«Գեղեցկություն, բարություն, ճշմարտություն, սրանք են կյանքում հիմնականը: Մեծ գաղափարները մարդկանց մեծացնում են, զորացնում, ազնվացնում են…Բայց դրա համար պետք է մարդու գլուխը էնքան մեծ ու բանական լինի, որ մի մեծ գաղափար մտնի նրա մեջ ու մերվի: Դժբախտաբար մեծ մասմաբ էդպես չի լինում, գաղափարը չի մտնում գլխի մեջ, այլ գլուխն է մտնում գաղափարի մեջ…»: Թումանյան
Երանի՜ Ձեզ, իմ երիտասարդ բարեկամ
Երանի՜ Ձեզ, իմ երիտասարդ բարեկամ: Ձեզ համար մարդիկ կա՛ն, որոնց ստորագրությունը ունենալու համար կարող եք էդքան մտահոգություն ունենալ: Նախանձում եմ ձեզ, Երանի թե էդ թրթռուն և կենդանի թելը, որ Ձեզ կապում է կյանքի հետ, երբեք չկտրվի, և հավատաք միշտ, թե մարդիկ կան Ձեր կարծածի նման: Էդ տեսակ լավ մարդիկ կան թե չէ, ես չգիտեմ: Բայց Դուք էդպես արդեն լավ մարդ եք։ Աշխատեցեք մնալ էդպես։ Լավը մտածել, լավը տեսնել և լավը անել։
Հովհ. Թումանյան
29. 11. 1921. Պոլիս, Բերա
Տիեզերքի, բնության ու մարդու մասին
Նայեցի տիեզերքի մեծությանը, սուզվեցի նրա անեզրության մեջ…
Հասու եղա աստղերի կյանքին ու մարդու ոչնչությանը։
Նայեցի բնությանը և նրա բոլոր արարածներին։
Եվ ինչո՞վ է պարծենում մարդը. նա մինն է նրանցից և ուրիշ ոչինչ, նրանց անգիտակ։
Նայեցի բոլոր մարդկանց և իշխաններին, և՛ հասարակին, և աղքատին, և՛ փարթամին։
Երջանիկն է ամենից ուժեղը՝ նրան ոչինչ չի պակասում, նրան ոչնչով չի վախեցնում, նա հանգիստ է ու առողջ։
Նայեցի մարդուն իր ծննդյան օրից մինչև մահը-ամեն դիրքի վրա, նա՛ է միայն բարձրը, որ կանգնած է իր ոտքերի վրա, նա՛ է միայն գեղեցիկ, որ լուսավորված է իր սեփական լույսով, իր ներքին լույսով լուսավորվում է իրենից:
Աղբյուրը` Հովհաննես Թումանյան, ԵԼԺ, հատոր 8, էջ 457
Կարող եք ծանոթանալ նաև «Թումանյան» կայքէջին
Уведомление: Հուլիս-օգոստոսը` շաբաթ-կիրակի 2017 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Կարդում ենք Հովհաննես Թումանյան… — Անի Արղության
Уведомление: Հովհաննես Թումանյան – Մանջիկյան Սոնա
Уведомление: Հովհաննես Թումանյան — Տաթև Գրիգորյան
Уведомление: Գրականություն-Կարդում ենք Թումանյան. նախագծի մեկնարկ – Վանյան Էլեն