Բան չունեմ ասելո՞ւ

big_158411df9fc5beecd20f0c1621993f9612989521824.jpg

Բան չունեմ ասելու: Ի՞նչ ասեմ:

Ասե՞մ, որ տխրությունից և թախիծից ոչ միայն չեմ փախչում, այլև ընդունում եմ սիրով: Երբ տեսնում եմ, որ երկուսով մոտենում են ինձ, լա՜յն բացում եմ դռներն ու պատուհանները, հրավիրում եմ ներս, սուրճ հյուրասիրում ու հետները զրույցի բռնվում՝ ինչ է թե երկար մնան մոտս…

Բան չունեմ ասելու: Ի՞նչ ասեմ: Ասե՞մ, որ հոգեկան ճգնաժամերից ոչ միայն չեմ խուսափում, այլ մի բան էլ ոտքիցս քար եմ կապում, որ մինչև վերջ իջնեմ ինձ պարուրած ճահիճի հատակը…

Հավատացնում եմ` հատակից վերև նայելը նույնքան հետաքրքիր է, քան ասենք`լեռան գագաթից ներքև նայելը…

Բան չունեմ ասելու: Ի՞նչ ասեմ: Ասե՞մ, որ հաճախ մարդկային անտարբերությունն ու սառնությունը շատ ավելի ընդունելի է, քան ասենք` շատերի կեղծ պահվածքն ու կպչուն քաղցրությունը…

Բան չունեմ ասելու: Ի՞նչ ասեմ: Ասե՞մ, որ մարդկային պարզությունն ու շիտակությունը շատ ավելի գնահատելի է, քան ասենք` շատերի «ինտելեկտն» ու խուճուճ-մուճուճ մտածողությունը…

Բան չունեմ ասելու: Ի՞նչ ասեմ: Ասե՞մ, որ մատնեհար ժպիտով եմ ընդունում սուտը, մանավանդ, երբ գիտեմ ճշմարտությունը…

Բան չունեմ ասելու: Ի՞նչ ասեմ: Ասե՞մ, որ տոնն ու ուրախությունը ոչ միայն ինձ թեթևություն ու անհոգություն չեն բերում, այլև ստիպում են տխրել, երբեմն էլ` թաքուն արտասվել…

Բան չունեմ ասելու: Ի՞նչ ասեմ: Չէ՛, երևի վերջում, այնուամենայնիվ, մի բան ասեմ. նեղություն մի՛ քաշեք, զուր տեղը ձեզ մի՛ պաճուճեք տարատեսակ բառերով, մե՛կ է, ես ձեզ ընկալում եմ հոսուն լռության խոսուն ալիքներով․․․

Լա՛վ եղեք, մարդի՛կ:

Նունե Մովսիսյան

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “Բան չունեմ ասելո՞ւ

  1. Уведомление: «Հայկական կակաչը» ամփոփում է տարին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s