Անդրկովկասի և Հայաստանի տնտեսական և մշակութային զարգացման ծրագիր

ph138610433013

Խաչատուր Աբովյանի մշակած՝  Անդրկովկասի և Հայաստանի տնտեսական և մշակութային զարգացման ծրագիրը

Դեռևս Մերձբալթիկայում անցկացրած տարիներին Խ. Աբովյանն անդադար մտածել է արդյունավետ միջոցներ գտնել հայ ժողովրդի ոչ միայն լուսավորության, այլև տնտեսության բարելավման և ժողովրդի կյանքը բոլոր առումներով բարեկարգելու ուղղությամբ:

Իր նպատակները իրականացնելու համար նա զրույցներ է ունեցել մի շարք տեղացի և օտարերկրացի հողագործների ու տարբեր արհեստավորների հետ, խորացել նրանց մասնագիտությունների առանձնահատկությունների մեջ, ուսումնասիրել համապատասխան գիտական մասնագիտական գրականություն: Ավելին, նա բանակցություններ է վարել նրանց հետ՝ Հայաստան վերաբնակվելու մասին, հայերին օրինակ դառնալու համար: Աբովյանը շատ կարևոր միջոցառումներ է ծրագրում՝ հայրենիքի դաշտերի բերքատվությունը բարձրացնելու, նոր կուլտուրաներ տարածելու, գործարաններ կառուցելու և այլ ոլորտներում ժամանակակից բարեփոխություններ կատարելու մասին: Դորպատից վերադարձի ճանապարհին՝ Մոսկվայում, հայտնի չէ թե ում կողմից Աբովյանը հանձնարարական է ստանում՝ կազմել նախագիծ հայ ժողովրդի տնտեսական և հոգևոր վերածնունդն իրականացնելու մասին: Աբովյանը մեծ եռանդով հանձն է առնում այդ գործը, որովհետև այն լիովին համապատասխանում էր իր ծրագրերին: Նա  միանգամայն իրականանալի ծրագրեր էր առաջադրել իր տնտեսաշխարհագրական բնույթի աշխատության մեջ: Չնայած նրան, որ Աբովյանը երկար ժամանակ բացակայել էր հայրենիքից, բայց աշխատության բովանդակությունից երևում է, որ նա քաջատեղյակ էր երկրի վիճակին և, ըստ այդմ էլ, կարողացել է ճիշտ կողմնորոշումներ անել: Աբովյանի նպատակ է ունեցել դրական կողմից ցույց տալ հայ ժողովրդի ընդունակությունները տնտեսական տեսանկյունից. «հայերը ամեն բանում, ինչով որ նրանք զբաղվում են, լինի այդ առևտուր, արտադրություն, թե երկրագործություն, միայն այդ տեսանկյունից նրանք պետք է գովասանքի արժանանան և գնահատվեն, որովհետև նրանք այդ բոլորով տարբերվում են իրենց հարևաններից և այնպիսի մի էական գիծ են ցուցադրում իրենց բնավորության և հակումների մեջ, որոնց վրա կարելի կլիներ շատ գեղեցիկ և լավ բաներ կառուցել»:

Աբովյանը հատուկ ընդգծում է հայերի կրթության հադեպ սերը: Աբովյանը անդրադարձել է նաև դաշտավարական աշխատանքների կազմակերպմանը: Քննադատելով հայրենիքում տարածված  հողամշակման եղանակները՝ նա կոնկրետ օրինակներով  ցույց է տալիս, թե որտեղից են առաջանում ժողովրդի չքավորությունը և հաճախակի կրկնվող սովը: Հողամշակման ոչ արդյունավետ եղանակի փոխարեն Աբովյանը առաջարկում էր անհամեմատ ավելի առաջադեմ մի ձև, որ նա մտահղացել էր դեռևս Դորպատում:

