Հենրի Նուվեն «Հստակեցրու քո սիրո սահմանները»

15977233_1431495940194989_220287786268235414_n

Դուք բախվում եք մարդկանց սահմաններին և մերժված եք զգում, երբ ձեզ ասում են. «Ներիր, բայց ես չեմ կարող դա անել քեզ համար»:

Դու չես կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ ուրիշներն ի վիճակի չեն քեզ տալու այն, ինչը որ դու ես սպասում նրանցից: Չէ՞ որ դու անչափելի սիրո, անսահման ուշադրության և մշտական հաջողության կարիքն ունես…

Իրականում դու տառապում ես, որովհետև երբեք չես որոշակիացրել սեփական սիրո սահմանները: Դու տվել ես այն ամենը, ինչը քեզանից ուրիշներն ուզել են: Նրանք ուզել են ավելին, դու տվել ես ավելին: Տվել ես այնքան ժամանակ, քանի դեռ չես զգացել, որ քեզ պարզապես օգտագործում են:

Միայն սեփական սահմանները գծելով` դու կարող ես ճանաչել, հարգել և երախտապարտ լինել ուրիշներին:

Երբ դու շփվում ես նրանց հետ, ում դու սիրում ես, քո պահանջները, հնարավոր է, որ աճեն: Ի վերջո, այդ պահանջները կարող են քեզ սիրելի մարդկանց համար դառնալ այնքան ճնշող, որ նրանք ստիպված լինեն փախչել քեզանից, որպեսզի կարողանան ապրել:

Քո առաջ խնդիր է դրված` սովորել ինքդ քեզ հոգ տանել այնպես, որ քո կարիքները մնան քո սահմանների ներսում, այլ ոչ թե բռնազավթեն նրանց, ում դու սիրում ես:

Սերը կարող է իսկապես փոխադարձ լինել, եթե յուրաքանչյուր մեկը ինքն իրեն պատկանի լիարժեք, իսկ իրեն ուրիշին տալու դեպքում էլ ինքն իր հետ մնա ամբողջովին:

Ասել է թե` եթե դուք իրականում ուզում եք ձեզ ուրիշին տալ և պատասխանատվություն կրել սեփական կարիքների համար, ապա քեզ անհրաժեշտ է հստակեցնել քո սիրո սահմանագծերը:

Աղբյուրը`  Генри Нувен — Внутренний голос любви

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև`  «Հենրի Նուվեն» էջին

Նկարի հեղինակ` Նինո Չակվետաձե

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

3 отзыва на “Հենրի Նուվեն «Հստակեցրու քո սիրո սահմանները»

  1. Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ

  2. Уведомление: «Հստակեցրու քո սիրո սահմանները» – Նարօտ Դավթյան

  3. Уведомление: Ժամանակակից հոգևոր գրականության ընթերցումներ – Կառոլինա Գրիգորյան

Оставьте комментарий