Լսի՛ր ինձ: Լսիր հե՛նց հիմա:
Դու շատ բան չունես: Դու երբեք շատ բան չես ունեցել: Դու երբեք շատ բան չես ունենալու: Ունենալու գաղափարն այս անհեթեթություն է, որովհետև դու ծնվել ես, որպեսզի Դու լինես, մենք բոլորս Մենք լինենք` առանց դույզն-ինչ բացառության:
Բոլորս էլ այս աշխարհ ենք եկել որպես տրոփող-արյունահոսող-սիրող-լաց լինող-զգայուն արարածներ:
Եվ, եթե ինչ-որ մեկը քեզ ասում է, որ դու առավել ես, միակ ճշմարտությունը, որը քեզ հարկավոր է հիշել, հետևյալն է` այդ մարդիկ, ամենայն հավանականությամբ, ոչ այժմ, ոչ էլ երբևէ քեզ չեն բավարարելու, որովհետև դու արև ես, լուսին ես, աստղ ես: Դու ուժ ես, որն ուղղորդում է մակընթացություններն ու առկայծումները: Դու լիալուսնի վրա անզուսպ ոռնացողն ես: Դու հիացական պարի էությունն ես: Դու քրտինքն ես ու կրակը, քնքշությունն ու քաջությունը, երանությունն ու արցունքների օվկիանոսը:
Դու ամեն ինչ ես:
Դու բոլորիս ծնողն ես և տիեզերքի զավակը:
Դու գալիս ես ստվերների և լույսի միջով:
Դու այրվում ես և վերածնվում կրկին` ձեռքդ աշխարհի զարկերակի վրա պահելով:
Դու ստիպում ես աստվածներին համբերել:
Եվ դա, սիրելի՛ս, սահմանն է, որը դու անցնում ես: Շատ մարդիկ այդ հանգամանքը ծանր են տանում: Դա ստիպում է նրանց ցատկել և հրել քեզ, որովհետև դու պարում ես քո ստվերի հետ, և քո ներդաշնակ պարը իր պայծառությամբ մարդկանց ստիպում է զգալ անսովոր տարածության շունչ, որը միաժամանակ և՛ հիացնում է, և՛ վախեցնում է նրանց: Հենց միայն քո գոյությունը մարդկանց ստիպում է տեղում նույն քայլն անել, ինչը նրանք չեն ուզում տեսնել:
Ու, քանի որ օվկիանի խորքերն են քեզ տուն կանչում, դու երբեք սովորական չես լինելու: Լա՛վ, սա էլ ասեմ, սիրելի՛ս, դու հայտնվել ես ոչ այն բանի համար, որ լինես սովորական: Դու այստեղ ես շատ ավելիի համար:
Դու սահմանները կործանելու համար ես:
Դու ճշմարտության փնտրողն ես:
Դու փորձություն ես, գայթակղություն և տենդ:
Դու հայելի ես և կախարդ, և ներսում քո ամփոփված է հազարամյակներից եկող ուժերի հորձանուտ:
Այնպես որ` ո՛չ, դու սովորական չես:
Բայց ամբողջ այս ճմարտությամբ հանդերձ, խնդրո՛ւմ եմ, մի՛ մտածիր, որ դու արժանի չես թեթև ապրելու: Թույլ մի՛ տուր, որ վայրկյան անգամ քեզ համոզեն, որ դու երբեք չես գտնի այնպիսի մեկին, ով չի պահանջի, որ դու մարդկանց առաջ արդարանաս և չի նսեմացնի քեզ` խաղաղեցնելով քո ներսի փոթորիկը և զսպելով իր խելառ սերը…
Ինչ-որ տեղ կա՛ սեր, որը երբեք չի էլ մտածի, որ դու կարող ես չափազանց լինել: Այն քեզ կընկալի այնպես, ինչպես ինքդ քեզ` պոեզիայով, վառվող մոմերով և աստղային փոշիով հանդերձ: Ով նույն կերպ կխոսի գիշերվա հետ, կոռնա լուսնի վրա, կերգի մանտրաներ և կխոսի նախնյաց հետ: Հենց դա է սերը: Դու կգտնես նրան, ով քեզ տեսնում և ճանաչում է ճիշտ այնպես, ինչպիսին որ դու կաս և պարտավոր ես լինել: Եվ նրանք քեզ կասեն` այո: «Այո» կասեն քեզ: Այո՛, ես կգամ քեզ հետ այնտեղ: Ես սպասում էի քեզ:
Ու, քանի դեռ դա չի պատահել, ես ուզում եմ, որ դու սա անես իմ և յուրաքանչյուր մեկի համար, ով կարծում է, որ ինքը չափազանց է. վերցրո՛ւ այն ամենը, ինչը քո ներսում չափազանց շատ է և սրբացրու: Հավաքիր այդ ամենը չափից ավելի մեծ և կոտրված քո սրտում և կրակ վառիր: Այդ արարքով դու քեզ մոտ կձգես ուրիշներին, և դուք միասին երգեր կերգեք, որը մեզ` բոլորիս, տուն կվերադարձնի: Իսկ, հետո դու աշխարհ կթողնես այն ամեն անսահմանն ու կատարյալը, ինչը որ քեզ մոտ շատ է: Դու կգնաս և կսիրես չափազանց հուժկու սիրով, լաց կլինես չափազանց բարձր, և կհայհոյես չափազանց ուժեղ: Կսիրահարվես չափազանց արագ և կտխրես չափազանց հաճախ, կծիծաղես չափազանց լիաթոք և ինքդ կորոշես այն ճշգրիտ պայմանները, որոնք անհրաժեշտ են քո սեփական գոյությունը բավարարելու համար:
Նույնիսկ չմտածես այլ կերպ ապրել: Որովհետև դու հարկավոր ես մեզ` մեզնից յուրաքանչյուրին, տղամարդ, թե կին, ով իրեն համարում է չափազանց:
Դու մեր հիշեցումն ես, որովհետև դու ամենադժվար պահերին հիշեցնում ես, որ մենք հենց այնպիսին ենք, ինչպիսին պարտավոր ենք լինել:
Մեզնից յուրաքանչյուրի համար…
Աղբյուրը` Жанет Лебланк
Ռուսերենից փոխադրությունը` Նունե Մովսիսյանի
Նկարը` Նինո Չակվեդաձեի
Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