Բնակլիմայական պայմանների և հողի պտղաբերության տեսակետից Աբովյանը անհրաժեշտ է համարում Հայասատանը ստորաբաժանել երկու գոտու՝ ցածրահարթ և լեռնային գոտիներ: Երկրի ցածրահարթ մասում, ըստ Աբովյանի առաջարկի, 3-4 անգամ ջրելով կարելի է բարձրարժեք բույսերի հիանալի բերք ստանալ, ինչպես՝ բամբակը, մարենա, խաղողը և այլն: Այնինչ այդ հողերում հիմնականում հացահատիկային բույսեր են ցանվում: Իսկ լեռնային շրջաններում Աբովյանը նպատակահարմարէր գտնում հացահատիկային կուլտուրաներ ցանել:

19-րդ դարի առաջին կեսերին Անդրկովկասի ոչ բոլոր շրջաններում էր  հայտնի կարտոֆիլի կուլտուրան: Աբովյանը մեծ նշանակություն էր տալիս այդ կուլտուրայի տարածմանը Հայաստանում:

Աբովյանն առանձին ուշադրություն է դարձնում խաղողագործության զարգացման և գինու մշակման միջոցների կատարելագործման վրա, ինչը հնարավորություն կտար մրցակցել ֆրանսիական գինիների հետ: Արևելյան Հայաստանի աշխատանքային, ապա բնական հնարավորությունները ներկայացնելուց հետո Խ. Աբովյանը անդրադառնում է արտադրության առանձին ճյուղերին:

Տեղական արդյունագործություններից թանկարժեքը Աբովյանը համարում էր մետաքսի արտադրությունը: Աբովյանի կարծիքով Անդրկովկասում մետաքսի արդյունաբերությունը հնարավոր է հասցնել այնպիսի չափերի, որը լիովին կապահովի  արդյունաբերության պահանջները, քանի որ Ռուսաստանը մեծ քանակությամբ փող վճարելով է մետաքսը ներմուծում Իտալիայից և Պարսկաստանից:

Աբովյանը մտահոգված էր նաև որակյալ բանվորական կադրերի խնդրով:

Արդյունագործության զարգացման երկրորդ ճյուղը Աբովյանը  համարում էր բամբակագործությունը, քանի որ այն կարևոր նշանակություն ուներ Հայաստանի տնտեսության զարգացման և գյուղացիների բարեկեցության բարձրացման համար: 19-րդ դարի առաջին կեսերին ամբողջ Անդրկովկասում դրանով միայն Երևանի նահանգն էր զբաղվում,  իսկ Աբովյանը առաջարկում էր բամբակագործության մեծ ծավալ տալու համար՝ տարածել այն ուրիշ նահանգներում ևս:

Իր ծրագրում Աբովյանը առաջ էր քաշում ցանքատարածության ավելացման և արտադրանքի որակի բարձրացման, ինչպես նաև աշխատանքի մեքենայացման հարցերը:

Աբովյանը մեծ նշանակություն էր տալիս նաև ծխախոտագործությանը` նշելով, որ Հայաստանում և Անդրկովկասում մեծ հնարավորություններ կան դրա զարգացման համար: Աբովյանն առաջադրում էր այնպիսի տնտեսական  միջոցառումներ, որոնք  տեղական հումքի բազայի վրա կզարգացնեին արդյունաբերություն, որն էլ կապահովեր թե՛ տեղական կարիքները և թե՛ պատրաստի ծխախոտի արտադրանքի արտահանումը Պարսկաստան և Թուրքիա:

Հայաստանը բոլոր հնարավորություններն ուներ արդյունաբերական նշանակություն ունեցող այնպիսի արժեքավոր կուլտուրաներ մշակելու համար, ինչպես մարենան, քունջութը, ինդիգոն և այլն: Աբովյանը անդրադարձել է նաև Հայաստանում աճող դեղաբույսերին, որնց հավաքումը պատահական բնույթ է կրում, մինչդեռ հարցին ճիշտ մոտենալու դեպքում այն կարող էր բնակչության համար եկամտի աղբյուր ծառայել:

