Կյանքի որակի մասին

15665537_1209152342466404_4793043955018891928_n

«Կյանքի որակ». այս երկու բառերը առանցքային են: Սա այն չէ, թե որքան ես դու վաստակում և կամ` որտեղ ես հանգստանում: Սա այն մասին է, թե որքան պիտի դիմանալ. ինչի հետ պիտի հաշտվել, էլի որքան ատամները սեղմել, աչքերը փակ պահել և շուրջը չնայել, քանի դեռ ապրելը գոնե մի քիչ չի թեթևացել:

Ֆիզիկական ցավ ունես, թե՞ փոխհարաբերությունների կարգավորման խնդիր, կարևոր չէ, հանկարծ մի օր հասկանում ես, որ դու ավելի շատ համակերպվել ես, քան ապրել: Սա դեռ ոչինչ, իսկական դժբախտություն է, երբ հանկարծ գիտակցում ես, որ անհանգստության մեջ ապրելը ամենևին էլ պարտադիր չէր:

«Միայն երրորդ օրը հնդկացի Շեղ Աչքը նկատեց, որ խցում չորրորդ պատը բացակայում է»: Դեռ լավ է, որ սա ամիսների հաշիվ լինի, և ոչ թե տասնամյակների:

Խնդրում եմ, ստուգե՛ք պատերի ամրությունը, որոնց ներսում դուք անհույս փակված եք:

Հրե՛ք յուրաքանչյուր դուռ, որը փակ է թվում:

Փորձե՛ք լուծել անլուծելի թվացող դժվար խնդիրները. երբեմն հին, ժանգոտված շղթաները ավելի ամուր չեն, քան սիրախաղերի համար նախատեսված վարդագույն ձեռնաշղթաները:

Իսկ ամենաահավորն այն է, երբ պարզվում է, որ երկարատև խնդիրները և դրանց լուծման ուղղված ձեր ջանքերը տարիների անիմաստ աշխատանք է եղել: Եվ, որ դուք կարող էիք երջանիկ լինել շատ տարիներ առաջ, և ոչ թե հիմա`  իներցիայի ուժը հաղթահարելուց հետո միայն: Եվ, որ ձեր կյանքի այդ տխուր և դժվար ժամանակահատվածը, ըստ ամենայնի, կարող էր և միանգամայն ուրիշ լինել, իսկ դուք չգիտեիք…

Աղբյուրը`  Марта Кетро

Ռուսերենից փոխադրությունը` Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

2 отзыва на “Կյանքի որակի մասին

  1. Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ

  2. Уведомление: Ոչ թե համակերպվել, այլ ապրել | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Оставьте комментарий