատված) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s