Օշո «Մի բաժակ թեյ. նամակ 1»

11

«Մի բաժակ թեյ. Օշոյի 365 նամակները» գիրքը 365 նամակներից կազմված հավաքածու է: Օշոն այս գիրքը նվիրել է իր սիրելի մարդկանց, աշակերտներին և ընկերներին:

Գրվել է 1962-1971 թթ.-ին, երբ նա ճամփորդում էր Հնդկաստանով մեկ:

Մի բաժակ թեյ

Երբ սերը շնչում է կյանքի բառերով, այն ի վերջո գտնում է ոչ թե այս պահի արտահայտությունը, այլ այն, ինչը կուզենար, որ ասվեր…

Մեզնից յուրաքանչյուրի մեջ պոետ կա, պոեզիա էլ կա, բայց քանի դեռ մենք ապրում ենք մակերեսային կյանքով, նրանք երբեք չեն ծնվի:

1962

Սեր:

Ես ստացա քո նամակը:

Ի՜նչ քնքշորեն ես դու ինձ պարտադրում ինչ-որ բան գրել: Ահա և ես՝ խոր լռության մեջ խեղդվողս:

Ես խոսում եմ, ես աշխատում եմ, բայց իրականում ներքուստ ընկղմված եմ դատարկության մեջ:

Այնտեղ չկա շարժում:

Այնպես որ, թվում է՝ ես ապրում եմ միաժամանակ երկու կյանքով:

Ա՜յ քեզ դրամա:

Բայց, հնարավոր է, որ ամբողջ կյանքը դրամա է, ընդ որում, սրա գիտակցումը յուրահատուկ ազատության դուռ է բացում:

Այն դուռը, որը անգործություն է գործի մեջ, անշարժություն է շարժման մեջ, հավերժություն է փոփոխման մեջ. սրա մեջ է ճշմարտությունը, սրա մեջ է գոյության իմաստը:

Ճշմարիտ կյանքը հավերժական է, մնացածը` ընդամենը երազատեսության հոսք:

Այս աշխարհը, ըստ էության, լոկ երազ է. և հարցն այդ երազը լքել-չլքելը չէ, այլ պարզապես այդ երազը գիտակցելը:

Այդ գիտակցումն ամեն ինչ փոխում է:

Կենտրոնը շարժվում է:

Մարմնից հոգի տեղաշարժ է լինում:

Հարցադրում է առաջանում՝ ի՞նչ կա այնտեղ: 

Դրա մասին անհնար է պատմել:

Դրա մասին երբեք չեն պատմել և երբեք էլ չեն պատմելու:

Դրա մասին, բացի սեփական փորձից, իմանալու այլ միջոց չկա:

Մահը ճանաչում են միայն մեռնելով, իսկ ճշմարտությունը ճանաչելի է միայն ինքդ քո ներսում դեպի խորք գնալով:

Թող Աստված քեզ ընկղմի այդ ճշմարտության մեջ:

Աղբյուրը՝  Чашка чая. 365 писем Ошо

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև՝  «Օշո» կայքէջին

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “Օշո «Մի բաժակ թեյ. նամակ 1»

  1. Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ

Оставьте комментарий