Ո՞վ է ասել, որ արցունքը թուլության նշան է: Ո՛չ, թուլության նշան չէ:
Դա խոսում է զգացմունքայնության մասին: Դա խոսում է Ուժի մասին: Զգացմունքների Աշխարհն ավելի խորն է, քան մտքերի Աշխարհը:
Արցունքները պարտադիր չէ, որ դժբախտության նշան լինեն: Լինում են և նաև Ուրախության կամ Երախտագիտության արցունքներ:
Արցունքները միակ նշանն են այն բանի, որ ձեր ներսում այնպիսի ահռելի բան է կատարվում, որ այն սկսում է ձեզ հեղեղել:
Արցունքներն ազատագրում են:
Արցունքները մեծ ուժ են:
Բոլոր մարդկանց արցունքագեղձերը նույնն են: Բայց տղամարդիկ սկսեցին մտածել, որ միայն կանայք են լաց լինում (մանկության շրջանում տղաներն ասում են, որ միայն աղջիկներն են լաց լինում): Այս միտք-համոզմունքն որդեգրելով` տղամարդիկ շատ բան կորցրին. նրանք կորցրին զգացմունքը, նրանք կորցրին ուրախությունը, նրանք չեն կարողանում իրենց երախտագիտությունն արտահայտել:
Եթե դուք լաց չեք լինում` չի նշանակում, որ ուժեղ եք: Այն, ինչ դուք անվանում եք ուժ, ընդամենը քարսրտություն է:
Ուժը կոպտությունը չէ, ուժը մեղմությունն է:
Դուք երբևէ տեսե՞լ եք լեռներից հոսող ջրի հոսք, որը մեղեմորեն թափվի: Լեռները շատ ամուր են: Բայց, վերջ ի վերջո, հոսող ջուրը հաղթում է: Քարը վերածվում է ավազի և մի կողմ քաշվում:
Բացվում է ծաղիկը, իսկ նրա մոտ քար կա ընկած: Դուք ի՞նչ կնվիրեիք սիրելիին` քա՞ր: Ո՛չ: Ծաղիկն օժտված է մեծ ուժով: Ուժն այդ նրա քնքշության, բույրի, գեղեցկության մեջ է: Թուլությունը ևս նրա Ուժն է: Նա բացվում է առավոտյան, իսկ երեկոյան փակվում է:
Նա կենդանի է, նա մեռնում է, որովհետև ապրել է:
Քարը երբեք չի կարող մեռնել, քանի որ մեռած է, նա չի ապրել:
Մե՛ղմ եղեք: Նրանք, ովքեր արցունքներին թույլ են տալիս հոսել` երջանիկ են և ուժեղ: Նրանց չեն հուզում քննադատությունը և ուրիշների մեղադրանքները: Լաց լինելիս` նրանք չեն մտածում. «Ի՞նչ կասեն մարդիկ»:
Լաց լինելու համար Ուժ է հարկավոր: Թող մարդիկ խոսեն, վատաբանեն, ի՞նչ կա որ: Դե՛, թող ասեն:
Իսկ հիմա թո՛ւյլ տվեք ամբողջ Սրտով լաց լինել:
Աղբյուր` Ошо
Ռուսերենից փոխադրությունը` Նունե Մովսիսյանի
Լուսանկարը` Հրաչյա Ամիրյանի ֆեյսբուքյան էջից
Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Օշո | European School «Հայաստանում եվրոպական վարժարան» հիմնադրամ