Հունվարի 22-ին ծնվել է Առնո Բաբաջանյանը:
«Դուք չհավատաք իմ լռությանը,
Եթե անգամ ես հանկարծ ընկնեմ:
Եթե անգամ հեռանամ, ես երկրից չեմ գնա:
Ես ոչ թե երկրից, երգից կգնամ»:
«Ես ազատ ժամեր չունեմ և չեմ էլ ունեցել: Ամբողջ կյանքում նման եմ եղել պաշարված ամրոցի:
Այո, ես պաշարված եմ հնչյուններով: Քուն թե արթուն ղողանջների մեջ եմ: Մի զարմացեք, եթե ասեմ, որ իմ տեսած երազներն էլ հնչյունների հետ են կապված: Այդ հնչյուններից ես ընտրում եմ սրտահաճները և երգեր հորինում: Ինձ համար ազատ ժամ ունենալ՝ նշանակում է կտրվել հնչյուններից, որ նույնն է՝ թե հրաժեշտ տալ կյանքին»: Առնո Բաբաջանյան
Առնո Բաբաջանյանը ծնվել է Երեւանում, 1921 թվականի հունվարի 22-ին:
Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն։ Նա ստեղծագործել է տարբեր ոճերով՝ դասական, փոփ, ջազ։
Գրել է նաև երաժշտություն թատրոնի («Իմ սիրտը լեռներում է») և կինոնկարների համար՝ «Առաջին սիրո երգը», «Հարսնացուն հյուսիսից», «Երջանկության մեխանիկան»:
Առնո Բաբաջանյան «Հերոսական բալլադ»: Ուժգին ու շքեղ, բայց և` նուրբ ու փխրուն: Վայելեք:
Կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի կյանքի ուշագրավ դրվագները բազմաթիվ են: Ընկերներն ու ծանոթները հաճախ են հիշում վարպետին, վերապատմում կատակներն ու հետաքրքիր դեպքերը:
Уведомление: Ծիսական օրացույց | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)