Աբովյանը պայքարում էր արդյունաբերության այնպիսի ճյուղերի զարգացման համար, որոնք հիմնված էին տեղական հումքի  հիմքի վրա: Նրա առաջարկած տնտեսական միջոցառումներն ուղղված էին արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը զարգացնելու, ժողովրդի բարեկեցությունը բարձրացնելու նպատակին:

Աբովյանը իր ծրագրի մեջ առաջադրված տնտեսական խնդիրների լուծումը առաջնահերթորեն տեսնում էր կրթության վերակառուցումից: «Ամենից շատ այդ երկրին հարկավոր է մի մանկավարժական ինստիտուտ»,-գրում է Աբովյանը: Աբովյանը թվարկում է դասավանդվելիք առարկաները: Նպատակահարմար է գտնում ինստիտուտը հիմնադրել Քանաքեռում, իսկ իրեն նշանակել տնօրեն: Ամենադժվարը Աբովյանի համար ընդունակ և «բարոյապես փորձված ուսուցիչներ գտնելն է»: Երկրի համար բարձրորակ կադրեր պատրաստելու նպատակով նա մտածում է հրավիրել ինչպես տեղացի, այնպես էլ գերմանացի մասնագետների: Ինստիտուտը պետք է պահվի հայկական եկեղեցու և հարուստների զոհաբերությունների հաշվին:

Դժբախտաբար, Խ. Աբովյանի ծրագրերը չիրագործվեցին: Ոչ ցարական կառավարությունը, ոչ էլ հայկական եկեղեցին դրանց վրա ուշադրություն չդարձրին:

Այդ ծրագրի իրականացման մաս էին կազմում նաև նրա կազմած դասագրքերը:

Աբովյանի կազմած դասագրքերն ու ձեռնարկները

Աբովյանի կազմած դասագրքերից առաջին հերթին պետք է հիշատակել հայտնի «Նախաշավիղ»-ը, որը հանդիսանում է այբբենարան-ընթերցարան՝ հայոց լեզվի տարրական գիտելիքներ ուսուցանելու համար:

Ռուսաց լեզվի քերականության դասավանդման համար Աբովյանը գրել է մեծածավալ «Նոր տեսական և գործնական քերականություն ռուսաց վասն հայոց» աշխատությունը:

Ադրբեջաներեն լեզվի քերականության համառոտ ձեռնարկ, (ձևաբանություն, խոսքի մասեր) որը գրված է ռուսերեն լեզվով «Краткие правила для словесного употребления языка тюрки (татарского)»:

Պատմա-փիլիսոփայական հայացքները և դիդակտիկական մեթոդական սկզբունքները լուսաբանելու համար արժեքավոր աշխատություն է «Պատմություն հին դարուց» ձեռնարկը, որտեղ Աբովյանը խոսել է  թագավորների, զորավարների, եկեղեցական և քաղաքական գործիչների, պատերազմների, արշավանքների մասին:

Դիդակտիկական-մեթոդական բնույթի ցուցումներով հարուստ աշխատություն է «Տիեզերագիտություն»-ը, որը ուսումնական ձեռնարկ է ծառայել Աբովյանի աշխատանքային գործունեության ընթացքում:

Ուսումնական ձեռնարկների թվին է պատկանում Աբովյանի «Ամերիկու լիս քցիլը» աշխատությունը, որտեղ խոսվում է ոչ միայն Ամերիկայի գյուտի մասին, այլև աշխարհագրական տեղեկություններ են տրվում նաև մյուս աշխարհամասերի մասին:

Աղբյուր՝  abovyanmuseum.am

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «Անդրկովկասի և Հայաստանի տնտեսական և մշակութային զարգացման ծրագիր»

  1. Уведомление: Եթե ուզում ես ապրել քեզ դուր եկած կյանքով | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s